Այսօր՝ հունվարը 19-ին, մեր դասընկեր Լևոն Ավետիսյանի ծննդյան և մեր հերթական զվարճալի ճամբարային օրն էր։ Իհարկե, ես այսօր հարգելի պատճառներով բացակայեցի դասերից, սակայն նկարներից ու դասընկերներիս տպավորություններից եզրակացրեցի, որ ուրախ օր են ունեցել։ Այսօր Ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Պրն․ Տիգրանյանի հետ ուղևորվել էի Մեծամոր համայնք՝ «Նախասիրությունների բացահայտում» թեստի զարգացման ու թեստավորման համար։ Պրն․ Նիկողոսյանը՝ Մեծամորի №2 Ավագ դպրոցի փոխտնօրենը, մեզ աջակցեց այդ հարցում և իր մեքենայով հասցրեց համայնք։ Ժամը 9:10 շարժվեցինք և երեսուն-քառասուն րոպե անց, հասանք նշանակության վայր։ Դպրոցը ինձ շատ դուր եկավ իր տեսքով, վերանորոգմամբ։ Մուտք գործելով ներս, մենք տեսանք վերանորոգված ու գեղեցիկ կահավորված դասասենյակներ, գրասենյակներ, դահլիճներ ու միջանցքներ։ Որոշ ժամանակ ծանոթանալով ու խոսելով դպրոցի մասին, մենք սկսեցինք թեստավորումը։ Ավելին կարող եք կարդալ՝ հղմամբ։


Իսկ մեր հիասքանչ ճամբարականների մոտ այսօր խոհանոցային ժամեր էին։ Նրանք պատրաստեցին պիցցա և համտեսեցին այն։ Նախօրոք պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ այսօրը՝ Լևոնի ծննդյան առթիվ պատրաստելու են պիցցա և շնորհավորեն հոբելյարին։ Անհրաժեշտ ապրանքներն ու սնունդը նույնպես նախօրոք գնել էին և երկու-երեք դասաժամվա ընթացքում պատրաստել էին համեղ պիցցա։ Պիցցան նույնպես պատահական չէին ընտրել։ Ինչքան էլ, որ ես իրենց հետ չէի, սակայն մտովի այնուամենայնիվ մտածում էի նրանց մասին և աջակցում էի այս գործում։









Ճամբարը իրոք որ շատ շուտ է թռչում։ Չենք հասցնում աչք թարթել, արդեն քննությունների ու հետազոտական աշխատանքների պաշտպանության օրերն են։ Չեն հասցնում երկու բառ փոխանակել, արդեն արձակուրդներ են։ Դրա համար է այս ճամբարը՝ այս հրաշք միջավայրը, որտեղ սովորողները իրենց ազատ են զգում, խաղում միմյանց հետ, մասնակցում ճամփորդությունների, հանդիպումների, կատարում հետազոտական, թարգմանական աշխատանք, կատարում փորձեր ու վերլուծություններ։ Մի խոսքով՝ անցկացնում եմ իրենց կյանքի հրաշք օրերը։ Եվ այդ սովորողների թվում նաև ես։ Ես նույնպես հավանում եմ ճամբարը, ջոկատը, ջոկատավարին, նախագծերն ու աշխատանքները։ Սակայն, ի՞նչ արած, արագ է թռչում ժամանակը։