Այսօրվա մեր օրակարգն այսպիսին էր։ Մենք այսօր ընդհանուր պարապմունքից հետո, քննարկեցինք ընկեր Գոհարի հետ «Հանրակրթական Դիջիթեք 2023»-ի մեր ներկայացումը։ Երկրորդ ժամին Միջին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայում կատարեցինք ֆիզիկական փորձեր ճնշման վերաբերյալ։ Երրորդ ժամը մեզ մոտ Դիջիթեքի ներկայացումն էր։ Մենք՝ խմբով, բարձրացանք Ավագ դպրոցի ՏՏ տեխնոլոգիաների լաբորատորիա, որտեղ էլ ներկայացրեցինք մեր նախագիծը՝ ստարտափը։
Մեր ներկայացումից առաջ, իր պրոյեկտով ներկայացավ Մնացականյան Նարեկը՝ 9-3-ի սովորողը, ով իր ընկերոջ հետ պատրաստել էր ճամփորդական ստարտափ։ Իրեն լսելուց ու հուզող հարցերի պատասխանները ստանալուց հետո, խոսքը տրվեց մեզ։ Փորձեցինք հնարավորինս շատ խոսել ծրագրի իրականացման արդիականության ու կարևորության մասին։ Դիջիթեքի ամփոփումը կարդացեք՝ այստեղ։ Մի խոսքով ընկեր Հերմինեյի, ընկեր Մարթայի ու Ավագ դպրոցի սովորողների հետ հետաքրքիր ու արդյունավետ մի քննարկում ստացվեց, որի արդյունքում մենք մտածեցինք կայքի ու նախագծի զարգացման մասին։






Ներկայացումից հետո, վերադարձանք դասարան, քննարկեցինք վաղվա ճամփորդական օրակարգը, մի քիչ էլ խաղացինք ու եկանք տուն։ Շնորհակալություն ուշադրության համար․․․