Դիջիթեք 2023

Մենք՝ մեր խմբի մասնակիցներով, որոշել ենք հայտագրվել Դիջիթեք 2023 ստուգատեսին։ Որոշել ենք ներկայանալ մի գաղափարով, որի շուրջ ունենք ընդհանուր կարծիք։

Մասնակիցներ՝

  • Դավիթ Մուրադյան
  • Ավագ Առաքելյան
  • Տաթև Գրիգորյան
  • Էլեն Վանյան
  • Ալիսա Հակոբյան

Բացատրություն՝

Մեր այսօրվա աշխարհում դժվար չէ գտնել այնպիսի մի ծրագիր, որը կօգնի մեզ սովորել որևէ հայտնի լեզու։ Այդպիսի ծրագրեր ու հավելվածներ են օրինակ DuoLingo-ն, Memrise-ն, Busuu-ն։ Սակայն մի ընդհանուր բացառություն-խնդիր կա այս բոլոր հավելվածներում։ Այս հավելվածները, իհարկե, սովորեցնում են մեզ խոսել, հարաբերվել, շփվել ու հաղորդակցվել մյուս մարդկանց հետ։ Սակայն նրանց տված գիտելիքները, ինչ-որ չափով, քիչ են ու շատ հասարակ, այնպիսի խորացված ու մասնագիտացված ուսուցում չէ, ինչպես օրինակ բուհերում կամ ուսումնական հաստատություններում։ Այդպիսի հասարակ կայքերից, մեր կարծիքով, LingoHut-ն է։ Իհարկե այն սովորացնում է մեզ խոսել, սակայն շատ պարզ ու հասարակ։ Դրա համար ենք մեր այս գաղափարը համարում ստարտափ։ Մենք համացանցում փնտրել ենք, սակայն այդպիսի նորարարություն, այդպիսի կայք չենք գտել։ Մի խոսքով՝ վճռեցինք ստեղծել մի ծրագիր-հավելված, որը կօգնի երեխաներին, սովորողներին, մեծահասակներին սովորել, խոսել, տիրապետել հայերենին, առանց կաշկանդվելու։

Մենք անհանգստանում ենք, որ այսօրվա աշխարհում, հայերենը, կոպիտ ասած, «ոտնահարվում է», ուստի մենք փորձում ենք մեր ուժերով պահել այն։ Ինչու՞ է ոտնահարվում, քանի որ հայերենի նման հին լեզուները, սովորելու ու կրթվելու ծրագրերում, ինչպես օրինակ DuoLingo-ում՝ չկան։ Սա է խնդիրը, որ հայոց լեզուն չեն սովորեցնում հանրահայտ հավելվածներում։ Մենք կստեղծենք կայք-հավելված, որը կօգտագործեն սովորողները, որպեսզի սովորեն հայերենի քերականությունը, ուղղագրությունը և պարզապես կարողանան սովորել հայերեն, խոսել ինչպես սովորական հայ քաղաքացի։ Այս խնդիրն ենք մենք դրել մեր առջև։  Սակայն, որպես ստարտափ, այս կայքը կանենք անվճար, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ սովորել։ Կան շատ դպրոցներ ՀՀ-ում, որոնք կարիք ունեն լավ կրթության և դրան որպես հավելում, չունեն նորմալ մասնագիտացված ու որակավորված մասնագետներ, ուստի մենք առաջարկում ենք, որ այս կայք-հավելվածը՝ որպես ալտերնատիվ ուսուցման գործիք, օգտագործեն սովորողներն ու դպրոցականները։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր մայրենի, հրաշալի հայոց լեզուն «չոտնահարվի» ու շարունակի ծաղկել ու զարգանալ։ Մենք մեր հավելվածում կներկայացնենք հայոց լեզվի ուղղագրությունն ու քերականությունը՝ իրենց կանոններով ու օրենքներով, կփորձենք սովորորողների ավելի պարզ ու հասկանալի բացատրել քերականությունը՝ նրանց ներածությունն ու տեսությունը։ Եվ իհարկե, կկազմենք տարբեր հարցեր, առաջադրանքներ, որոնք կօգնեն ավելի լավ յուրացնել տեսությունը, դասը։ Հավելվածում կստեղծենք հատուկ բաժիններ, որոնք իրենց մեջ կներառեն յուրաքանչյուր ուղղագրական բաժնի ներածությունը, այսինքն այնպիսի բաժիններ, որոնք իրենց մեջ կներառեն տվյալ բաժնին վերաբերվող նյութերը։ Կարծում ենք, որ կայքը ունի իր կարևորությունը հայոց լեզվի՝ այն զարգացնելու ու լավ յուրացնելու համար։ Հուսով ենք կստանանք բավարար աջակցություն, որպեսզի իրականացնենք մեր առջև դրված նպատակը։ Եվ եթե մեր փնտրտուքները ապարդյուն են եղել և այդպիսի կայք կամ հավելված արդեն առկա է  համացանցում, ապա հորդորում ենք մեզ նախապես տեղյակ պահել։ Անչափ Շնորհակալ ենք։

Թողնել մեկնաբանություն