«Հանրակրթական Դիջիթեք 2023»-ի ներկայացման ամփոփում

Այսօր՝ հունվարի 17-ին, Ավագ դպրոցի ՏՏ տեխնոլոգիաների լաբորատորիայում ընկեր Հերմինեյի, ընկեր Մարթայի ու Ավագ դպրոցի սովորողների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հանրակրթական Դիջիթեք 2023»-ի ներկայացումը։ Ըստ ծրագրի երկու սովորողներ՝ իրենց աշխատանքային խմբերով, պետք է ներկայացնեին իրենց ստարտափները։ Երկու հոգու անուն էր գրված, որոնցից մեկը իմն էր։ Իմ խմբի հետ այսօր մասնակցեցինք հանդիպմանը և ներկայացրեցինք մեր ստարտափը։ Մեզանից առաջ իր հրաշալի ստարտափը ներկայացրեց 9-3 դասարանի սովորող Նարեկ Մնացականյանը։ Որպես ստարտափ, նա ներկայացրեց զբոսաշրջության համար մի հարմարավետ նախագիծ, որը հետագայում իր ընկերոջ և աջակիցների հետ պիտի ի կատար ածի։ Նա մի քանի րոպե խոսեց իր նախագծի մասին, ներկայացրեց պրեզենտացիան, պատասխանեց սովորողների ու դասավանդողների հարցերին, որից հետո խոսքը տրվեց մեզ։ Մենք ներկայացանք պրեզենտացիայով։

Սկզբից խոսեցինք, ներկայացրեցինք մասնակիցներին, պատմեցինք, թե ինչպես որոշեցինք մասնակցել, ինչու որոշեցինք մասնակցել և ի վերջո ինչ գաղափարով որոշեցինք մասնակցել։ Խոսեցինք նպատակի մասին։ Սկզբից ես և Տաթևը ներկայացրեցիցինք ու պատմեցինք, թե ՀՀ-ի գիտության մասին մեր ուսումնասիրությունները ինչին են բերել։ Ես խոսեցի այն մասին, որ մեր հիմնական նպատակն է բարձրացնել այդ ցուցանիշը, իհարկե 50-60 հորիզոնականներ զբաղեցնող պետությունների կրթվածության մակարդակը բարձր է, սակայն մենք մեր առջև դրել ենք նպատակ բարձրացնել այն և փոխել դեպի դրական կողմ։ Նպատակն ներկայացնելուց հետո, Տաթևը պատմեց գաղափարի մասին, թե ինչպես այն մեզ մոտ ծագեց։ Ալիսան ներկայացրեց հայտնի ծրագրերի ու հավելվածների մասին, որոնք մենք առօրյայում օգտագործում ենք նոր լեզու սովորելու համար։ Նույն «DuoLingo»-ն, «Busuu»-ն, «Babbel»-ը և մյուսները։ Խոսեց նաև նմանությունների, տարբերությունների, թերությունների ու առավելությունների մասին։

Շեշտը դրեցինք ամենակարևոր կետի վրա՝ խնդիրների։ Խնդիրներն այս հավելվածներում այն են, որ չեն պարունակում հայերեն լեզվի կուրսերը և մյուսն էլ այն է, որ լավագույն հարցերն ու առաջադրանքները վճարովի են, ուստի որպես խնդրի լուծում, առաջարկեցինք անվճար կայք-հավելված ստեղծելու մեր միտքը։ Ես պատմեցի իմ փորձի մասին, թե ինչպես եմ սովորել տարբեր գործիքներով, հավելվածներով և ինչպես եմ ընտելացել դրանց։ Մտավոր բանականության միտքը, որը մեզ տվեցին 10-րդ դասարանի սովորողները նույնպես առաջ բերեց մեր նախագիծը և հետագայում էլ մեր համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կզարգացնի այն։ Մենք ընկեր Հերմինեյի ու ընկեր Մարթայի հետ քննարկեցինք խնդիրները, դրանց տեսանելի լուծումները, կրթվածության մակարդակը բարձրացնելու մեր ցանկությունը։ Որոշեցինք, որ անվճար ուսուցումը բխում է բոլորիս շահերից, հաշվի չառնելով նյութական շահերը։ Մեր իսկական նպատակն է, որպեսզի կրթությունը հնարավորինս քիչ վճարովի լինի Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի այն կարողանա սովորել յուրաքանչյուրը մեզանից։

Վերջին հատվածում ներկայացրեցինք կայքի նմուշը, որն ի սզկբանե ծրագրավորված էր։ Մենք՝ խմբով, այն մշակել էինք, խմբագրել էինք ու ավելի մատչելի ու հարմարավետ էինք դարձրել։ Մենք այն ներկայացրեցինք, ցույց տվեցինք, թե ինչպես են լինելու բաժինները մեր կայքում, ինչպես են լինելու մատչելի գործիքները՝ արդյունավետ ուսուցման համար։ Սա էր մեր ողջ իմաստն ու գաղափարը։ Որոշել ենք, որ սկզբից լինելու է կայքը՝ հայերեն լեզվով, հետո արդեն աջակցության ու հովանավորության ներքո, կլինեն նաև օտար լեզուներով։ Կլինի այդ կայքը ռուսերեն ու անգլերեն նույնպես՝ օտար լեզուներին տիրապետողների համար։ Ահա այսքանն էր մեր միտքը, գաղափարը, նրա կառուցվածքն ու բովանդակությունը։ Մեր խմբի համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ, մենք արդեն հասել ենք որոշակի բարձունքների, թեկուզ և դրանք փոքր են։ Ընկեր Մարթայի ու ընկեր Հերմինեյի հետ քննարկեցինք հետագա քայլերը, հովանավորների ու աջակիցների խնդիրը, վերանայեցինք նախագիծը, նրա թերություններն ու առավելությունները և այսքանով եզրափակեցինք մեր ներկայացումը։ Շնորհակալություն ուշադրության համար․․․

Թողնել մեկնաբանություն