Հասարակագիտություն՝մարդը

Մարդ՝որպես տրամաբանող,շնչող,ապրող և իրագործող արարած։

Մի քանի հարց մարդու կենսակերպի մասին։

Ինչով է մարդը տարբերվում կենդանիներից․

Մարդը կենդանիներից տարբերվում է ֆիզիկական կառուցվածքով,տրամաբանությամբ,արհեստով,իր գործությամբ և ինչ-որ բաներ ստեղծելով։Մարդը ինքը,որպես կենդանի մարմին,կարողանում է անել ավելին,քան կենդանիները։

Ֆիզիկական կառուցվածք

Հիմնական մարդաբանական առանձնահատկությունները, որոնցով մարդը կենդանիներից հանդիսանում են ծավալուն, երկարավուն գանգը, ուղղաձիգ ճակատը, լավ զարգացած կզակային ելունը։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հնադարյան մարդիկ ունեցել են առավել խոշոր կմախք, քան ժամանակակից մարդիկ։ Նրանք ստեղծել են ուշ պալեոլիթյան հարուստ մշակույթ (բազմաբնույթ աշխատանքային գործիքներ քարից, ոսկորից և եղջյուրներից, կացարաններ, կարված հագուստ, բազմաբնույթ պատկերներ քարանձավների պատերին, արձաններ, փորագրություններ ոսկորների և եղջյուրների վրա)։ Նեանթրոպների ներկայումս հայտնի ոսկորների մնացորդներից հնագույնների տարիքը որոշվել է ռադիոածխածնային մեթոդով, որը կազմել է 39 հազար տարի, սակայն առավել հավանական է, որ նեոանթրոպները ծագել են 60-70 հազար տարի առաջ։

Մարդը իր կառուցվածքով նման չէ կենդանիներին։Մենք գիտենք,որ ամեն մարդ ուն իր ունիվերսալ հատկությունը,դա մատնահետքն է,որը երբեք չի կարող կրկնվել։Ամեն մարդու մոտ ուրիշ գծեր են մատի ծայրին։Այդպիսի դեպքեր չեն եղել,որ հայտնաբերվեն նույն մատնահետքով մարդիկ։Հենց դա մարդու առանձնահատկությունը,որ իր մատնահետքի շնորհիվ կարող ես իմանալ,թե ինքը ով է և ինչպիսին է։

Իհարկե կան կենդանիներ,որոնք տրամաբանությամբ միքիչ նման են հասարակ մարդուն։Օրինակ փղի նկարելը՝արվեստը,որը ինչ չափով նման է մարդու արվեստին։Օրինակ կապիկի տրամաբանությունը,որը բավականին կարող է մրցել միջին խավի մարդու հետ։

Հարցեր երեխաների մասին

Եթե երեխան ինչ-որ վատ բան է արել,պետք է իրեն խփել,պատժել,թե ոչ․

Ինչ թվում է երեխային խփել ամեն դեպքում պետք չէ և հարկավոր չէ։Եթե երեխային խփում է մեծը,ապա երեխայի մոտ առաջանում է վախ սեփական ծնողի հանդեպ։Նույնիսկ մի հարվածով երեխային կարող է ծնողը հասցնել մեծ սթրեսսի,վախի ու մենակության։Երեխան եթե ինչ-որ վատ բան է արել,ինչ-որ բան կոտրել է,կամ ինչ-որ մեկին խփել է,պետք չէ նրան հարվածել,պետք չէ գոռալ,այլ պետք է հանգիստ,հանդարտ ձևով բացատրել ինչը կարելի է,ինչը ոչ։

Եթե երեխան իր մանկությունը անցկացրել է միայն տանը,ընկերներ չի ունեցել,ապա բակ իջնել,դպրոցում ընկերներ ունենալ նրա համար դժվար կլինի․

Ինձ թվում է,սկզբի ժամանակները այո,որովհետև երեխան իր մանկությունը անցկացրել է տանը,ոչ մեկի հետ չի շփվել,ոչ մեկին չի ճանաչել։Սկզբից նրա մոտ վախ կառաջանա,բայց հետո աստիճանաբար կանցնի,և նա այդպես ասաց ինտրովերտից կռանա ընկերասեր մարդ։Նա կհասկանա,որ մարդիկ նրան չեն ուզենա ցավ պատճառել,ընդհակառակը կուզենան շփվել։Բայց միևնույնն է,երկար ժամանակ մենակ մնալուց,նոր հարաբերություններ չկազմելուց,մարդուն դժվար կլինի այդ ամենը ընկալել։

Թողնել մեկնաբանություն