Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը այժմ չունեն դիվանագիտական հարաբերություններ, բայց ես հավաքել եմ որոշ ինֆորմացիա, որը կապված է Թուրքիայում բնակվող, Թուրքիային ծառայող մարդկանց կարծիքների մասին, որոնք վերաբերվում են ՀՀ-ին, և հիմա ցանկանում եմ ներկայացնել դրանք։

Պրահայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան և Թուրքիայի Նախագահ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Նախ սկսեմ սովորական բնակիչներից։ Շարքային թուրք քաղաքացին հայի մասին ունի նույն կարծիքը, ինչ հայը՝ թուրքի։ Բայց կան որոշակի նրբություններ։ Օրինակ, ես դիտել էի մի հաղորդաշար, որտեղ թուրք ու ադրբեջանցի շարքային մարդկանց ցույց են տվել երեխաների, դեռահասների նկարներ, բայց իսկզբանե չէին զգուշացրել, որ նկարում հայ էր պատկերված։ Դրանից հետո լրագրողները լսել են նրանց կարծիքը երեխայի նկատմամբ, բայց որ վերջում իմացել են, որ հարևան երկրի երեխա է, նույն վայրկյանին փոխել են իրենց կարծիքները։ Կարծիքի մտափոխումը կապված էր ադրբեջանական ազգի, բնակչության հետ։ Բայց, ի զարմանս, թուրք ազգը ավելի կոկիկ ու ավելի բարի վերաբերմունք էր ցույց տվել։ Երեխայի օրինակը իմ կարծիքով ամենալավ օրինակն էր, քանի որ երեխան ավելի է ազդում մարդու խղճի ու հոգեբանության վրա, ու դավադիր ու դաժան մտածելակերպը երեխային տեսնելուց հետո փոխվում է դեպի դրականի, իհարկե, ոչ միշտ։

Ինձ շատ դուր եկավ այն, որ թուրքերը հայերի նկատմամբ բարյացակամ ու կարելի է ասել ընկերական էին տրամադրված։ Իրոք, այդպիսի շատ հաղորդաշարներ դիտելուց հետո, ես ինքս զարմացել էի, քանի որ Թուրքիայի բնակիչներից այդպիսի մեծահոգություն տեսնելը ու զգալը շատ զոհեր է պահանջում։ Ի դեպ, շատ մարդիկ նույնիսկ խոստովանել են, որ եղել են Հայաստանում, հիացել են Հայաստանի տեսարաններով, ընկերացել են շատ հայերի հետ ու հիմա ունեն շատ բարեկամներ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում։ Բոլորի կարծիքը գրեթե համընկնում էր, որովհետև բոլորը իրենց խոսքում նշում էին ցեղասպանությունը և հայերի դաժան պատմության էջերը, դատապարտելով հենց իրենց, իրենց քաղաքականությանը, իրենց նախնիներին։ Ու հիմա որոշները զղջում են ու գալով Հայաստան՝ ի հիշատակ ապրիլի 24-ին, իրենց հարգանքի տուրքն են մատուցում և՛ Եռաբլուրում, և՛ Ծիծեռնակաբերդում։ Բայց, ոչ միայն սովորական քաղաքացիները հանդես եկան իրենց կարծիքներով։ Ես դիտեցի նաև քաղաքական գործիչների կարծիքները, ու կարող եմ ասել, որ մի քիչ ապշած էի։

Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Քեմալ Քըլըչդարողլուն լրագրողի այն հարցին, թե հայը պատժված, տուժած ազգ է, որը չպետք է լինի աշխարհի երեսին, նա պատասխանել է, թե “հայ ազգը նույնպես Աստծու կողմից տրված պարգև է, արժեք է։ Ես ոչինչ չունեմ հայերի նկատմամբ։ Նրանք նույնպես մարդիկ են, նրանք նույնպես ազգ են և չի կարելի ուղղակի նրանց բացառել, նրանք ինչպես մենք Աստծու կողմից տրված, արժանացած պարգև են”։ Բայց ոչ միայն ինքը։ Նույն Միլլի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես կարծիքներ է հայտնել ՀՀ-ի ու հայ ազգի վերաբերյալ։ Դե պարզ է, որ կարծիքները պետք է լինեին դրական, չէ որ նա հայ է։

Նաև կարող եմ ավելացնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը ինձ նույնպես շատ էր զարմացրել, հաշվի առնելով այն, որ երկրների մեջ չկան դիվանագիտական հարաբերություններ, և այն, որ հենց ինքը՝ Էրդողանը, շատ անգամներ սպառնալիքներ է հնչեցրել և՛ իշխանությունների նկատմամբ, և՛ ազգի նկատմամբ։ Ռեջեփ Էրդողանի վերջին ուղղված նամակում, որը վերաբերում էր Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության Հիշատակի օրին, նա գրել է, որ հայն ու թուրքը միշտ իրար կողք են եղել, իրար կողք ապրել են։ Հազար տարիներ շփվել են, բարեկամացել, բայց ներկա քաղաքական իրավիճակի պատճառով կորցրել են կապերը։ Եվ անդրադառնալով ցեղասպանության հարցին, նա պատասխանել է, որ․ “հայ ազգի հետ կոտորվել են նաև այլ ազգային փոքրամասնություններ, օրինակ վրացիները, ասորիները, քրդերը, եզդիներն ու հույները, ինչպես նաև թուրքերը”։ Բացի բարձրաստիճան պաշտոնյաներից, հայ ազգի նկատմամբ անդրադարձել և խոսել են այլ թուրք քաղաքական գործիչներ, որոնցից որոշները, գրեթե մեծամասնությունը, նույնպես դրական է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների շարունակական զարգացումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, մշակույթն ու պատմությունը։

Türkiye-Ermenistan: Eylül'de teknik heyetler biraraya gelecek | Agos

Հետաքրքիրն այն է, որ հիմա ամեն ինչ փոխվել է, և մոտ ապագայում արդեն պարզ կդառնա, որ արդյո՞ք մարդկանց կարծիքները արդարացի էին, և արդյո՞ք նրանք չէին ստում այն ժամանակ։