
Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:
Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:
Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:
Վերլուծություն և իմ դիրքորոշում
Իմ կարծիքով այս շարադրությունը, այս ստեղծագործությունը մեզ ուզում է հայտնել, որ մարդ ինչքան էլ թույլ լինի կկարողանա հավասար պատասխան տալ իր վնասողին, իրեն վնաս ցանկացողին։ Երբ գլուխը մտցրեց երախի մեջ և առյուծը անջատեց այն վզից, այս տողը վկայում է, որ երբեք չի կարելի թերագնահատել մարդու ուժերը, ինչքան էլ այն թույլ ու տկար լինի։ Պետք է միշտ հարգանք ունենալ։ Մարդը պարծենալով մտցրեց այն, մտածելով, որ առյուծը ոչինչ չի անի, բայց փաստացի նա վճռական քայլի քնաց ու վրեժ լուծեց իրեն վնասողից։ Իմ դիրքորոշումը այստեղ հստակ է, ես ամեն կետի հետ համամիտ եմ։
Անձրև
Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Ծերունին, ծերուկը թերթելով իր մանկության օրագիրը, ալբոմը հիշեց իր երիտասարդությունը, որը նա կարոտել էր։ Ծերունին սկսեց մտովի հիշել, թե ինչ էր կատարվում այդ պահին մանկությունում նկարների շնորհիվ, բայց չհասցրեց, քանի որ ալբոմը թրջվեց։ Թրջվելը այստեղ մի քանի իմաստ է կրում, քանի որ ջնջվելը այստեղ կարող է լինել վատ հուշերը, վատ երազներն ու թախծոտ պահերը։ Թրջվելը այստեղ կարող է լինել այն մարդը, այն անձը կամ իրը, որը փչացրեց, ավիրեց ծերունու կյանքը։ Եվ իմ կարծիքով այդ սևը այդ անձը կարող էր լինել հենց մահը, քանի որ հենց ծերունու տանն էր տեղացել անձրևը, այսինքն միայն ինքն էր հիշում այդ ցավոտ օրերը։ Դիրքորոշումը կարող է լինել ոչ ճիշտ, քանի որ այն կրում է մի քանի իմաստ։
Այրված Դաշտը
Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Դաշտը այրվել էր ու աղավնին տեղ չէր գտնում վայրէջք կատարելու համար։ Այս թեթև նախադասությունը, որը չի կրում բուն սյուժեն, մեզ արտահայտում է այնպիսի միտք, որը դժվար է հասկանալը։ Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ, այսինքն աղավնին առանց մտածելու, առանց նայելու ուզեցավ կանգնի այդ ճյուղի վրա։ Սա րատացոլում է մեր նպատակասլությանը, որին մենք ուզում ենք հասնել փնտրելով շատ հեշտ ճանապարհներ։ Աղավնին չիմանալով, որ դա ճյուղ չէ, վստահեց նրան, հավատաց նրան ու դարձավ դավաճանության ու ստի զոհ, որը մենք մեր առօրյա կյանքում հանդիպում ենք։ Նաև աղավնին այստեղ կարող է լինել, որպես ազատող, ազատագրող։ Ինչու՞։ Որովհետև աղավնին դա ազատության, խաղաղության խորհրդանիշն է, և նա ուզում էր գտնել մի այնպիսի վայր, որտեղ չկար պատերազմ, որտեղ չկար կռիվ ու կոնֆիլկտ, նա փնտրում էր ազատ տեղ, ազատ միջավայր, որտեղ կկարողանար հանգիստ ապրել։ Դա մեր առօրյա ամենամեծ խնդիրն է, ինչպես պետական, այնպես էլ շրջապատի։ Մենք ուզում ենք, որ պատերազմ չլինի, բոլորը խաղաղ ապրեն, բայց այդպես չի ստացվում, քանի որ մեր կյանքը այնպես է դասավորված, այնպես անհավասար է տեղաշաբծված, որ մինը կարող է ընկնել հարուստ ընտանիք, մյուսը աղքատ։ Եվ այդ կրակը, այդ հրդեհը արտացոլում էր կռիվն ու պատերազմը, անազատությունն ու գերիությունը, իսկ աղավնին փորձում էր գտնել իր տեղն այդ աշխարհում, այդ մի փոքր հատվածում, բայց նորից հանդիպեց դավաճանության, և դարձավ վերջինիս զոհը։ Սեփական դիրքորոշմամբ, լիովին համաձայն եմ։
Հերթ
-Առավոտից իրիկուն նստած լափում է, ոչինչ չի թողնում մեզ համար: Եթե մի բան էլ ասես, աշխարհը իրար կխառնի: Էսպես որ շարունակվի մենք սովից կմեռնենք:
Երիտասարդ անգղը այս նախադասությունները ասելով` հայացքը հառեց ծեր անգղի աչքերին: Նա երիտասարդ անգղի խոսքը լուրջ չընդունեց և ճյուղի վրայից թռչելով` ասաց.
-Թող ուտի, որ լավ չաղանա, մենք շատ առյուծների ենք կերել` սրան էլ կուտենք:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Այստեղ հեղինակը ուզում է ասել, որ ուժեղից էլ կա ավելի ուժեղը, խելացի մարդուց ավելի խելացին։ Առավոտից-իրիկուն լափում է, ու ոչինչ չի թողնում, եթե բան ասես աշխարհը կխառնի իրար։ Այս միտքը մեզ ուզում է բացատրել, որ աշխարհում ամեն ինչ տարբեր է ու անհավասար։ Ես սա կարդալուց հիշեցի Նոր Կտակարանի հոդվածի մի մաս, որտեղ ասվում էր, որ մարդ ուներ երկու եղբայր։ Մեկը փողը վերցրեց ու գնաց մի երկիր, որը հետագայում սննկացավ, իսկ մյուս եղբայրը քրտնաջան աշխատում էր։ Ու երբ եկավ այն պահը, որ եղբայրը պետք է վերադառնար, մի մեծ խնջույք էր կազմակերպվել նրա համար։ Այնտեղ մյուս եղբայրը ասեց, որ ինչու հայրը իրեն չթողեց խնջույք անել, իսկ հայրը պատասխանեց, որ իր եղբայրը գնացել էր, կորել էր, մահացել էր ու վերակենդանացել էր։ Այս պատառիկում ասվում է, որ թող ինչքան ուզում է ուտի, որը այստեղ չարն ու նախանձն է խորհրդանշում, իսկ մյուսը ասեց, մենք նրան էլ կուտենք, քանի որ նրանցից մեծ առյուծների էլ ենք կերել։ Այսինքն ուզում է ասել, որ իրենից ուժեղ կենդանու հետ էլ են հանդիպել ու նրան կերել են, այսինքն նրանից ուժեղին էլ են հանդիպել ու ոչնչացրել։ Այստեղ հենց դա է ուզում ասել, հեղինակը, որ պետք է պատրաստ լինես վատին, ուժեղից էլ կա ուժեղ, խելացիից էլ խելացին։ Սեփական դիրքորոշումը կասեմ դասարանական քննարկման ժամանակ։
Անհնարին
— Ես չեմ կարողանում հավատալ: Կարծես ամեն ինչ երազում եմ տեսնում: Ախր, ոնց կլինի, հնարավոր չի: Միթե՞ կարելի է պատերի միջով անցնել կամ ջուրը մտնել ու չթրջվել: Մենք այդ բոլորը արեցինք, նույնիսկ սարից նետվեցինք և ոչ մի քերծվածք չունեցանք:
— Հիմար, մենք մահացել ենք:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Այստեղ հեղինակը ուզում է փոխանցել, որ մեր կյանքը դա պարզպաես ակնթարթ է, մի քանի վայրկյան, որոնք շատ արագ են թռչում։ Պետք է վայելել ամեն մի վայրկյանը, ամեն մի ակնթարթն ու պահը, որոնք մենք ապրել ենք։ Մենք պետք է բավարարվենք նրանով ինչ ունենք, չձգտենք փոխել երկիրը, քանի որ դա կարող է լինել աղետ։ Մենք պետք է վայելենք այն ինչով ուրախանում ու հպարտանում ենք։ Պետք է սիրենք մեզ, մեր կերպարն ու անցած-գնացած օրերը, որոնք մեզ անցկացրել ենք։ Ուրախ և տխուր, հաջողակ և անհաջող, պետք է լինել ուրախ, պոզիտիվ, հիշել ու չմոռանալ անցածը, որում մեծացել ու զարգացել ես։ Պետք է հիշե այն կետը, այն սկիզբը, որտեղ սկսվել է մեր կյանքի ճամփորդությունը, պետք է վայելել մեր ունեցածը, մեր արժեքը։
Այս գրությունը գտնվել է բրոնզաձույլ արձանի բրդյա գլխարկի միջից
” Իմ կյանքի տղամարդ, քեզ լավ նայիր, դաժան ձմեռ է առջևում: Եթե չդիմանաս քեզ գժի տեղ դիր, որպեսզի քեզ էլ գժանոց տեղափոխեն: Վստահ եմ, որ քեզ այստեղ ուրախ կանցնի:
Քո ընկեր` կապուտաչյա աղջիկ”:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Հեղինակը ուզում է ասել, որ ձմեռը, այսինքն փոչձությունները դեռ առջևում են, այսինքն ուզում է ասել, որ իր ընկերը լինի ապահով ու ամեն ինչին պատրաստ։ Մարդը պետք է պատրաստ լինի ամենավատին, քանի որ ոչ մեկս չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում վաղը, կամ մյուս օրը։ Մենք պետք է պատրաստ լինենք դաժանին, պետք է պատրաստ լինենք կռվին, քանի որ հենց դա է մարդու պատիվն ու հարգանքը, որը նա ցույց է տալիս իր ուժեղությամբ ու հզորությամբ։ Գժի տեղ դնելը կարող է ունենալ շատ իմաստներ, որոնցից կարող է լինել գաղտնագողին, կարող է լինել վրիժառուն ու լրտեսը, որը պատրաստ կլինի գիժ ձևանալ բայց իրականում լինել ուժեղ, քաջ ու խելացի։ Հեղինակը սրանով ուզում է ասել, որ մեր աշխարհը մեզ թվում է բարեկեցիկ ու լավը, բայց դա խաբկանք է, քանի որ ամեն վայրկյան կարող է աղետ լինել, որին մարդկությունը պատրաստ չի լինի։
Մի քանի հոգի
Հիսունից ավելի անգամներ դեմքը հանձնել էր պլաստիկ վիրահատության դանակին և հիմա նման էր, թե Անջելինա Ջոլիին և թե` Նիկոլ Քիդմանին: Մի քիչ էլ նման էր Ջուդի Ֆասթերին:
Մի կին նրա կողքով անցնելիս` ասաց.
— Այս կնոջ անունը անշուշտ Անիջոյ է:
Երիտասարդ կինը լսելով այդ անունը` շրջվեց.
— Տիկին, ինձ հետ էի՞ք:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Այստեղ ասվում է, թե ինչպես թերագնահատությունն ու նախանձը կարող են փոխել մարդուն։ Այսինքն աղջիկը պառկել էր վիրահատության սեղանին, նախանձելով ու պաշտելով մյուսների տեսքին։ Նա ուզում էր, որ նա լիներ ամենա-ամենան, բայց նրա մոտ դա չստացվեց։ Նա գնաց չարի հետևեից, գնաց նախանձի հետևեից, որը արդյունքում նրան խորտակեց։ Մարդու տեսքը դա իր արժեքն է, որով նա տարբերվում է մյուսներից։ Պետք չէ քննադատել արտաքին տեսքից, պետք է իմանալ, թե ով է մարդ ներսից։ Վիրահատությունը դա նախանձն ու չարիքն է, քանի որ մարդ հասկանում է, որ նա վատն է, նա տգեղ է, և ուզում է փոխել իր տեսքը, որը ես համարում եմ ոչ ճիշտ։ Քանի որ Աստված ինչպես մեզ ստեղծել է, մենք պետք է դրանով բավարարվենք ու դրանով գոհ լինենք, քանի որ մեզանից էլ կան թույլերը, վախկոտներն ու տգեղները, որոնք ներսից այնքան ուժեղ են, որ կարող են առյուծ ուտել, ինչպես ասված էր առաջնային ստեղծագործություններում։
Ճամփորդություն
Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
— Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Միտքը սկբիզ դժվար եղավ հասկանալը, բայց իմ կարծիքով հեղինակը ուզում էր ասել, որ մարդ հոգնել էր անազատ ու անապահով կյանքից, նույնիսկ իրեն հաջող չէին արել ճամփորդության սկզբից։ Նա փորձում էր գտնել իր տեղը, իր իսկական վայրը, որտեղ նա կապրեր ու կարարեր, դրա համար ընտրել էր գետը, մտածելով, թե նա պարզապես հոսում է, պարզապես գնում է իր ճամփով, բայց չի մտածել, որ գետի հոսանքի առջևում նույնպես կան փորձություններ։ Դրանք, այո կարող են լինել սովորական քարերն ու խոտերը, բայց մեր առօրյայում, այդ քարերն ու խոտերը արտացոլում են մեր դարդն ու ցավերը, խնդիրները, որոնք մեզ են անընդհատ հետևում ու պոկ չեն գալիս։ Նույնիսկ հետը ունի իր խնդիրները, որոնցում նա խորտակվում է։
Ուղղահայաց գիծ
Երբ օդանավից դուրս նետվեց, որքան ջանք գործադրեց անկարգելը չբացվեց: Վերածվեց երկինքը գետնին կապող գծի:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Իմ կարծիքով մեզ հեղինակը ուզում էր փոխանցել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ թվում։ Մարդ մտածում էր, ջանք էր գործադրում, բայց ապարդյուն էր։ Եվ հետո նա վերածվեց երկինքը կապող գծի, այսինքն նա չկարողացավ հասնել իր նպատակին, որին ձգտում էր ու բավականաչափ ջանքեր չէր գործադրում։ Մարդը ուզում էր ապահով իջներ, բայց իր մեղքերն ու կատարած վատությունները չթողեցին նրան կատարել այն։ Իմ կարծիքով սա յուրահատուկ միտք է, և այն կարող է փոխանցել մեզ մի խրատ, երբ մենք ուզում ենք հասնել ինչ-որ բանի չպետք է արհամարենք մյուսներին, մեր ծանոթներին ու բարեկամներին։ Իսկ թռչողը արհամարեց ինքնաթիռում գտնվող մյուս մարդկանց, ընդունելով, որ նա է ամենալավը և նա է արժանի այդտեղից իջնել, ինչքան էլ դա անհնար լինի։ Պետք չէ ագահ ու միամիտ լինել, քանի որ մեր երկրում արդարությունը քիչ է, պետք է ունենալ խիղճ, իսկ մեր կերպարը սառը դատողությամբ իջավ օդանավից, թողնելով վերևում անօգուտ մարդկանց, և արդյունքում հասավ իր հաղթանակին, իր պատժին։ Հենց սա էր ուզում ասել այս ստեղծագործությունը։
Մահվան դատապարտվածը
Երբ նրա ուղղությամբ կրակ բացեցին, վերփոխվեց թռչունի և առաջին կղկղանքը թափեց բանտի տանիքին:
Այս դեպքը միայն մի սիրահարված զինվոր տեսավ:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Այստեղ իմ կարծիքով կղկղանքը, դա այն պահն է, որին թռչունը կոպիտ ասած թքած ուներ, այսինքն նա իրեն վեր դասեց, մտածեց, որ նա ամենաուժեղն է և կարող է աշխարհը շուռ տալ։ Նա վերածվեց, կենդանափոխվեց ու մի լավ պատասխան տվեց իր մրցակիցներին, որոնք ուզում էին հասնել նրան, ուզում էին սպանել նրան։ Այստեղ այդ մրցակիցները մեր ներքուստ ու արտաքին թշնամիներն են, որոնք մեզ ուտում ու հանգիստ չեն թողնում։ Եվ թռչունը ազատ որոշում կայացնելով, հեռացավ նրանցից, թողելով նրանց իր պատասխանը կղկղանքի տեսքով։ Ես այս միքտ ճիշտ եմ համարում։
Նրանք չպետք է սիրահարվեն
Տղամարդը իր գործընկերոջն ասաց.
— Ես քեզ սիրում եմ:
— Ինչի՞ մասին ես խոսում.- հարցրեց աղջիկը:
— Սիրուց.- պատասխանեց տղամարդը:
Աղջկա ներսում ինչ-որ մաս թույլ ,տագնապային ազդանշան հաղորդեց: Վտանգավոր բան զգաց և անհապաղ ասաց.
-Այս ծրագիրը ինձ չի հաղորդվել:
Այնուհետև շրջվեց ու գնաց: Տղամարդը, զգալով իր սխալը, աշխատեց այդ մասին ոչ մեկին ոչինչ չասել: Նա չգիտեր, որ իր ասածները ձայնագրվել են հսկիչ սենյակում: Մի քանի օր անց նրան վերադարձրին այն գործարանը ուր արտադրվել էր և սրտի մեջ հզոր անտիվիրուսային անտենա տեղադրեցին:
Վերլուծություն ու սեփական դիրքորոշում
Այստեղ իսկապես ուժեղ միտք էր հաղորդում հեղինակը։ Այդ մարդը, ով սխալ էր արել, կարելի է ասել գերի էր, ռոբոտ էր ում հրամայված էր կատարել այն, ինչ տվել էր նրան իր տերը։ Այստեղ այդ մարդը խորհրդանշում է կախված ու անազատ մարդուն, որով ղեկավարում, կառավարում են ուրիշները։ Այդ անազատ մարդը դա սովորական բանտարկյալը չի, քանի որ նա կատարեց այն ինչ նրան տրված էր։ Դա է մեզ հուշում, որ երբ մարդը գտնվում է անազատության մեջ, նա ապրում է հոգեկան խանգարումներ, որոնք մնում են հիշողության մեջ տարիներով։ Երբ մարդ անազատ է իրեն զգում շրջապատում, միջավայրում սկսում է իրեն դրսևորել շատ տարօրինակ, ինչպես դա անում էր մեր առաջնային կերպարը։ Սեփական դիրքորոշումը արտահատյված է վերևի տողերում։
Ոչինչ
Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:
Վերլուծություն և սեփական դիրքորոշում
Նրանք բաժանվեցին ու էլ չհանդիպեցին։ Մեկը գնաց ուրիշ ճամփով, իսկ մյուսը լրիվ ուրիշ։ Այստեղ արտացոլում է մեր առօրյա, մեր շրջապատի հետ հարաբերությունները, որոնք մեզ ավելի շատ բաժանում են, ոչ թե կապում կամ միացնում։ Նրանք էլ չկարողացան միմյանց գտնել, չկարողացան տեսնել ու հարաբերվել, նրանք ընդմիշտ անհետացան ու էլ չեն հանդիպի։ Այսինքն այն ուզում է ասել, որ նրանք էլ չէին մտածում իրար մասին, այն օրերի մասին, որոնք իրենք անցկացրել էին միասին։ Ձյունը ծածկեց ոտնահետքերը, այն ուզում է ասել, որ այդ ծածկելը դա նրանց անհավատարմությունն էր ու նոտսալգիան, որը նրանք մոռացել էին։ Սեփական դիրքորոշմամբ համաձայն եմ, դասարանում կարող եմ ներկայացնել իմ դիրքորոշումն ու լուծումները։