Այս անգամ գիրք կարդալուց տեղի ունեցան շատ սյուժեի պտույտներ ու շրջադարձներ։ Ես կարդալուց մեծ ինտրիգայի ու սպասումների մեջ էի, քանի որ ցանկանում էի իմանալ, թե ով կվերցնի վերջին ՈՍԿԵ ՏՈՄՍԸ։ Հաջողակ դարձավ հենց գլխավոր հերոսը, ով պատահականության սկզբունքով շահեց վերջին լեգենդար տոմսը։ Նա հետաքրքիր արկածներ ունեցավ, մինչ կարողացավ գտնել վերջին տոմսը։ Ինչքան էլ նա աղքատ ընտանիքում էր ապրում ու մեծանում, բայց միեւնույնն է չէր կորցնում իր դաստիարակությունն ու շնորհքը։ Նա չէր պարծենում, նա մյուսներին չէր վիրավորում ու չէր նվաստացնում։ Այդ բնավորության գիծը ինձ շատ դուր եկավ, և ինձ թվում է, որ հենց այդպես պետք է դաստիարակվեն մեր սերունդները, երեխաները, այդպիսի շնորհքի ու հարգանքի պիտի հասնեն։ Որ ինչքան էլ աղքատ լինեն, բայց վայելեն ամեն մի պահը, որոնք անցկացրել են միասին։ Իհարկե կային շատ նախանձ ու չար մարդիկ, ովքեր ուզում էին խլել ձեռքից ՈՍԿԵ ՏՈՄՍԸ, բայց իր կամքի ուժը և նպատակասլացությունը ավելի ուժեղ էին ու կարողացան հաղթել չարին։ Ինձ նաեւ դուր եկավ այն մասը, որտեղ նա առաջին անգամ մտավ շոկոլադի գործարանը։ Նա իհարկե առաջին անգամ էր այնտեղ լինում, բայց իրեն չէր պահում չտեսի ու ագահի պես։ Ես կարծում եմ, որ դա արտացոլում է իր ծնողների, տատիկ ու պապիկների հարգանքն ու շնորհքը։ Տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում հետագա ընթերցանության դասաժամերի։