Հին հունական առասպելներ

Նարցիսի առասպելը

Նարցիս (նկար) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Նարցիսի կերպարը շատ բացասական է ու այն նման է մեզ, մեր ներքին աշխարհին։ Մենք էլ ինչ-որ տեղ ինքնասիրահարված ենք, մեզ այդպես ենք ցույց տալիս, փորձում ենք մեր վրա ուշադրություն շեղել։ Նարցիսիզմը դա մի գաղափար է, որին մարդիկ ենթարկվելով, սիրում են միմիայն իրենց, իրենց կառուցվածքը, հոգին, ուղեղը։ Նույնիսկ հաշվի էլ չեն առնում այն, որ թերություններ շատ ունեն։ Սակայն նույն էլ մենք ենք անում։ Մենք մեզ հետ արդար չենք վարվում, փորձում ենք դիմացինին քննադատել, սակայն մենք ինքներս մեզ չենք տեսնում, մենք ինքներս մեզ չեն քննադատում, այն դեպքում, երբ ունենք ավելի շատ թերություն, քան դիմացինը։ Մեզանից ոչ մեկ իդեալական չէ, ոչ մեկ մաքուր չէ, բոլորս էլ ինչ-որ սխալներ, թերություններ ունենք ու պետք է աստիճանաբար ուղղենք դա։ Ամենատհաճ ու ամենաանդուր զգացմունքային, վերացական բնավորությունը դա եսասիրությունն է։ Նարցիսը ինքնահավան չէր, նա պարզապես եսասեր էր։ Եսասերները “չեն տեսնում” իրենց շուրջը մարդկանց, նրանք պարզապես հիանում ենք իրենցով, իրենց տեսքով, կառուցվածքով, նույնպես հաշվի չառնելով թերությունները։ Մենք չպետք է նմանվենք հունական դիցաբանության աստվածուհիներին, դիցուհիներին, մենք պետք է ուղղենք մեզ։ Նարցիսիզմը և ընդհանրապես եսասիրությունն ու ինքնահավանությունը շատ տհաճ ու հաճախ հանդիպվող երևույթներ են մեր կյանքում։ Մենք շատ ենք ականատես լինում այդպիսի մարդկանց, լինեն դրանք ծանոթ, թե ոչ։ Մենք առերեսվում ենք այնպիսի մարդկանց հետ, որոնց մասին մենք քիչ ենք տեղեկացված ու իրենց բնավորության գծերի շնորհիվ կարողանում ենք իրենց ճանաչել ավելի լավ։ Նարցիսիզմը եթե շարունակական աճի, ապա աշխարհում այնպիսի մարդ չի մնա, որ գնահատի դիմացինին, նրա աշխատանքը, թափած ջանքը, ոչ ոք չի մնա։ Ուստի պետք է աստիճանաբար սիրել մարդկանց, հասկանալ, որ միմիայն մեզնով աշխարհը չի ավարտվում, պետք է ի վերջո գնահատենք դիմացինին ու խոսենք լավը նրա մասին, այլ ոչ թե վատը, այն էլ մեջքի հետևում։ Նարցիսիզմի հակառակ կերպարը դա մարդասիրությունն է, ընկերասիրությունը։

Սիզիփոսի առասպելը

Սիզիփոս - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սիզիփոսի առասպելը ավելի դաժան պատկեր է։ Սիզիփոսը մի էակ էր, ով որ կարողացել էր ստել աստվածներին և դրա համար ստացել էր արժանի պատիժ։ Սակայն դա սովորական պատիժ չէր և դրա պատճառով, Սիզիփոսը ստիպված էր ամեն օր մի հսկայական ու ծանր քար գլորել դեպի ժայռի գագաթը։ Ամեն օր նա տանջվում էր, փորձում էր կատարել իր առջև դրված խնդիրը, սակայն միշտ այն ի հակառակ իրեն, վայր էր ընկնում։ Սիզիփոսը նորից ու նորից փորձում էր այն գլորել դեպի գագաթը, սակայն միշտ այն ամենավերջին մասում հետ էր ընկնում։ Այս առասպելը արտացոլում է մեր կյանքը, մեր վերաբերմունքը կյանքին։ Այդ քարը կարող է լինել ամեն ինչ՝ անցյալ, ապագա, չկատարած պարտականություններ, մարդուն պատճառած վնասը և այլն։ Այդ քարը դա այն բեռն էր, այն տուժն էր, որը իրեն մինչև իր կյանքի վերջը “հանգիստ չթողեց”։ Այդ բեռը ես կարծում եմ անցյալում սխալները չհասկանալու, չըմբռնելու ու չուղղելու պատճառն է։ Եթե Սիզիփոսը հասկանար, որ անցյալում սխալ է արել ինչ-որ բան, ապա միանգամից կթողեր այդ գործը և թեկուզ ներողություն կխնդրեր, սակայն նա չէր էլ հասկանում, թե ինչի համար է նա այդ քարը ամբողջ օրը գլորում։ Նույն ձև էլ մենք ենք վարվում։ Մենք նույնպես այդ ծանր բեռը, այդ ծանր վիշտը մեր վրա ենք կրում և մինչև որ չենք հասկանում պատճառած ցավի “կշիռը”, պատճառած ցավի մեծությունը, չենք կարողանում այն մեր վրայից ցած նետել։ Ես կարծում եմ այդ քարը այն վնասի պատիժն է, որը մենք հասցրել ենք մի անմեղ մարդու, թե երեկ, թե մի քանի տարի առաջ։ Կապ չունի, թե մենք երբ ենք ցավ պատճառել, կապ ունի այն, որ այն մեզ է վերադարձել ու մենք դաս պետք է քաղենք դրանից։ Այդ քարը կարող է լինել անցյալը, չէ որ անցյալն է ընկած ապագայի հիմքում։ Անցյալով կարող է որոշվել մարդու ապագան։ Իսկ Սիզիփոսի դեպքում, այն սուտը, որը նա պատմել էր աստվածներին հենց այդ քարն է, որը նա փորձում է ամեն օր գլորել դեպի վեր, բայց դա իր մոտ չի ստացվում, քանի որ նա իր փորձից դեռ դասեր չի քաղել, չի հասկացել, թե ինչու՞մն է նրա թերությունը եղել և դրա պատճառով այդքան երկար նա այդ պատիժը կրել է։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s