• Ով է դատավորը

Դատավորը ՀՀ դատարաններում դատը անցկացնելու, քննելու, որոշում կայացնելու, արդարադատություն իրականացնելու համար օժտված անձն է։ Թե՛ սահմանադրական, թե՛ առաջին ատյանի ընդհանուր իրավասության, թե՛ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները ունեն իրենց նշանակված դատավորները։ Դատավորը օժտված է արդարատություն իրականացնելու իրավունքով։

Yerevan.Today | Դատավոր Արմեն Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության  փոխնախարար. «Ժողովուրդ»

  • Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ

Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ։

  • Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ

Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առևտրային կազմակերպությունում, եթե՝

1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացնում է անհատույց, և

2) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության ներկայացուցչության իրականացում:

  • Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են

Դատական իշխանությունները պարտավոր են լինել արդարացի բոլոր դատերի ընթացքում, նրանք օժտված են այդ մանդատով։ Դատավորը՝ դատական համակարգում, կարևորագույն ու բարձրագույն պաշտոնն է, ով էլ որոշում է կայացնում՝ հանցագործության վերաբերյալ։ Ըստ էության ու ըստ օրենքի, դատավորը պարտավոր է լինել արդար իր որոշման մեջ, սակայն փորձը ցույց է տալիս, որ կան դատավորներ, ովքեր, թե՛ դրդապատճառների հետևանքով, թե՛ սեփական շահի պատճառով, թե՛ պարզապես «ուրիշի համար», դատի վերջնական «ավարտը» անում են այլ ձև։ Մենք չենք կարող պնդել, որ յուրաքանչյուր դատ անցնում է արդար։

ՀՀ դատական իշխանություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

  • Նշել օրենքի էական խախտում, որը կարող է թույլ տալ դատարանը և առաջարկեք ելք վերջինիս համար

Որպես օրենքի էական խախտման օրինակ, կարող եմ ներկայացնել պարտավորությունները արդար չիրականացնելը։ Դատավորը կարող է օժտված լինել մեծ լիազորություններով, բայց չի կարող օժտված լինել բացարձակ արդարությամբ։ Այդ ժամանակ, պետք է անհապաղ դադարեցնել դատավորի լիազորությունները, և օրենքին համաձայն, նա այլևս չի կարողանա թեկնածուների ցուցակում կամ բարձր պաշտոնում լինել դատական համակարգում։ Այս օրենքի մասին մանրամասնորեն գրված է սահմանադրության մեջ։

Ընթացք՝

Ուսումնասիրել ՝

Սահմանադրական դատարանը

Ընդհանուր իրավասության դատարանը

  • Առաջին ատյանի
  • Վերաքննիչ
  • Վճռաբեկ դատարանները

Հարցեր՝

  • Որն է բարձրագույն դատական ատյանը

Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված բարձր մասնագիտական որակներով օժտված հինգ հեղինակավոր իրավաբան գիտնական անդամից, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցչական մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ փորձառու դատավոր անդամից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը:

Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների կենսագործման նպատակով սահմանված գործիքակազմը կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և “Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք” Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով ամրագրված Հայաստանի Հանրապետությունում նոր որակի եռաստիճան դատական համակարգի կայացումը և դատական իշխանության անկախության ամրապնդումը:

Երդվյալների դատարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

  • Ովքեր են Երդվյալ ատենակալները

Երդվյալ ատենակալները դատական համակարգում հատուկ անձիք են, ովքեր մասնակցում են դատական նիստերին, իսկ ավարտին պես ներկայացնում իրենց կարծիքն ու որոշումը։ Երդվյալ ատենակալների մեծամասնությամբ ընտրված պատասխանի հետ, դատավորը պարտավոր է հաշվի նստել։ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում այդպիսի անձիք չկան։ Ես դա ինչ-որ տեղ ճիշտ եմ համարում, քանզի շատ դեպքերում, ատենակալները նույնպես շահագրռգված են լինում իրենց հասնող շահով ու արդարացի որոշման տեղը, հայտնում են հակառակը։ Երդվյալ ատենակալները՝ որպես դատական համակարգի լրջագույն ու կարևոր մաս, առկա են զարգացած ու արևմտյան երկրներում, ինչպես օրինակ Ֆրանսիայում, Ռուսաստանում, նույնիսկ Ամերիկայում։ Երդվյալ ատենակալները նիստի ժամանակ ուսումնասիրում են փաստաբանների, պաշտպանների, մեղադրյալների ցուցմունքները, իսկ վերջում հայտնում իրենց կարծիքը՝ արդարացնում են մեղադրյալին, թե ոչ։