Ռուսական կայսրություն

Ռուսական կայսրություն (ռուս. նախահեղ.՝ Россійская Имперія, ռուս.՝ Российская империя), կայսրություն, որը հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։

Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։ Ռուսական կայսրության ընդարձակումը տեղի ունեցավ հարևան կայսրությունների հաշվին` այդ թվում Շվեդական կայսրություն, Ռեչ Պոսպոլիտա, Պարսկաստան և Օսմանյան կայսրություն։ Այն մեծ դեր խաղաց 1812-1814 թվականներին Նապոլեոն Բոնապարտին պարտության մատնելու մեջ։

Ռոմանովներն իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-1762 թվականներին, և նրա գերմանական ծագում ունեցող ճյուղը` Հոլշթայն-Հոտտորպ-Ռոմանով հարստությունը՝ 1762 թվականից։ 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության տիրույթները ձգվում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Սև ծով, Բալթիկ ծովից Խաղաղ օվկիանոս և (մինչև 1867 թվականը) Ալյասկա։ 1897 թվականի մարդահամարով Ռուսական կայսրությունում ապրում էին 125.6 միլիոն մարդ, ինչը Ռուսաստանին դարձնում էր բնակչության թվով երրորդը աշխարհում Ցին Չինաստանից և Հնդկաստանից հետո։ Ինչպես բոլոր կայսրություններում, այստեղ նույնպես կային բազմաթիվ էթնիկ խմբեր, որոնք դավանում էին տարբեր կրոնների։ Ռուսաստանում կային բազմաթիվ անհնազանդ տարրեր, որոնք կազմակերպում էին բազմաթիվ ապստամբություններ և մահափորձեր։ Նրանք հիմնականում հայտնաբերվում էին գաղտնի ոստիկանության կողմից և հազարավոր մարդիկ աքսորվում էին Սիբիր։

Տնտեսապես կայսրությունը հիմնված էր գյուղատնեսության վրա, լայնածավալ տարածքներում հիմնականում աշխատում էին ճորտ գյուղացիները (մինչև 1861 թվականը, երբ նրանք ազատվեցին)։ Տնտեսությունը դանդաղորեն արդյունաբերականացվեց գործարաններում և երկաթուղում օտարերկրյա ներդրումների օգնությամբ։ 10-րդ դարից մինչև 17-րդ դարը Ռուսաստանում հողի սեփականատեր էին ազնվականները (բոյարներ), որոնք ենթարկվում էին կայսրին։ Իվան III-ը (1462–1505) հիմք դրեց մի պետության, որը հետագայում դարձավ կայսրություն։ Նա եռապատկեց երկրի տարածքը, վերջ դրեց Ոսկե հորդայի առավելությանը և վերանորոգեց Մոսկովյան Կրեմլը։ Պետրոս Մեծը (1682–1725) մարտնչեց բազմաթիվ պատերազմներում և արդեն ձևավորված վիթխարի կայսրությունը վերածեց եվրոպական գերտերության։ Նա տեղափոխեց մայրաքաղաքը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ, բացի այդ իրականացրեց մշակութային հեղափոխություն` հրաժարվելով որոշ հին ավանդույթներից և միջնադարյան հասարակական և քաղաքական նորմերը փոխեց նորով, որոնք հիմնված էին եվրոպական մոդելի վրա։

Եկատերինա II-ը (կառավարել է 1762–1796) Ռուսաստանը բերեց ոսկե դարաշրջանի, նա ընդարձակեց երկրի տարածքը նվաճումներով և շարունակեց Պետրոս Մեծի քաղաքականությունը երկրի արդիականացման ուղղությամբ։ Ալեքսանդր II կայսրը (կառավարել է 1855-1881) իրականացրեց բազմաթիվ բարեփոխումներ, ամենանշանավորը 21 միլիոն ճորտերի ազատումն էր 1861 թվականին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ Օսմանյան կայսրության հպատակ Արևելյան Եվրոպայի ուղղափառ քրիստոնյաները պաշտպանվեցին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ 1914 թվականին Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Սերբիայի կողմից՝ ընդդեմ Կենտրոնական ուժերի։

Ռուսական կայսրությունը գործում էր որպես բացարձակ միապետություն մինչև 1905 թվականի հեղափոխությունը, որից հետո դե յուրե դարձավ սահմանադրական միապետություն։ Կայսրությունը քայքայվեց 1917 թվականի փետրվարյան հեղափոխության ժամանակ, ինչի գլխավոր պատճառն Առաջին համաշխարհային պատերազմում բազմաթիվ անհաջողություններն էին։

Չնայած կայսրությունը պաշտոնապես հռչակվել է Պետրոս Մեծի կողմից 1721 թվականին Նիշտադտի հաշտությունից հետո, որոշ պատմաբաններ համուզված են, որ կայսրությունը իրականում ստեղծվել է Իվան III-ի կողմից, երբ նա նվաճեց Մեծ Նովգորոդը, կամ երբ Իվան IV Ահեղը նվաճեց Կազանի խանությունը։ Մեկ այլ տեսակետի համարձայն՝ Ցարական տերմինը, որը սկսվեց օգտագործվել Իվան IV-ի թագադրությունից հետո ինքնին ռուսերեն կայսրություն բառի հոմանիշն է և Պետրոս Մեծը միայն լատինիզացրեց այն` կոչելով «Իմպերիա»։

Բնակչություն
Ռուսաստանի նվաճումների մեծ մասը տեղի է ունեցել 17-րդ դարում, երբ նվաճվեցին Սիբիրը և Ալյասկան, 17-րդ դարի կեսերին Ռուս-լեհական պատերազմից հետո կցվեց Ուկրաինայի արևմտյան հատվածը։ Լեհաստանը բաժանվեց 1790-ից 1815 թվականներին, և երկրի բնակչության մեծ մասը անցավ Ռուսաստանի հպատակությանը։ 19-րդ դարին տարածքը ընդարձակվեց Ասիայում, Կովկասում և հարավային Սիբիրում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s