Հեքիաթ

Հեքիաթները մեր կյանքում

2h ago

Այսօր մենք լսեցինք հեքիաթաբան և աստվածաբան Հայկ Կիրակոսյանին և հասկացանք ամեն հեքիաթի իմաստը,կարևորությունը և ներշնչանքը։Եվ նաև հասկացանք հեղինակի խոսքը,ասելիքը և բացատրությունը տվյալ հեքիաթներում։Օրինակ Հովհաննես Թումանյանի հեքիաթները անբացատրելի զգացողություններ են թողնում երեխաների սրտերում։Թումանյանի ստեղծած կերպարներից ամեն մեկը յուրահատուկ է և ունի ծիծաղալու մաս հեքիաթում։Օրինակի համար <<Քաջ Նազարը>>։Նազարը մի վախկոտ ու մի ծիծաղելու կերպար է և իր ամեն մի շարժում ունի հատուկ իմաստ։Թումանյանը ներշնչել է իր մեջ մի վախկոտ մարդու կերպար,որը մենք դիտում ենք հեքիաթի առաջին մասում։Բայց հետո Թումանյանը նրա մեջ գցում է մի անհավատալի մարդու կերպար։Ինչպես նայում ենք Նազարը վախկոտ մարդուց դարձավ հաճելի ու ընկերասեր մարդ։Այդպես նաև <<Անբան Հուռու>> հեքիաթը։Անբան ու ծույլ աղջիկը դառնում է աշխատասեր մի կին։Թումանյանը ուներ շատ անբացատրելի տաղանդներ։Նա կարողանում է մի կերպարին վերածել լրիվ ուրիշ մարդու։Օրինակ Քաջ Նազարին մենք չէինք ճանաչի,եթե այդ մասը չկարդաինք։Եթե այդ մասը մենք բաց թողնենք և չկարդանք,ապա նույնիսկ չէինք կարողանա պատկերացել,որ Նազարը դարձավ այդպիսի կոկիկ մարդ։

Մենք այս հետաքրքրաշարժ պատմությունից հասկացանք հեքիաթի իրական արժեքը և բացատրությունը։Եվ հասկացանք մարդկանց տաղանդները,թե ինչ սյուժետ կարող է լինել վերջաբանում,կամ ինչ դեր կարող է տալ հեղինակը իր կերպարին։Այսոր այսքանը ինձ թվում է հետաքրքիր էր Ձեզ։Մյուս անգամ ես կպատմեմ մեկ ուրիշ պատմության մասին կապված հեքիաթների հետ։

Թողնել մեկնաբանություն