Գործնական աշխատանք՝

Երկաթի և ծծմբի խառնուրդի բաժանումը մագնիսով և ջրով

Սարքավորումներ` սպիրտայրոց, բաժակ,մագնիս

Ազդանյութեր`ծծմբի փոշի, երկաթի փոշի, ջուր

Վերցնում ենք մաքուր ծծմբի փոշի, որին մոտեցնում ենք մագնիսը։ Ոչինչ տեղի չի ունենա, քանի որ ծծումբը մագնիսի կողմից չի ձգվում։ Այնուհետև այդ փոշին լցնում ենք բաժակով ջրի մեջ։ Ծծմբի փոշին չի լուծվի, չի սուզվի և կմնա ջրի մակերեսին։ Վերցնում ենք մաքուր երկաթի փոշի ու մագնիսը մոտեցրեցինք այդ փաշուն։ Երկաթի փոշին ձգվեց դեպի մագնիսը։

Մինչդեռ ջրի մեջ լցնելիս այս փոշին նույնպես չի լուծվի, բայց, ի տարբերություն ծծմբի փոշու՝ կսուզվի ու կնստի բաժակի հատակին։ Այժմ խառնում ենք այս երկու նյութի՝ երկաթի ու ծծմբի փոշիները։ Ստանում ենք անհամասեռ խառնուրդ։ Այս անգամ մագնիսն ծծմբից անջատվում է։ Կրկին խառնում ենք երկաթն ու ծծումբը։ Խառնուրդը լցնում ենք ջրի մեջ, ձողով խառնում ենք և թողնում ենք հանգիստ վիճակում։ Երկաթը նստում է հատակին, իսկ ծծումբը մնում է ջրի երեսին։

Երկաթը և ծծումբը կարող են բաժանել 2 ձևով։ Առաջին ձևը դա մագնիսով փորձելն է։ Պետք է երկաթի և ծծումբի փոշիների խառնուրդը և թուղթ։ Վերցնում ենք թուղթը, լցնում ենք վրա խառնուրդը, վրայից տեղադրում ենք ևս մեկ թուղթ։ Մոտեցնում ենք մագնիսը և երկրորդ թղթի վրայով անցկացնում ենք այն։ Կարող ենք տեսնել, որ երկաթի փոշին ձգվում է։ Իսկ երկրորդ ձևը ջրովն է։ Պետք է խառնուրդը լցնենք ջրով լի բաժակի մեջ։ Մտոեցնենք մագնիսը և կկարողանանք տեսնել, որ երկաթի փոշիները էլի ձգվում են։ Ահա սա էլ փորձը։

Կատարենք մյուս փորձը բաժանելու համար։ Պետք է մյուս փորձի համար ջուր, փորձաման, երկաթի և ծծումբի փոշիներ,մագնիս։ Պետք է ջրի մեջ լցնել երկաթի և ծծումբի փոշիները։ Երկաթը ջրից ծանր է, հետևաբար կիջնի և կդառնա նստվածք։ Ծծումը համեմատ թեթև է, հետևաբար կմնա ջրի երեսին։ Երկաթը ձգում է մագնիսին, հետևաբար կարող ենք մագնիսի միջոցով հանել երկաթի փոշին։

Իմ տեսանյութը՝

Թեմատիկ ամփոփիչ թեստ (ստուգե՛ք ինքներդ ձեզ)

1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է բնական հումքի վերամշակումից.

ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին

2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն է հեղուկ.

ա) շաքարը գ)  բուսական յուղը բ) թթվածինը դ) կավիճը

3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը.

ա) ձին գ) արձանը բ) ծաղկած ծառը դ) երեխան

4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել.

ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության

բ) խտության դ) ջերմահաղորդականության

5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ.

ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը

բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը

6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է).

ա) պլաստիլինը գ) գրաֆիտը

բ) գինին դ) սև ռետինը

7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա /ֆիզիկական մարմին/ չի բնորոշում.

ա) աստղ գ) սեղան

բ) մեխ դ) ապակի 

8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան.

ա) երկրաշարժերի կանխատեսում բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում

գ) գրքի խմբագրում դ) պարարտանյութերի արտադրություն

9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալ գործողություններիցո՞րն է սխալ.

ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել 

բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը

գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի

դ) սպիրտայրոցի բոցը  հանգցրել է թասակով

10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար.

ա) թորում բ) բյուրեղացում

գ) զտում դ) գոլորշիացում