Աշխարհը, դա այն իրականությունն է, որը մենք պատկերացնում ենք, և այն պահելը դա ահռելի ուժ ու ջանք է պահանջում։ Աշխարհը մեր բնօրրանն է, որտեղ մենք ծնվել ու մեծանում ենք։ Աշխարհի գլխավոր պաշտպանը դա արևն է։ Ես, որպես արև։ Ես միքիչ նման եմ արևին։ Արևը իր շողերով տաքացնում է մեզ, օրեցօր փորձում է մեզ ջերմացնել, իսկ ես փորձում եմ իմ բարի գործերով տաքացնեմ այս երկիրը։ Արևի և իմ մեջ կան շատ նմանություններ։ Ինչպես արևը, այդպես էլ ես շատ նպատակասլած են մեր գործում։ Արևը նպատակ է դրել երկիրը տաքացնելու, իսկ ես նպատակ ունեմ այս երկիրը տաքացնել իմ գիտելիքով։ Արևը մեզանից ինչքան էլ, որ հեռու է, բայց միևնույնն է կարողանում է հեռվից տաքացնել մեզ։ Նույնն էլ ես։ Ես իհարկե հեռու չեմ, բայց միևնույնն է, ուր էլ լինեմ, որտեղ, որ ժամին գտնվեմ, ես պատրաստ եմ հեռվից տաքացնել իմ երկիրը, ծաղկացնել իմ երկիրը։ Ես հոգեպես շատ եմ նման արևին։ Մենք գիտենք, որ առանց արև կյանք չկա, առանց արև մարդկությունը չէր լինի։ Մենք, մարդիկս շատ նման ենք արևին։ Մեկը իր գործով, մյուսը՝ համբերատարությամբ ու նպատակասլածությամբ, իսկ մյուսը, չեք մտածի, բայց ծուլությամբ։ Այո, ծուլությունը նույնպես մարդկային հատկանիշ է, ու շատ տարածված է։ Արևը նույնպես ծույլ է, քանի որ նա մեջտեղում կանգնած է, իսկ մոլորակները պտտվում են նրա առանցքի շուրջ։ Բայց մենք պետք է ձգտենք նմանվենք արևին լավ ու դրական կողմերով՝ նրա ջանասիրությամբ, աշխատասիրությամբ, համբերատարությամբ, զգոնությամբ։ Մենք պետք է լինենք մեր կյանքի արևը, մեր կյանքի իդեալը և խորհրդանշանական կերպարը։