Նոյեմբերի 4

Հոմանիշ և հականիշ բառեր

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

  1. Դժվար — խրթին
  2. Ողորկ — հարթ
  3. Հսկայական — վիթխարի
  4. Հավաքել — ժողովել
  5. Ստերջ — անպտուղ
  6. Դատարկել — պարպել
  7. Խոնավ — տամուկ
  8. Ծավի — բիլ
  9. Դյութիչ — հմայիչ
  10. Գովել — Դրվատել

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

  1. Փութաջան — ծույլ
  2. Ողորկ — խորդուբորդ
  3. Անջրդի — ջրարբի
  4. Նոսր — թանձր
  5. Դալար — արատավոր
  6. Գագաթ — ստորոտ
  7. Երկչոտ — համարձակ
  8. Օրինական — ապօրինի
  9. Ամպոտ — ջինջ
  10. Ուսյալ — տգետ

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Վաղարշապատ քաղաքը Երևանին մոտ է, իսկ Եղեգնաձորը՝ հեռու։

Կոալան երբեք չի կարողանում արագ վազել, այն պատկանում է դանդաղ կենդանիների դասին։

Հայաստանի նոր պատմության մեջ պահպանվել են հին արմատներ։

Երևանում եղանակը մեկ սառն է, մեկ՝ տաք։

Ձմեռը մեզ երկար է թվում, իսկ ամառը՝ կարճ։

Քաջ Նազարը վախկոտ գյուղացի էր, ում շրջապատում ընդհանրապես չկային արի մարդիկ։

Երևանում օդը ամենակեղտոտն է ըստ չափանիշների, սակայն ամենամաքուրը Դանիայում է։

Ամառը թռչունները մնում են Հայաստանում, իսկ ձմռանը չվում են տաք երկրները։

Հայաստանի քաղաքացիները մուտքն ու ելքը դեպի Թուրքիա դեռևս արգելված է։

Ճանապարհը թեք էր, սակայն ավտոմեքենայի պատուհանից այն ուղիղ էր թվում։

Հայաստանը կայուն բանակ ունի, սակայն պատերազմական իրավիճակներում լինում են դեպքեր, երբ այն խախուտ է դառնում։