Սայիթ Ֆայիք Աբասըյանըքի մասին հետաքրքիր տեղեկություն

Սայիթ Ֆայիք Աբասըյանիքը ծնվել է նոյեմբերի 23-ին, 1906 թվականին Սաքարյայում՝ Օսմանյան կայսրությունում։ Իսկ մահացել է մայիսի 11-ին, 1954 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայում։ Նա կարճ-պատմություններ գրող էր, թուրքական գրականության հիմնական ու վառ դեմքերից մեկը։

Կրթվել է Կոստանդնուպոլսում և Բուրսայում, իսկ 1931-ից 1935 թվականները եղել է Ֆրանսիայում, մասնավորապես Գրենոբլում։ Վերադառնալով Թուրքիա, նա սկսեց հրապարակել իր կարճ պատմությունները Varlık-ում (“Գոյություն”)՝ ազգի առաջատար ավանգարդ պարբերականում:

Sait Faik Abasıyanık | Turkish author | Britannica

Աբասըյանըքի պատմությունները գրվել են թուրքական գրականության նոր ոճով, չնայած իրենց անձևությանը և սովորական պատմվածքի բացակայությանը, նրանք մեկ, համոզիչ դրվագով փոխանցում են մարդկային զգացմունքների լայն շրջանակ: 1936 թվականին, նա հրապարակեց իր առաջին կարճ-պատմվածքների ժողովածուն՝ Semaver-ը։ Հետևեցին ևս մեկ տասնյակը, այդ թվում՝ Lüzumsuz adam (1948; «Անպետք մարդը»), Kumpanya (1951; «Ընկերությունը») և Alemdağda var bir yilan (1953; «Ալեմ լեռան վրա օձ կա»):

Նա նաև գրել է փորձարարական վեպ՝ Bir takım insanlar (1952; «Մարդկանց մի խումբ»), որը գրական քննադատությունների է ենթարկվել, քանի որ այն խիստ անդրադառնում է դասակարգային տարբերություններին:

Yılan Uykusu - Sait Faik Abasıyanık - insanokur

Նրա առաջին պատմվածքը՝ Uçurtmalar (Օդապարուկներ) տպագրվել է Milliyet թերթում։ Նրա մյուս պատմվածքներն ու հոդվածները տեղ են գտել գրախոսություններում՝ Varlık (1934-54), Ağaç (1936), Servet-i Fünûn, Uyanış, Ses, Yeni Ses (1939-40), İşte (1944), Yürüyüş (1943-44), Gün (1946), Yaprak (1949–50) և Yenilik (1952–54)։ Սաիթ Ֆայիքը, ով իր ստեղծագործություններում պատմում էր Մարմարա կղզիներում իր մանկության հիշողությունների մասին և իր դիտարկումները Բուրսայում, Ադափազարիում և Ֆրանսիայում, ժամանակ առ ժամանակ փորձում էր սյուրռեալիստական շարադրանք օգտագործել իր պատմվածքներում, որտեղ նա ընտրում էր իր կերպարները Բուրսայի բնակիչների մեջ՝ հույն ձկնորսներ, երեխաներ և քաղաքների ծայրամասերի աղքատ մարդիկ: Նա սովորաբար իր ստեղծագործություններում որդեգրում էր ռեալիզմը և ուշադրություն գրավում իր պատմվածքներում մարդու և բնության հանդեպ սերը առաջնահերթություն տալու իր հաջողությամբ։ Գործը նախապատմություն է նրա պատմվածքների մեջ, իսկ որոշներում նույնիսկ զուրկ է կոնկրետ իրադարձությունից։

Նա հմտորեն օգտագործում էր լեզուն։ Երբեմն նա օգտագործում էր անուշադիր ոճ՝ իր կյանքի ռիթմին համապատասխան։ Նա սիրում էր մարդկային զանգվածները, որոնք հավաքում էին իր պատմությունները, ինչը ջերմություն էր բերում նրան ու նրա պատմվածքներին: Նա մի անգամ ասել է. «Ամեն ինչ սկսվում է մարդուն սիրելուց»։

Պոեզիա: Şimdi Sevişmek Vakti (Հիմա սիրելու ժամանակն է, 1953).

Նովել: Medar-ı Maişet Motoru (Շարժիչ՝ ապրուստի նշանի համար, 1944, Bir Takım İnsanlar – Մի խումբ մարդիկ, 1952), Kayıp Aranıyor (Կորածը որոնվում է , 1953).

Կարճ Պատմություններ / Պատմվածքներ: Semaver (Սեմովար, 1936), Sarnıç (Ջրամբար, 1939), Şahmerdan (Հիդրավլիկ սարք, 1940), Lüzumsuz Adam (Ավելորդ մարդ, 1948), Mahalle Kahvesi (Հարևանության սրճարանը, 1950), Havada Bulut (Ամպը՝ երկնքում, 1951), Kumpanya (Թատերական ընկերություն, 1951), Havuz Başı (Լողավազանի գլուխը, 1952), Son Kuşlar (Վերջին թռչունները, 1952), Alemdağda Var Bir Yılan (Ալեմ լեռան վրա օձ կա, 1954), Az Şekerli (Մի քիչ շաքարոտ, 1954), Tüneldeki Çocuk (Երեխան՝ թունելում, 1955),

10 Maddede Sait Faik Abasıyanık Portresi | Arka Kapak Dergisi

Հարցազրույց: Mahkeme Kapısı (Դատարանի դարպասը, 1956). 

Հետագայում հեղինակի ստեղծագործությունները հավաքագրվել են Bilgi հրատարակչական տան կողմից 12 հատորով՝ «Bütün Eserleri» (Հավաքածուներ, 1970-82) վերնագրով։ Սաիթ Ֆայիքի բոլոր ստեղծագործությունները վերահրատարակվել են Yapı Kredi հրատարակությունների կողմից 2003 թվականին։

Առաջին կայք՝ Britannica

Երկրորդ կայք՝ ktb.gov.tr

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s