«Ալթայական լեզվախումբ» և «Թյուրքական լեզուներ»

«Ասիայի հին և նոր լեզուներ» մասնագիտությունը ձևակերպված է ըստ աշխարհագրական չափանիշի և ժամանակագրական կտրվածքով: Այսինքն՝ ենթադրում է լեզուների մի համակարգ, որոնք այսօր տարածված են կամ երբևէ գոյություն են ունեցել կոնկրետ մի աշխարհամասում, այն է՝ Ասիայում՝ անկախ նրանց ցեղակցական կապերից: Ըստ էության, խոսքը գնում է այսպես կոչված «արևելյան» լեզուների մասին, սակայն որովհետև դրանց մի զգալի մասը գենետիկորեն կապվում է այսպես կոչված «արևմտյան» լեզուների հետ (օրինակ՝ հնդեվրոպական ծագման), ուստի հիմք է ընտրված հենց աշխարհագրական չափանիշը:

Turkic

Ալթայական լեզվաընտանիքը իր մեջ ներառում է ներքոնշյալ բոլոր լեզուները։ Ալթայական լեզվաըտանիքը այլ կերպ անվանում են թյուրքական, թյուրք-թաթարական, թյուրքամոնղոլ-թաթարական կամ էլ թյուրք-մոնղոլաթաթարական։ Այս լեզվաընտանիքը բաժանվում է երեք խմբի՝ “թյուրքական լեզուներ”, “մոնղոլական լեզուներ” և “Տունգուս–մանչժուրական” լեզուներ։ Սակայն կան բազմաթիվ ենթաբաժիններ և ենթաընտանիքներ։ Ալթայական լեզվախմբի լեզուներով են խոսացել ու հիմա խոսում են մարդիկ Խաղաղ օվկիանոսից մինչև Փոքր Ասիա։ Որոշ լեզվաբաններ գտնում են, որ Ալթայական լեզուները ծագում են մի ընդհանուր հիմք լեզվից, ուրիշները դրանց միջև եղած նմանությունները բացատրում են լեզվական փոխազդեցությամբ, իսկ ոմանք էլ Ալթայական լեզուներ միավորում են ուգրո–ֆիննական լեզուների հետ, մեկ ընդհանուր՝ ուրալ–ալթայական լեզվաընտանիքում։

Ալթայական լեզուներով խոսում են Ալթայում և նրան հարող շրջաններում ապրող թյուրքական ու մոնղոլախոս ժողովուրդները, որոնք մտնում են թյուրքական ու մոնղոլական լեզուների հյուսիսարևմտյան (ալթայերենը իր բարբառներով) և հյուսիսարևելյան խմբերի մեջ։

Ոմանք թյուրքական լեզվաընտանիքը (տունգուս-մանչժուրական խումբը, նույնիսկ չինարենը ու ճապոներենը) մտցնում են ավելի մեծ լեզվաընտանիքի մեջ և կոչում են ալթայական լեզվաընտանիք։ Վերջինս հայտնի է նաև ուրալ-ալթայան անունով, երբ նրան ավելանում են ուգրո-ֆիննական և սամոդիակյան լեզուները։

Աշխարհի բնակչության մոտ կեսը խոսում է հնդեվրոպական լեզուներով։ Արևմտյան քաղաքակրթության բոլոր հիմնական լեզուները հնդեվրոպական են: Ժամանակակից Եվրոպայի բոլոր լեզուները պատկանում են լեզուների այս ընտանիքին, բացառությամբ բասկերենի, հունգարերենի, սամիական, ֆիններեն, էստոներեն և թուրքերեն, ինչպես նաև Ռուսաստանի եվրոպական մասի մի քանի ալթայական և ուրալերեն լեզուները: «Հնդեվրոպական» անվանումը պայմանական է։ Գերմանիայում նախկինում օգտագործվում էր «հնդգերմանական» տերմինը, իսկ Իտալիայում՝ «արիո-եվրոպական»՝ նշելու այն հին ժողովուրդը և հնագույն լեզուն, որից ենթադրաբար ծագել են բոլոր հետագա հնդեվրոպական լեզուները։ Այս հիպոթետիկ ժողովրդի ենթադրյալ նախահայրենիքը, որի գոյությունը չի հաստատվում որևէ պատմական ապացույցով (բացառությամբ լեզվական), Արևելյան Եվրոպան կամ Արևմտյան Ասիան է:

Indo-European languages - Wikipedia

Ասիայի տարբեր տարածաշրջաններում առկա են հետևյալ մի քանի լեզվաընտանիքները և լեզվախմբերը։

  • Հնդ-իրանական լեզուներ (քրդերեն, պարսկերեն, պարթևերեն, հին հնդկերեն, սանսկրիտ)
  • Սեմական (աֆրոասիական) լեզուներ (աքքադերեն, արամերեն, հին եբրայերեն, արաբերեն, եթովպերեն)
  • Ուրարտերեն և խուրիերեն (Հայկական լեռնաշխարհում և Միջագետքում տարածված մեռած լեզուներ)
  • Էլամերեն (Իրանի տարածքի մեռած լեզու է՝ վկայված բազմաթիվ հուշարձաններում)
  • Թյուրքական լեզվաընտանիք (թուրքերեն, ադրբեջաներեն,թուրքմեներեն, ղըրղըզերեն, ղազախերեն, ույղուրերեն, հին թյուրքերեն, օսմաներեն)
  • Կովկասյան լեզուներ (վրացերեն, սվաներեն, մինգրելերեն, լազերեն, լեզգիերեն)
  • Դրավիդյան լեզուներ (թամիլի, մալայալամ, տելեգու, բրահուի)
  • Մոնղոլական լեզուներ (մոնղոլերեն, բուրյաթերեն, կալմիկերեն, օյրաթերեն)
  • Սինո-տիբեթական լեզուներ (չինարեն, թայերեն, լաոսերեն, տիբեթերեն, միրի, կաչի)
  • Տունգուս-մանչժուրական (էվենկերեն (տունգուսերեն), էվեներեն (լամութերեն), նեգիդալերեն, սոլոներեն)
  • Ճապոներեն (համարվում է իզոլացված լեզու, չունի հստակ ընդգծված ցեղակից, չնայած որոշ հեղինակներ այն մտցնում են Ալթայական մեգալեզվաընտանիքի մեջ)
Turkic languages - Wikipedia

Առավել հայտնի է հետևյալ դասակարգումը.

1. Արևմտախունական ճյուղ

ա) բուլգարական խումբ (բուլղարերեն, ղազարերեն, չուվաշերեն)

բ) օղուզական խումբ (թուրքմեներեն, գագաուզերեն, ադրբեջաներեն, թուրքերեն)

գ) ղփչաղական խումբ (ղփչաղերեն, պոչովեցերեն, կումիկերեն, բալկաներեն, թաթարերեն, բաշկիրերեն, նողաերեն, կարակալպակերեն, ազախերեն, բուրյատերեն)

դ) կարլուկյան խումբ (չաղաթայերեն, ուզբեկերեն, նոր ուղայերեն)

2. Արևելախունական ճյուղ

ա) կիրգիզ-ղփչաղական խումբ (ղրղզերեն)

“Թյուրքական լեզվաընտանիք” փոքրիկ տեղեկություն-թարգմանություն

Թարգմանությունը հետևյալ նյութից

Կան թյուրքական լեզուներ, որոնք տարածված են հսկայական տարածքի վրա՝ Կալըմայից մինչև Էգեյան ծով։ Նրանցից առանձնանում է ագուսսյան ճյուղը, որին բացի թուրքերենից, վերաբերվում է նաև ադրբեջաներենը, գագաուզերենը, որով խոսում են Մոլդովայում և Ուկրաինայում, թուրքմեներենը, և այլ լեզուներ, օրինակ սալարսյան լեզուն, որով խոսում են արևմտյան Չինաստանում։ Թուրքերենը հանդիսանում է ամենամեծ թյուրքական լեզուն ըստ տիրապետողների թվի։ Նրանց քանակը մոտավորապես 70 միլյոն է։ Այն պաշտոնապես ճանաչված է Թուրքիայում, մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսում, Մակեդոնիայի երեք շրջաններում, բայց ոչ այսօրվա պետության, այլ հին հարավ-սլավոնական տարածաշրջանում և նույնպես այս ցուցակում մասամբ ճանաչված Կոսովոյի Պրիզրենսկա շրջանում։

Մինչև որ Եվրոպան դասավորվում էր մեծ արտագաղթից հետո, արաբները սկսում էին գրավել այն, ինչ որ գտնվում էր մոտակայքում, ժամանակակից թուրքերի նախնիները ապրում էին Միջին Ասիայում և օգտագործում էին ռուները իրենց գրավոր խոսքի համար։ Գերմանական ընտանիքը այստեղ ընդհանրապես կապ չունի, թուրքերը իրենք իրենցն են ունեցել։ Եվ այսպես որոշ ժամանակ անցավ, մինչև որ սելջուկ թուրքերը եկան Փոքր Ասիա։ Նրանք այդ տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ գրավեցին, և 13-րդ դարի վերջից սկսում է Օսմանյան Կայսրության երկարատև ղեկավարման ժամանակաշրջանը։ Ինչու՞ Օսմանյան, քանի որ կայսրության հիմնադրի անունը Օսման էր՝ Օսման Ա։ Ահա այսպիսի ձև ուներ թուրքերենը Օսմանյան Կայսրությունում։

Սովորական ազգը խոսում էր “Kaba Türkçe” լեզվի ճյուղով, որը բառացիորեն կարելի էր ասել գռեհիկ թուրքերեն։ Հասարակության վերին շերտերը խոսում էին “Osmanlı Türkçesi” լեզվաճյուղով, որը բառացիորեն թարգմանվում է որպես օսմանյան թուրքերեն կամ օսմաներեն։ Բայց այս լեզուն ուղղակի վախեցնում էր իր փոխառությունների քանակով։ Օսմաներենում գրեթե 80%-ը փոխառություններ էին։ Մասնավորապես փոխառությունները վերցնում էին պարսկերենից կամ արաբերենից, սակայն այս երկու լեզուները միմյանցից շատ տարբերվում են և հարազատ կապեր թուրքերենի հետ չեն ունեցել։ Քանի որ օսմանյան թուրքերենը շատ դժվար լեզու էր, ուստի ոչ բոլորն էին ուզում և ոչ բոլորն էին կարողանում սովորել կամ ուսումնասիրել այն։ Բայց հետո եկավ նա, ում արձանը ամեն շրջանում և ամեն քաղաքում տեղադրված է, իսկ մայրաքաղաք՝ Անկարայում, գտնվում է նրա դամբարանը։

Քեմալ Աթաթյուրքը թուրք ազգի զարգացման համար շատ բան արեց։ Նա փոխարինեց օսմաներենը ժամանակակից թուրքերենով և գրեթե 50%-ով հանեց փոխառությունները և փոխարինեց դրանք սեփական բառերով։ Նա ասաց “Կգրենք այնպես, ինչպես կլսենք, օգտագործելով լատինական այբուբենը մի քանի փոփոխություններով, փոխառությունների փոխարեն հետ կբերենք մեր հին բառերը, իսկ եթե չլինեն, ապա կստեղծենք նորը, բայց մերը․․․”։ Սակայն ոչ բոլոր բառերը նրանք ինքնուրույն ստեղծեցին, որոշները վերցրեցին ֆրանսերենից, ինչպես “Kuaför” բառը, որը թարգմանվում է որպես վարսահարդար։

“Թյուրքական լեզվաընտանիքի” լեզուների բնորոշ հատկությունները՝

Բնորոշ են ձայնավորների ներդաշնակությամբ (ՁՆԿ), կցական կառուցատիպով, ստացական առման կարգով, սեռի բացակայությամբ, կետադրությունների գործածությամբ, անվանական և բայական հարուստ ձևերով։ Թյուրքական լեզվաընտանիքի որոշ լեզուներ ունեն լատինագիր, որոշը ռուսագիր, մոնղոլագիր այբուբեն, ինչպես նաև չինական հիերոգլիֆներ չինական այբուբեններ, և արաբագիր այբուբեններ։ Իսկ ձևաբանական տեսակետից ալթայան լեզուներին բնորոշ է վերջածանցների կցական կառուցատիպը։

File:TurkicTree.png - Wikipedia
Ալտերնատիվ դասակարգում

Թողնել մեկնաբանություն