Նոյեմբերի 11
1. Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ (ամիս)։
2. Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։
Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։
1. Նա երկու օր ավել աշխատեց։ (Ավել — գործիք)
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ (Ավել — առավել)
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ (Յուղում — գործողություն)
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ (Յուղում — ներգոյական գոյական, առարկա)
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։ (Կարող — կարել ասեղով, թելերով)
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ (Կարող — մարդիկ, ովքեր կարողանում են)
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ (Խմորում — գործողություն)
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ (Խմորում — ներգոյական գոյական, առարկա)
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ (Գոլ — միավոր ֆուտբոլում)
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ (Գոլ — գաղջ, ջրի տաքություն, ածական)
2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ /շենքի հարկ, բարձր հարկ, որպես վարկ, գումար/
2. ավել գնել /առավել գնել, ավել գործիք գնել/
3. ոչխարի հոտ /ոչխարների խումբ, ոչխարների հոտը, բուրմունքը/
4. մետաքսի կտոր /կտոր, որպես մաս, կտոր, որպես թելերով կարված կտոր/
5. Նա ջրում է։ /նա գտնվում է ջրում, կամ կատարում է գործողություն/
6. Նա գնում է։ /նա քայլում է, գնում է, կամ էլ նա խանութից ինչ-որ բան է գնում/
7. Խավարում է։ /գտնվում է խավարում, կամ էլ մթնում է, խավարում է/
3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
Սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Կաթի թթվելուց առաջ հեղուկի մակարդակի հայտնվում է սեր։
Սերը ծագել էր տղայի և աղջկա մոտ։
Կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետը դրվում է չավարտված նախադասության վերջում։
Կետը աշխարհի ամենամեծ ջրային կաթնասուն կենդանին է։
Քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք)
Մաթեմատիկայի դասաժամին բոլոր աշակերտները իրենց հետ բերել էին քանոններ։
Քանոնի ձայնը հնչեղ է ու բարձր։
Դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Ցուրտ եղանակի պատճառով մարմնովս դող անցավ։
Մեքենայի դողը մաշվել էր, պետք էր այն փոխարինել։
Տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր)
Երգիչը ձայնի տոնը բարձրացրեց։
Նոր տարին ամենահայտնի տոներից մեկն է, որը նշվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ հրատարակությունը։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
Այդ հրատարաչկությունը լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
Նա այդ գործում մեծ երախտիք ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների տեղիք տվեց։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
Ամենուրեք փթթում էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
Բակում խաղացող երեխան հովարով գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
Զարմացած երեխան թոթվեց ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
Մարզիկները մրցույթին մասնակցելու հրավեր էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
Ջրատար խողովակի փականը նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
Վարպետը պատրաստակամությամբ օգնեց մեզ։
5. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)