Մայիսի 9

Մայիսի 9-ը` Հաղթանակի օր
Այսօր Մայիսի 9-ն է: Աշխարհի տարբեր ...

Հայաստանում մայիսի 9-ին նշվում է Հաղթանակի եւ խաղաղության օրը: Տոնի կապակցությամբ կայացան մի շարք միջոցառումներ երկրի ղեկավարության եւ հոգեւոր առաջնորդների, ընդդիմության ներկայացուցիչների, Մեծ հայրենականի ու Ղարաբաղյան պատերազմի վետերանների մասնակցությամբ:Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Ազգերի հիշողության մեջ հաղթանակները թողնում են անջնջելի հետք, եւ այս օրը մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է: Մեր զավակներին ու թոռներին այսօր պատմում ենք հայ տաղանդավոր զորահրամանատարների եւ քաջարի զինվորների հերոսության ու անձնազոհության մասին, հիշում ենք, որ ֆաշիզմի ու մարդատյացության դեմ Մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի արյան գնով նվաճված հաղթանակը հնարավորություն էր աշխարհի բոլոր ժողովուրդների համար կառուցելու խաղաղ ու ավելի լավ ապագա», — ասված է, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում: — «Տասնյոթ տարի առաջ Հաղթանակի տոնը մեզ համար հարստացավ նոր խորհրդով: 1992-ի մայիսյան այս օրերին, Շուշիի ազատագրմամբ, մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք ցանկացած պահի նաեւ զենքով պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության եւ խաղաղ կյանքի իրավունքը»:

«Այս տոնը խաղաղ ապրելու եւ արարելու, ինքնության եւ հարատեւության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության վերքը դեռ չսպիացած` Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով եւ իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում` ստանալով թիկունքում մնացածների անձնուրաց աջակցությունը: Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի առումն ու Արցախի ազատագրումն էր», — իր ուղերձում գրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար ...

«Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները: Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար մենք պետք է ճիշտ գնահատենք եւ այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչեւ Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ եւ անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի», — ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում:

«Մենք տոնում ենք հաղթանակը ֆաշիզմի եւ բռնության դեմ, տոնում ենք հաղթանակը Շուշիի ազատագրության: Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար աշխարհում մարդկանց ու ազգերի խաղաղ եւ ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է: Այս հավատով մեր ժողովրդի զավակները` զորավար ու զինվոր, սխրանքի ու փառքի ճանապարհ անցան Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում եւ Շուշիի ազատագրման պայքարում` դրսեւորելով ռազմավարական տաղանդ ու արիություն», — իր ուղերձում գրում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Հաղթանակի օր, տոն՝ նվիրված 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին: Սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի մայիսի 8-ի հրամանով և նշվում է ամեն տարի մայիսի 9-ին: 1965 թվականից Հաղթանակի օրը ոչ աշխատանքային տոնական օր է:

Բեռլինի հարձակողական գործողություն

Հիմնական հոդված՝ Բեռլինի ճակատամարտՀաղթանակի դրոշակԽորհրդային զինվորների կողմից Ռայխստագի պատերին թողնված ստորագրություններ, պահպանվել է Բեռլինի գրավումից 70 տարի անց

1945 թվականի ապրիլին Կարմիր բանակն ընդհուպ մոտեցել է Բեռլինին: Գործողություններից առաջ խորհրդային զորքում կային 149 հրաձգային և 12 հեծելազորային դիվիզիա, 13 տանկային և 7 մեքենայացված կորպուս, 15 առանձին տանկային և ինքնագնաց բրիգադ՝ ընդհանուր հաշվով ավելի քան 1 900 000 հոգի: Գործողություններին մասնակցած Լեհական 1-ին և 2-րդ զորքերում հաշվում էին հետևակային 10 և տանկային 1 դիվիզիա, ինչպես նաև հեծելազորային 1 առանձին բրիգադ, ընդհանուր հաշվով 155900 մարդ: Ընդհանուր առմամբ ռազմական գործողություններին մասնակցել են ավելի քան 2 միլիոն զինվոր և սպա, 6250 տանկ և ինքնագնաց հրանոթ, 41600 հրանոթ և ականանետ, 7500 ինքնաթիռ:

Գերմանական զորքերը գրավում են մինչև Օդրա և Նեյսե գետերի արևմտյան ափերի պաշտպանական դիրքերը: Բեռլինի մերձակայքում և հենց քաղաքում կենտրոնացված էին զորախմբեր, որոնք իրենց կազմում ունեին 62 դիվիզիա (այդ թվում 48 հետևակային, 4 տանկային և 10 մոտորավորված), 37 հետևակային առանձին գնդեր և մոտ 100 հետևակային առանձին գումարտակներ, ինչպես նաև մեծ թվով հրետանային զորամասեր ու զորաբաժանումներ: Այդ խմբում հաշվում էին մոտ մեկ միլիոն մարդ, 1500 տանկ, 10000 հրանոթ և ականանետ, 3300 մարտական ինքնաթիռ: Բեռլինը վերածվել էր ամենաուժեղ ամրացված շրջանի և պատրաստվել փողոցային մարտերի անցկացման: Բեռլինի շուրջն ստեղծվել էր երեք պաշտպանական օղակ, քաղաքի ներսում կառուցվել երկաթբետոնե ավելի քան 400 երկարաժամկետ կրակակետ՝ մինչև հազար հոգանոց կայազորով: Բեռլինի կայազորն իր կազմում հաշվում էր մոտ 200000 մարդ:

Բեռլինի գործողության ընթացքում Կարմիր Բանակն անվերադարձ կորցրեց 78291 մարդու, իսկ սանիտարական կորուստները կազմել են 274184 մարդ[3]: Այսինքն՝ մեկ օրվա ընթացքում շարքից դուրս եկավ 150000 զինվոր և սպա: 8892 մարդ էլ կորցրին լեհական զորքերը, նրանցից 2825 հոգին՝ անվերադարձ:

Գերմանական պաշտպանության ճեղքման, ինչպես նաև քաղաքների համար մղվող մարտերի ժամանակ լայնորեն օգտագործվում էին տանկերը: Քաղաքային պայմաններում դրանք չէին կարողանում գործի դնել իրենց բոլոր հնարավորությունները և հաճախ հարմար թիրախ էին դառնում գերմանացիների հակատանկային միջոցների համար: Դա նաև հանգեցրեց մեծ կորուստների. երկու շաբաթվա մարտերի ընթացքում Կարմիր բանակը կորցրեց Բեռլինի գործողությանը մասնակցող 3 տանկ և հրետանային ինքնագնաց կայանք, ինչը կազմում էր 1997 միավոր: Կորցրեց նաև 2108 հրանոթ ու ականանետ, 917 մարտական ինքնաթիռ, սակայն խորհրդային զորքերի գործողությունների հիմնական խնդիրն ամբողջությամբ լուծվեց. ջախջախեցին հակառակորդի 70 հետևակային, 12 տանկային և 11 մեքենայացված դիվիզիա, գերի վերցրին մոտավորապես 480 հազար մարդու, գրավեցին Գերմանիայի մայրաքաղաքը և փաստացի Գերմանիային ստիպեցին հանձնվել:

Շնորհավոր Մայիսի 9-ը՝ հաղթանակի ...
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9 -Ը՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ...

1945 թվականի մայիսի 1-ի վաղ առավոտյան Ռայխստագի գրոհի ժամանակ սերժանտ Միխայիլ Եգորովը և կրտսեր սերժանտ Մելիտոն Կանտարիան կրտսեր լեյտենանտ Ալեքսեյ Բերեստի ղեկավարությամբ հաղթանակի դրոշակը կանգնեցրին Ռայխստագի տանիքին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s