1. Խորշակ — տաք քամի, տոթաքամի
  2. Կենտրոնախույս — շարժման ժամանակ կենտրոնից հեռացող՝ խուսափող
  3. Գահերեց — ատյանում գլխավոր տեղը գրավող, գլխավոր
  4. Դարավանդ — բարձր տեղ, բարձունք
  5. Ինքնամփոփ — ինքն իր մեջ ամփոփված՝ կենտրոնացած:
  6. Համհարզ — զինվորական պետի տրամադրության տակ գտնվող սպա
  7. Կաղկանձ — շների հաչոց, վնգվնգոց
  8. Տամուկ — թաց, խոնավ
  9. Տարտարոս — դժոխք, գեհեն, սանդարամետ
  10. Պչրանք — պճնանք, զարդարանք, սեթևեթանք, նազանք
  11. Նախճիր — զանգվածային կոտորած, ջարդ, եղեռն
  12. Կթղա — բաժակ, գավաթ
  13. Խողխողել — սպանել, մորթել
  14. Դատափետել — պարսավել, պախարակել
  15. Անթացուպ — ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը,ոտքը կտրած մարդիկ
  16. Արբշիռ — շվայտ, զեխ, շռայլ
  17. Անձկալի — ցանկալի, փափագելի, բաղձալի, ըղձալի
  18. Գանահարություն — սաստիկ ծեծ, ջարդ, մտրակահարություն, կտտանք
  19. Թեզանիք — հագուստի թևի ստորին մասի թևկապը
  20. Ճեմելիք — զբոսավայր, զբոսուղի, ծառուղի, զբոսատեղ, զբոսարան, ճեմավայր