Խմբեր,շերտեր,համայնքներ՝ Հասարակագիտություն

Մասնակիցներ՝Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝

Հասարակական խմբերի տեսակները

Հասարակական խմբերը շատ են ու իրարից տարբերվում են։ Կան երկու տեսակի կարևոր խմբեր,որոնցից արդեն կշարունակվեն ու կձևավորվեն ուրիշ խմբեր։

Կան խմբեր,որոնք ձևավորվում են նախաձեռնությամբ ու նպատակով,դրա պայծառ օրինակն է ընտանիքը։ Դա նպատակ է նոր խումբ,նոր ընտանիք,նոր հասարակություն ստեղծելու։ Կան նաև պետական,պարտադիր,հատուկ նպատակով խմբեր,որոնք կազմվում են հատուկ ուղղության համար։ Դրանց մեծամասնություն են կազմում մասնագիտական աշխատանքների խմբերը,օրինակ ոստիկանությունը,դա խումբ է,հասարակություն է ,որն կազմված է 100-ավոր մարդկանցից,որոնց գլխավոր նպատակն է հետևել օրենքին և կատարել իրենց պարտքը։ Դա պարտադիր ու հատուկ պահանջ է։ Այս խումբը արտացոլում է պարտադիր,հատուկ նպատակ ունեցող,նույն հմտություններով շրջապատված մարդկանց։ Նրանք ունեն պարտադիր նպատակ,կամ պահանջ,բայց ընտանիքը,կամ այն խմբերը,որոնք կարող են կազմվել իրարից տարբեր մարդկանցից կապ չունեն պարտադիր խմբերի հետ։ Նրանք կազմվում են նախաձեռնությամբ,նրանք չունեն ինչ-որ նպատակ,կամ ինչ-որ բան,որի ձգտում են հասնել։ Այդպիսի խմբերից են ընկերական միջավայրերը,մարդկանց հասարակությունը,որոշ տեղեր դպրոցական դասարանները,համալսարանները,ընտանիքները և այլն․․․։

Հետևյալ երկու խմբերից կարող են ստեղծվել կամ առաջանալ երկրորդական կամ ոչ կարևոր խմբեր։ Դրանցից են բնական,գործնական և այլն․․․։

Սոցիալական շերտեր

Սոցիալական խմբեր են համարվում մարդկանց շերտերը և դասակարգերը: Հասարակությունը, հասարակական հարաբերություններն ուսումնասիրող գիտությունններից 1-ի ներկայացուցիչները՝ սոցիոլոգները, որը հասարակական խմբերի բազմազանությունը ու առաջ հետևանք է թողնում մարդկանց գործունեության տեսակի բազմազանության, տնտեսության և քաղաքականության վրա:

Սոցիալական խումբը՝ սոցիալական հանրույթի տեսակ, հասարակության կառուցվածքային տարր, ընդհանուր շահերով, նպատակներով և գործունեությամբ միավորված մարդկանց ամբողջություն։ Սոցիալական խումբը դասակարգման տարբեր սկզբունքներ կան՝ ըստ դասակարգային, ազգային պատկանելության, դավանանքի, զբաղմունքի և այլն։ Սոցիալական խումբը բնութագրվում է տարբեր աստիճանի կարգավորվածությամբ՝ մանրամասն կանոնակարգումից (բանակ) մինչև տարերային վիճակը (ամբոխ), ինչպես և մեկուսացվածությամբ։

Համայնքներ

Համայնքները նույնպես կարող են իրերից տարբերվել։ Համայնքները ավելի մեծ են քան խմբերը։ Համայնքը ինքը ունի բազմազան հասկացողություններ։ Համայնք կարող է լինել միևնույն տարածաշրջանում բնակվող մարդկանց ամբողջությունը,կամ էլ կարող է լինել մի ամբողջ երկիր։ Համայնքը տարբերվում է խմբից այն բանով,որ այդտեղ կարող են միանալ նույն նպատակով,նույն դավանանքով մարդիկ։ Իսկ խմբերը կարող են լինել լրիվ ուրիշ մարդկանցից,իրարից տարբերվող։ Համայնքում կարող են լինել միջին կամ բարձր խավի վիճակագրական մարդիկ կամ այլոք։

Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը

Հասարակական խմբերը կարող են ձևավորվել տարբեր ձևերով։ Օրինակ նույն մտածելակերպով,ֆիզիկական կառուցվածքով,նույն տեսակետով մարդիկ կարող են համախմբել ու ստեղծել խումբ,որն մտածում է ու զարգանում է նույն ձև,ըստ պայմանի։ Կարող են լինել նաև բազմազան խմբեր,որոնք կարող են բաղկացած լինել ուրիշ մտածելակերպով,ուրիշ հասկացողությամբ,խելքով,ուժով մարդկանցից,որոնք հաճախ կարող են միջամտել ու վիճել միմյանց հետ։

Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները

Իմ կարծիքով համայնքի յուրաքանչյուր անդամ հայտնում է իր կարծիքը,իր տեսակետը այս կամ այն կետի վերաբերյալ ու միասնական ընտրության կամ միասնական որոշմամբ դա կատարվում է։ Խումբը կարող է տարբերվել նրանով,որ այնտեղ որոշում կարող է կայացնել միմիայն ամենագլխավորը,բայց համայնքում ամբողջական որոշում է։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Թողնել մեկնաբանություն