Ռուս-ուկրաինական հակամարտության սեփական վերլուծությունը

Ուրբաթ օրը, հասարակագիտության դասաժամին քննարկելով ռասիզմը, բերելով ազգերի համեմատություններ, մենք անդրադարձանք Ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Դասի մենք քննարկեցինք դրա մասին, ամեն մեկս բերեցինք մեր սեփական դիրքորոշումը և փաստերով ապացուցեցինք այն։ Ռուս-ուկրաինական պատերազմը դա 21-երրորդ դարի ամենամեծ ապացույցն է դառնում, թե ինչքան էլ մտերիմ լինեն ազգերը, մարդիկ և ժողովուրդները պատմամշակութային կապերով, լեզվով և կրոնով, միևնույնն է նրանց մեջ կլինեն կոնֆիլկտներ, կլինեն դրանք ներքին քաղաքական, թե արտաքին քաղաքական։

Սեփական դիրքորոշումը

Նախ սկսկեմ նրանից, որ ես չեմ աջակցում որևէ մեկին, ես պարզապես փաստերով ցանկանում եմ ներկայացնել իմ սեփական դիրքորոշումը։ Խնդրում եմ սառը չդատել այն․․․

Ռուս-ուկրաինական այս տարվա պատերազմը սկսվել է փետրվար ամսի վերջին օրերին, բայց այն տևում է շատ տարիներ։ Սկսելով պատմությունը դեռ 20-երորդ դարի սկզբին, Ուկրաինան, դեռ չճանաչված միացավ Ռուսական կայսրությանը, հետո էլ դարձավ ԽՍՀՄ-ի անդամ։ Այդտեղից էլ ծագեց կոնֆիլկը։ Այն լարվածություն ապրեց 2014 թվականի Սեվաստապոլի հակամարտությունից հետո, այնուհետև Ղրիմի ազատագրումից հետո, որը իրականացրեց Ռուսաստանը նույն թվականի մարտ ամսին։ Հետևյալ կոնֆլիկտները բերեցին այսօրվա ռուս-ուկրաինական հակամարտությանը, որը սկսվել է փետրվար ամսի վերջին և ընթանում է մինչ օրս։ Արդեն տասնյոթերորդ օրն է, ինչ երկու կողմերից զոհվում են մարդիկ, զինվորներ, որոնք միմյանց համարելով թշնամի գնում են այդ դաժան քայլին։ Ով որ պատասխանում է “Ինչու եք դեմ Ուկրաինային” հարցին, միշտ ընդգծում են “Քանի որ նա ֆոսֆորային զենք է մատակարարել Ադրբեջան հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ”, որը իմ կարծիքով ճիշտ դիրքորոշում է դեմ լինելու համար։ Բայց հստակ չէ։ Պատասխանելով այդ հարցին ծագում է մի ուրիշ ավելի կարևոր հարց, “Իսկ ինչու էր օգնում Ադրբեջանին”։ Իսկ այդ հարցին քչերն են պատասխանում ճիշտ։ Սեփական կարծիքը հայտնում են հետևյալ կերպ։ Ադրբեջանը և Ուկրաինան գտնվում են համագործակցության և համաձայնության փուլում, և տարածաշրջանում Թուրքիայից հետո, գլխավոր դաշնակիցը Ուկրաինան է՝ Եվրոպայի արևելյան հատվածում։ Մատակարարում է, քանի որ այդ երկու հզոր պետությունները գտնվում են հրաշալի դիվանագիտական հարաբերությունների մեջ և շատ մեծ դեր ունեն երկու պետությունների տնտեսության և հզորության մեջ։ Այսպիսով՝ նրանք դաշնակիցներ են։

Երկրորդ դաշնակիցը Եվրոպա-Ասիա ընկած տարածաշրջանում դա Ռուսաստանն է, որի հետ Ադրբեջանի Հանրապետությունը ունի սահման և նույնպես հոյակապ “եղբայրական” հարաբերություններ։ Այս հարցին պատասխանելով անդրադառնում ենք Հայ-ադրբեջանական պատերազմին, այսինքն Երկրորդ Ղարաբաղյան պատերազմին, որը տևել է քառաունչորս օր Սեպտեմբերի 27-ից մինչև Նոյեմբերի 9-ը 2020 թվականին։ Ինչու սա մեջբերեցի, քանի որ հետևյալ հակամարտությունը ցույց տվեց իրական հարաբերությունները, որպես օրինակ։ Այդ հրաշալի հարաբերությունները Ադրբեջանը ցույց տվեց պատերազմի ժամանակ, Ուկրաինայի ֆոսֆորային զենքի մատակարարմամբ։ Ուկրաինան պատերազմի ժամանակ շատ է օգնել Ադրբեջանին, ֆոսֆորային զենք մատակարերոլվ։ Իսկ Հայաստանը անօգուտ էր ու շատ վատ վիճակում; Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է։ Իմ կարծիքով համարվելով ՀՀ-ի դաշնակից պետություն նա պետք է դրսևորի պատրաստակամություն օգնելու Հայաստանին։ Իմ կարծիքով զորքեր բերելով և կանգնեցնելով Արցախի որոշ տեղամասերում, նաև Լաչին միջանցքում, դա դաշնակցական հարաբերությունների հիմք չէ, դա օրինակ չէ։ Իմ կարծիքով դա պարզապես ազդեցություն է այս տարածաշրջանում։ Այս տարածաշրջանը դառնում է Ռուսաստանի ազդեցությունը, որի հիմքում ընկած է նրա պաշտպանությունը; Պատերազմի ժամանակ Հայաստանին իմ կարծիքով ոչնչով չի օգնել, քանզի այն շահ չի ունեցել Հայաստանի աջակցելով, ու դաշնակից համարվելով։ Սա լիովին ապացուցեց իսկական, ճշմարիտ դաշնակցական հարաբերությունները, որին նաև պետք է հասնի Հայաստանի Հանրապետությունը։

Դոնեցկ ու Լուգանսկի ազատագրումը

Դոնեցկի ու Լուգանսկի հինման վրա է կառուցվել այս տարվա պատերազմը։ Ինչպես գիտենք Ուկրաինան անկախ ու ազատ պետություն է, որի արևելյան և հարավարևելյան հատվածում կան երկու ոչ ճանաչված ազգային պետություններ՝ Լուգանսկի ու Դոնեցկի ազգային հանրապետությունները, որոնք ցանկանալով անկախանալ կամ դառնալ Ռուսաստանի նահանգ, դիմել են վերջինիս օգնությանը։ Դոնեցկի ու Լուգանսկի ազատագրումը դարձավ Ռուսաստանի ներխուժման գլխավոր պատճառը, որի պատճառով Ռուսաստանը ենթարկվում է այսպիսի մեծ պատժամիջոցների, ու իմ կարծիքով այն արժանի է։ Իմ կարծիքով ոչ մի պետություն իրավունք չունի ներխուժել ուրիշ երկրի սուվերեն տարածք, ու վերջինիս մի քանի նահանգ անկախ ճանաչել։ Դա նույնն է, թե Հայաստանի Վայոց Ձորը կամ էլ ուրիշ մարզ ճանաչվի Հայաստանից անկախ ու ազատ հանրապետություն։ Նույնն էլ Ուկրաինայի մասին է։ Ես դա սխալ եմ համարում, քանի որ Դոնեցկն ու Լուգանսկը համարվում են Ուկրաինայի տարածք, որի ներխուժումը կդառնա մեծ սխալ ու հանցագործությունը։ Ես դա սխալ եմ համարում, ու հենց դրա հինման վրա չեմ պաշտպանում Ռուսաստանին։ Իհարկե Ռուսաստանը հզոր պետություն է, ունի ամենահզոր բանակներից մեկը, և չմոռանանք, որ ունի միջուկային զենք, որը կարող է կիրառել։ Ուկրաինային չնչին չափով եմ պաշտպանում, քանի որ այն այս հակամարտում այդքան էլ մեղք չունի։ Նաև գլխավոր պատճառներից դառնում է Ուկրաինայի անդամակցումը ԵվրոՄիությանը և ՆԱՏՈ-յին։ Դա նույնպես ես չեմ պաշտպանում Ռուսաստանի կողմից, և ես դա նույնպես համարում եմ պետության որոշում ու ցանկություն, ու ոչ մի ուրիշ պետություն իրավունք չունի չթողելու։ Ուկրաինան ցանկանում է մտնել այդ ալիանս, դառնալ հենորդ ու արժանի անդամ, բայց իր անդամակցելուն դեմ է Ռուսաստանը, քանի որ նա չի ուզում սահմանակցել ՆԱՏՈ-յի անդամների հետ։ Դա նույնպես ես սխալ եմ համարում, քանի որ այդ անդամակցումը Ուկրաինայի որոշումն է ու ցանկությունն է, քանի որ նա դա ճիշտ է համարում տնտեսության զարգացման համար ու ժողովրդի համար։ Նրա այդ որոշմանը դեմ է ելնում Ռուսաստանը, քանի որ նա արդեն ունի չորս հարևան ՆԱՏՈ-յի անդամ, որոնցից են Բալթիկյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան ու Լիտվան և Լեհաստանը, որը սահմանակցում է Ռուսաստանի հետ Կալինինգրադ քաղաքով։ Այդ բոլոր պատժամիջոցները իմ կարծիքով ճիշտ են, քանի որ Ռուսաստանը իրեն լավը ուզենալով, ընդհակառակը վատն է անում իր տնտեսության համար։ Իմ կարծիքով այս հակամարտությունը կդառնա իսկական օրինակ ապագա սերունդների համար, թե ինչքան կարող է լինել մարդու, պետության աչքածակությունն ու մեծամտությունը, որը հետագայում կարող է դառնալ զղջում։ Սա ճշմարիտ, փաստերով ապացուցված դեպք է, որը ընդմիշտ իր հետքը կթողնի համաշխարհային պատմության մեջ։ Սա վառ ու պայծառ օրինակ էր, թե ինչքան կարող է պետությունը լինել ագահ, աչքածակ ու մեծամիտ, ինչքան կարող է ատել մյուսներին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միակ խոսքը, որի հետ ես համաձայն եմ դա “Ռուսներն ու ուկրաինացիներն դա մի ժողովուրդ է”։ Սա շատ կարևոր խոսք էր, որը հնչել էր Նախագահի կողմից, և ես դա ճիշտ եմ համարում, քանի որ Ուկրաինան ու Ռուսաստանը սլավոնական երկրներ են, որոնք ունեն պատմական, մշակության կապեր։ Նաև լեզուն գրեթե չի տարբերվում։ Ուկրաիներենի 60%-ը հինմնված է ռուսերենի վրա։ Նաև կրոնը, մշակույթն ու պատմությունը կրկնվում են, այսինքն դա ապացուցում է, որ նախկինում այս երկու պետությունները եղել են լավ բարեկամներ։ Այսպիսով, ես ներկայացրեցի իմ կարծիքը, և դաս քաղեցի։ Հասկացա հետևյալը, որ “երբեք չի կարելի քիթ խոթել, չխառնվել ուրիշի որոշումներին ու կյանքին”, հասկացա, որ “մեծամտությունը կարող է հետագայում բերել զղջմանը ու վատ հետևանքների”։ Եվ իմ կարծիքով այս վառ օրինակներով պետք է կրթվեն ու դաստիարակվեն երեխաները, ու երեխաների ներքին ատելությունները ուրիշի նկատմամբ պետք է վերացվեն։ Շնորհակալություն ուշադրության համար։

Թողնել մեկնաբանություն