Հասցե ասելով, մենք հասկանում ենք բնակության վայր, թե որտե՞ղ է մարդ բնակվում, ո՞ր շենքում, ո՞ր թաղամասում, ո՞ր վարչական շրջանում, ո՞ր քաղաքում և այդպես շարունակ։ Սակայն հասցե ասելով, մենք պետք է նաև հաշվի առնենք այն, որ բացի բուն Հայաստան երկրից, կա նաև Երկրի մոլորակը, աշխարհն՝ ինքն իրենով, արեգակնային համակարգը, գալակտիկան, տիեզերքը։ Ահա, թե ինչ ահռելի չափսերի է հասնում մարդու երևակայությունը և մեր հասցեի սկզբունքը։ Եկե՛ք տեսնենք, թե մենք որտեղից ենք գալիս։

- Տիեզերքը անծայրածիր մի տարածք է, որտեղ կան և՛ անթիվ-անհամար գալակտիկաներ, և՛ մոլորակներ, և՛ մատերիաներ, և՛ երկնաքարեր, և՛ աստղեր, և՛ համաստեղություններ և՛ այլն։ Բայց պետք է փաստել, որ ամբողջ տիեզերքում միայն Երկիր մոլորակի վրա է կյանք հայտնաբերվել։
- Տիեզերքից հետո գալիս է մեր գալակտիկան՝ Ծիր Կաթինը։ Այն իր անվանում է ստացել է այն պատճառով, որ նրա ուրվագիծը նման է կաթի հոսքի։ Ծիր Կաթինի մեջ են գտնվում մեր մոլորակները, երկնաքարերը, համաստեղծությունները։
- Ծիր Կաթին գալակտիկայում է գտնվում մեր Արեգակնային համակարգը։ Ինչպես գիտենք այն կազմված է 9 (8) մոլորակից, արեգակից, մոլորակների արբանյակներից։ Արեգակնային համակարգում են գտնվում ութ հաստատված և մեկ գաճաճ մոլորակներ։ Դրանք են Մերկուրի /Փայլածու/, Վեներա /Արուսյակ/, Երկիրը /որտեղ և մենք ապրում ենք/, Մարս /Հրատ/, Յուպիտերը /Լուսնթագ/, Սատուրնը /Երևակ/, Ուրանը և Նեպտունը։ Եվ իհարկե Պլուտոնը՝ որպես գաճաճ մոլորակ, որը չի համարվում մոլորակ 2006թ․-ից։
- Երկիր մոլորակը՝ ամենագեղեցիկ, հրաշալի, անհավատալի, հարուստ ու մի կողմից շատ պղտորված ու կեղտոտ մոլորակն է։ Երկիրը միակ մոլորակն է, որտեղ կյանք կա, և որտեղ որ մենք ապրում ենք։
- Երկիր մոլորակը բաժանվում է մայրցամաքների։ Սկզբից եղել է մեկ մեծ մայրցամաք, որն կոչվել է Պանգեա, սակայն սառույցների հալման ու ջրի մակարդակի բարձրացման պատճառով բաժանվել է մի քանի մասի ու հիմա մեզ հայտնի են հինգ մայրցամաքներ, որոնք սփռված են աշխարհի տարբեր ծայրերում։ Դրանք են՝ Ասիա, Եվրոպա, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներ, Աֆրիկա և Օկեանիա, նույն ինքը Ավստրալիան։
- Մենք գտնվում ենք Ասիա աշխարհամասում, որոշ արձանագրություններում՝ Եվրասիա կամ Եվրոպա։ Այս հարցի շուրջ տարաձայնություններ շատ կան։
- Ինչպես գիտենք, աշխարհամասերն էլ իրենց հերթին են բաժանվում մի քանի հատվածների։ Մենք գտնվելով Ասիա մայրցամաքում, գտնվում ենք այս մայրցամաքի հարավ-արևմտյան տարածաշրջանում, որն իր մեջ ընդգրկում է Վրաստանի ու Թուրքիայի լեռներից մնչև Արաբական Էմիրաթների ու Քաթարի անապատներ։
- Խորանալով մեր տարածաշրջանում, պետք է հստակ ընդգծենք հարևան-պետություններին, որոնք են Թուրքիան՝ արևմուտքից, Ադրբեջանը՝ արևելքից, Վրաստանը՝ հյուսիսից և Իրանը՝ հարավից։
- Հարևաններին անցնելով, մենք խորանում ենք ՀՀ աշխարհագրության մեջ։ ՀՀ-ն գտնվում է Հայկական լեռնաշխարհում, որի տարածքը կազմում է մոտավորապես 400.000 կմ2։ ՀՀ-ի տարածքը ներկա պահին կազմում է 29.800 կմ2։ ՀՀ-ի ներկա տարածքը գտնվում է Պար լեռնաշղթայի արևելքում։
- Հայաստանը նույնպես բաժանվում է ռեգիոնների՝ մասերի կամ, ինչպես մենք ենք անվանում՝ մարզերի։ Նրանք տասն են, չհաշված Երևանի մարզը, որի շուրջ նույնպես շատ տարաձայնություններ կան։ Տասը մարզերն են՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնը, Կոտայքը, Գեղարքունիքը, Արմավիրը, Արարատը, Վայոց ձորն ու Սյունիքը։
- Մենք գտնվում ենք մայրաքաղաք Երևանում՝ ՀՀ-ի ամենամեծ մշակութային, տնտեսական ու արդյունաբերական կենտրոնում։
- Երևանը ունի վարչական շրջաններ։ Մենք գտնվում ենք Երևանի հյուսիս-արևմտյան մասում։ Վարչական շրջանի անունն է Մալաթիա-Սեբաստիա։
- Գտնվում ենք Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-արևմտյան թաղամասում՝ ՀԱԹ։
- Մեր դպրոցը գտնվում է Հարավ-արևմտյան թաղամասի B2 թաղամասում կամ հատվածում։
Տեսնում ե՞ք, ինչքան խորացանք։ Տիեզերքից մինչև մեր հայրենի հողը։ Ահա այսպիսին է մեր հասցեն՝ երրի մոլորակի երեսին։