Հունվարյան իմ ճամբարը 2020 թվականի

Ես Դավիթն եմ և ես Ձեզ կպատմեմ իմ հունվարյան ճամբարի մասին։Ես սովորում եմ 6-5 դասարանում, իմ ջոկատավարը Ընկեր Մենուան է։Հիմա դպրոցում անկացվում է հունվարյան ճամբար և ճամբարը վերջանալուց անմիջապես հետո Փետրվարի 1—ին մենք կվերադառնանք դասերին և կշարունակենք ուսում ստանալ և սովորել։Կպատմեմ, թե ինչ հետաքրքիր բաներ եմ իմացել և ինչ բաների եմ մասնակցել։Այս ճամբարում ես ծանոթացա շատ երեխաների հետ և անշուշտ ընկերացա նրանց հետ։Այս ճամբարում շատ հետաքրքիր անցան իմ օրերը։Մենք այս ճամբարի ընթացքում գնացինք շատ տարբեր վայրեր,ծանոթացանք տարբեր բնագավառների բնավորությունների հետ և շատ տարբեր մարդկանց հետ։Ես շատ ուրախ եմ,որ տեղափոխվեցի այս դպրոց,որովհետև ես եմ սիրում տարբեր ճամփորդություններ և շատ եմ սիրում ընկերանալ երեխաների հետ։Մեր ջոկատավար Ընկեր Մենուայի հետ մենք ուղևորվեցինք Ծաղկաշեն գյուղ,որտեղ սահնակ քշեցինք,ձնով և ձնագնդիկներով խաղացինք և հանգստացանք։Ժամեր անց մենք արդեն տանն էինք և պատմում էինք ծնողներին մեր արկածների մասին։Նաև մեզ տանում էին երեք օրով Արատես և Ապարան քայլելու,բայց ես չկարողացա գնալ,որովհետև հիվանդացել էի,իսկ Արատեսում ցուրտ էր։Բայց ես ուզում եմ ավելացնել,որ հունվարի 22 մենք մասնակցեցինք շատ տարբեր սպորտային խաղերի։Մենք խաղացինք ֆուտբոլ Իրան-Պարսկաստանի հետ և հաղթեցինք 2/0,բացի դրանից նաև խաղացել են 5 դասարանցիները և նրանք նույնպես հաղթել են 1/0։Նաև տեղի է ունեցել վոլեյբոլային մրցույթ,որտեղ հայերը հաղթեցին։Այդ օրը մենք հաղթանակած դուրս եկանք և ապացուցեցինք,որ մենք կարող ենք հաղթել։Չնայած դրան ես կարողացա լավ հանգստանալ,ուրախանալ և ծանոթանալ շատ երեխաների հետ։Եվ ես արդեն ուժերս հավաքած պատրաստեմ և շտապում եմ վերադառնալ դասերին։