Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ

Ներածություն

Սույն աշխատանքն իր մեջ ներառում է ոչ վերբալ հաղորդակցության մասին ստույգ տեղեկատվություններ, ինչպես նաև օրինակներ, որոնց նպատակն է պարզելու հայաստանյան և արտերկրյա պետական և քաղաքական գործիչների ոչ վերբալ հաղորդակցությունները։ Ուսումնասիրելով ոչ վերբալ հաղորդակցության նպատակներն ու կիրառման գործիքները՝ մենք կարող ենք հստակ իմանալ, թե ինչպես են պետական և քաղաքական գործիչները գաղտնի «տեղեկություններ» և «մեսիջներ» փոխանցում թե՛ բանակցությունների, թե՛ իրենց ելույթների, և թե՛ պարզապես առօրյա կյանքի ընթացքում։

Թեմայի արդիականությունը՝

Առօրյա կյանքում շատ մեծ տեղ տալով մարդկային շփումներին, դժվար չէ նկատել, որ մարդկանց զգալի մասը գործնականում օգտվում է ժեստերի, միմիկայի և պանտոմիմիկայի համընդհանուր նշանակություն ձեռք բերած լեզվի ընձեռած հնարավորությունից[1]։ Հայաստանյան և արտերկրյա պետական և քաղաքական գործիչները իրենց ելույթներում հաճախ են խոսում «ձեռքերով», այսինքն բացի բուն խոսքից տեղեկություն փոխանցելու համար օգտագործում են ձեռքի շարժումներ, հայացքներ, միմիկա։ Եվ ոչ միշտ են դրանք կառավարելի։ Հստակ ապացուցված է, որ մարդկային հոգեբանությունը (այսուհետ՝ հոգեբանություն) կարող է ավելի շատ տեղեկություն տալ, քան թե բանախոսի կամ խոսողի բուն ելույթը։ Մեր դարում շատ են այնպիսի ղեկավարներն ու գործիչները, որոնք խոսքով և գործով լիովին տարբեր տեղեկություններ են փոխանցում։ Սակայն միշտ չէ, որ խոսքը կարող է հաղթահարել մարդկային հոգեբանությանը։ Քաղաքական գործիչներին, հատկապես կառավարության ղեկավարներին, քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ոչ վերբալ շփումների այնպիսի ձևեր, որոնք օգնում են նրանց հասարակության աչքին երևալ մարդասեր, ազնիվ, հոգատար, համեստ, ճշմարտախոս։ Ոմանց դա հաջողվում է, ոմանց էլ՝ ոչ[2]։ Եվ սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ ոչ վերբալ հաղորդակցությունը կամ մարմնի լեզուն հենց մարդկային հոգեբանության վրա հիմնված տեսություն կամ գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու վարքի արտացոլումը նրա ոչ վերբալ դրսևորումներում։ Եվ մինչև սկսելը, ցանկանում եմ հիշեցնել, որ հայտնի փիլիսոփա Կիկերոնը (Ցիցերոնը) իր ժամանակին մի հայտնի խոսք ուներ, որն ասում էր․ «Հոգու յուրաքանչյուր շարժում ունի իր բնական արտահայտությունը ձայնում, ժեստում, դիմագծերում»։ Այդ իսկ պատճառով՝ ուսումնասիրելու և բացահայտելու, թե պետական և քաղաքական գործիչները ինչպիսի էմոցիաներ և տեղեկություններ են, իրականում, փոխանցում՝ ընտրել եմ հենց այս թեման՝ որպես իմ 10-րդ դասարանի հետազոտական աշխատանք։

Գլուխ առաջին

Ի՞նչ է ոչ վերբալ հաղորդակցությունը՝ գիտական տեսանկյունից, նրա տեսակներն ու արտահայտման ձևերը

Ոչ վերբալ հաղորդակցությունը ոչ-լեզվական տեղեկատվության փոխանցման գործընթաց է՝ տեսողական, լսողական, հոտառական, շոշափողական, ֆիզիկական և այլ ազդանշանների միջոցով։ Մեր շփումը զրուցակցի հետ սկսում է աչքի կոնտակտից: Ինչպես հայտնի է, աչքերով մարդիկ ստանում են ինֆորմացիայի գրեթե 90%, և այդ իսկ պատճառով խոսելուց և արտահայտվելուց պետք է մեծ ուշադրություն դարձնել արտաքին տեսքին, մարմնի լեզվին, որոնք կարող են առանց մարդու գիտակցելու, ինչ-որ բան հուշել ուրիշներին[3]․․․

Այն բնագավառը, որն ուսումնասիրում է մարդու վարքի արտացոլումը նրա ոչ վերբալ դրսևորումներում, անվանում են կինեսիկա։ Կինեսիկան հետազոտում է միմիկան (դեմքի մկանների շարժումները), պանտոմիմիկան (ամբողջ մարմնի շարժումները), վոկալ միմիկան (երգեցողական միմիկան, ինտոնացիան, տեմբրը, ռիթմը, բարձրությունը), տարածական դիրքը (տարածքը, զոնան, տերիտորիան, տեղաշարժումը, տարածական սեփականությունը), էսքպրեսիան (արտահայտչականությունը, զգացմունքների դրսևորման ուժը, ապրումները)։ Եվ ըստ ռուս հոգեբան-բժիշկ Անաստասիա Անիկիեվայի՝ կինեսիկան հոգեբանության մեջ ոչ խոսքային վարքագծի ենթակառուցվածք է, որն ավելի ամբողջական է դարձնում հաղորդակցությունը: Այն թույլ է տալիս ավելի հստակ արտահայտել ձեր մտքերը, արձագանքել ասվածին առանց բառերի և ավելի ճիշտ հասկանալ ձեր զրուցակցին։ Կինեսիկան նաև ներառում է ժեստերը, դեմքի արտահայտությունները, քայլվածքը, կեցվածքը և հայացքը[4]:

Ժեստերի դերն ու նշանակությունը ոչ վերբալ հաղորդակցության մեջ նույնպես մեծ է։ Ժեստերի միջոցով ա/ վերբալ տեղեկատվությանը տալիս են լրացուցիչ ուղղվածություն, բ/ արտացոլվում են գործընկերոջ հոգեկան վիճակի առնանձնահատուկ դրսևորումները, գ/ ցուցադրվում են քննարկվող հարցերի վերաբերյալ մասնագետների ունեցած ամենաէական պատկերացումները[5]: Ն․ Կոշանսկին նշում էր․ «Ոչ մի տեղ այնքան չեն արտացոլվում հոգու զգացմունքները, որքան մարդու դիմագծերում և հայացքներում»։ Ոչ վերբալ ազդանշանները կարող են ունենալ հետևյալ 5 դերերը. ա/ կրկնություն․ ոչ վերբալ ազդանշանները կարող են «կրկնել» այն հաղորդակցությունը, որը մարդն ասում է բանավոր, բ/ հակասություն․ նրանք կարող են հակասել այն հիմնական մեսիջին, որը մարդ փորձում է փոխանցել, գ/ փոխարինում․ նրանք կարող են փոխարինել վերբալ հաղորդագրությանը, դ/ լրացում․ ղեկավարը, ով գովասանքից բացի շոյում է նաև ենթակայի մեջքը, մեծացնում է հաղորդակցման ազդեցությունը, ե/ շեշտադրում․ բռունցքով սեղանին հարվածելը մեծացնում է խոսքի կարևորությունը[6]։ Այստեղ հասկանում ենք, թե ինչպիսի մեծ դեր ունեն ժեստերն ու ոչ վերբալ ազդակները մեր առօրյա և աշխատանքային կյանքում։

Հաղորդակցության ընթացքում մենք պետք է հիշենք կոնգրուենտության (անգլերեն congruence — համապատասխանություն) մասին, այսինքն՝ ժեստերի և խոսակցականի համապատասխանության մասին: Խոսքային տեղեկության և ժեստերի անհամապատասխանությունը ստի ահազանգ է: Ժեստերի իմացությունը հնարավորություն է տալիս ա/ լրացուցիչ տեղեկություն ստանալ զրուցակցի մասին (վերաբերմունք, հոգեվիճակ)։ Սա շատ կարևոր է, մանավանդ եթե չեք վստահում ձեր զրուցակցին, կամ ավելի եք ուզում իմանալ նրա մասին, քան նա ձեզ ասում է (սա լրտեսական մարտավարություն չէ, պարզապես սրբազան հետաքրքրասիրություն), բ/ արագ ըմբռնել զրուցակցի համար արժեքավոր տեղեկությունը, գ/ մարդիկ ավելի հեշտությամբ և հաճույքով են շփվում, երբ ստիպված չեն լինում երկար-բարակ բացատրել իրենց ասած յուրաքանչյուր բառը զրուցակցին, իսկ ժեստերը այդ բացատրություններից ավելի լավ են ծառայում, դ/ ցանկացած հաղորդակցման ընթացքում իրականացնել արագ և ճիշտ ընկալում, հմուտ կառուցել և պահպանել սեփական իմիջը։

Ժեստերի վերծանման առանձնահատկությունները. ա/ պետք չէ դատել զրուցակցի հոգեվիճակի կամ վերաբերմունքի մասին՝ ելնելով առանձին ժեստերից: Նախ և առաջ պետք է դիտարկել նախորդ և հաջորդ ժեստերը, դիտարկել դրանք ամբողջության մեջ, բ/ պետք է հաշվի առնել իրավիճակը, որում արտահայտվում են տվյալ ժեստերը, գ/ պետք է հաշվի առնել ժեստերի համապատասխանությունը խոսքային տեղեկությանը և դ/ չպետք է խաբվել դերային ժեստին, պետք է տարբերել իրական անձը դերից[7]: Այսինքն, մենք այստեղից կարող ենք եզրակացություն անել, որ ամեն մի ժեստ չէ, որ հակառակ է խոսքին։ Պետք է մանրամասնորեն վերլուծել զրուցակցի յուրաքանչյուր ժեստ, փնտրել նախորդի և հաջորդի միջև կապակցվածությունը և փորձել հասկանալ, թե արդյոք այս ժեստերը ի օգուտ են զրուցակցի, թե ոչ։ Լիովին հասկանալու համար, թե ինչ է ասում դիմացինը, «պետք է լսես և դիտարկես դիմացինին որքան հնարավոր է խորը և լիարժեք»։

Ամփոփում։ Ժեստերի դասակարգումն ու կազմությունը, անձնավորության տիպերն ու խառնվածքները, հոգեբանական առանձնահատկություններն ու վիճակները, միմիկան և պանտոմիմիկան, ձեռքի շարժումները, հայացքները, տեղաշարժը, անձնական զգացմունքները, դիրքերն ու պոզիցիաները, ժեստերով խոսելու արվեստն ու կիրառելիությունը, մարդուն ստելու, մանիպուլացնելու գործիքակազմը․ սրանք և ուրիշ այլ գործիքները մարդու ոչ վերբալ հաղորդակցության կամ ինչպես մարդիկ սիրում են կոչել՝ մարմնի լեզվի ընդամենը փոքր մասն է։

Ես՝ իմ հետազոտական աշխատանքի մեջ մեծ ուշադրություն եմ դարձրել հայաստանյան և արտերկրյա պետական և քաղաքական գործիչների ոչ վերբալ հաղորդակցության արտահայտման գործիքների և ժեստերի վրա։ Այս հետազոտական աշխատանքի հիմնական մասի մասնակի, սակայն՝ հասկանալի և մատչելի վերլուծությունը դուք արդեն իսկ կարդացիք վերևում։ Ըստ էության, առաջին գլուխն՝ ներածությամբ դա տեսական և գիտական մասն էր։ Հաջորդ գլուխներում դուք կծանոթանաք տարբեր գործիչների որ վերբալ հաղորդակցման գործիքներին, թե ինչպես են նրանք կիրառում, որ դեպքերում, ում հետ հանդիպման ժամանակ և այլն։ Սակայն պետք է միանգամայն հիշել, որ ամեն ժեստ չէ, որ կարող է հաստատապես ժխտել կամ արդարացնել տվյալ մարդու կողմից տվյալ պահին նկատված զգացումներն ու ապրումները։ Սա գիտություն է, որը պահանջում է մասնագիտական կրթություն, սակայն վստահաբար կարող եմ պնդել, որ վերոնշյալ տեղեկությունները, որոնք դուք ընթերցեցիք, տեսական առումով ձեզ շատ գիտելիքներ պարգևեցին։

Գլուխ երկրորդ

Ոչ վերբալ հաղորդակցությունը մեր առօրյայում։ Ժեստեր և նրանց իսկական դերը։

Ամբողջ աշխարհում հաղորդակցման հիմնական ժեստերը նույնն են: Երբ մարդիկ երջանիկ նրանք ժպտում են, երբ տխուր են՝ խոժոռվում են, երբ զայրացած են՝ բարկացած արտահայտություն են ցույց տալիս և այլն։ Ուսերը թոթվելու ժեստը համընդհանուր ժեստի լավ օրինակ է, որը նշանակում է, որ մարդը չգիտի կամ չի հասկանում, թե ինչ է ասվում կամ կատարվում: Սա բարդ ժեստ է, որը բաղկացած է երեք բաղադրիչներից՝ բաց ափեր, բարձրացված ուսեր, բարձրացրած հոնքեր։ Ինչպես վերբալ (բանավոր) լեզուները տարբերվում են միմյանցից՝ կախված մշակույթի տեսակից, այնպես էլ մի ազգի ոչ վերբալ (ոչ բանավոր) լեզուն տարբերվում է մեկ այլ ազգի ոչ բանավոր լեզվից: Մինչդեռ ինչ-որ ժեստ մի ազգի կողմից կարող է համընդհանուր առմամբ ճանաչվել և հստակ մեկնաբանություն ունենալ, մինչ դեռ այլ ազգի կողմից այն կարող է չունենալ որևէ անվանում կամ ունենալ լրիվ հակառակ իմաստ։ Օրինակ՝ դիտարկենք այս երեքի տարբեր ազգերի մեկնաբանության տարբերությունը ժեստերը, ինչպես մատների օղակը, բարձրացված բութ մատը և V-աձև ժեստը մատներով:

Հիմնական հաղորդակցման ժեստերը և դրանց ծագումը։

Աշխարհում գրեթե ամենուր գլխով վերև, այնուհետև՝ ներքև շարժելը նշանակում է «այո» կամ հաստատում: Կարծես, սա բնածին ժեստ է, քանի որ այն օգտագործվում է նաև խուլերի և կույրերի կողմից: Գլուխը թափահարելը՝ ժխտման կամ անհամաձայնության մասին ցույց տալու համար, նույնպես համընդհանուր է և կարող է լինել մանկության տարիներին հորինված ժեստերից մեկը. երբ երեխան կշտացել է, նա, հրաժարվելով մոր կուրծքից, գլուխը կողքից կողք է շարժում։ Նույն վարք է դրսևորում, երբ հրաժարվում է մոր կողմից գդալով կերակրվող ուտելիքից։ Այսպիսով, նա շատ արագ սովորում է օգտագործել գլուխը թափահարելով՝ արտահայտելու իր անհամաձայնությունն ու բացասական վերաբերմունքը։

Ժեստ «Okey» կամ ձեռքի մատներով ձևավորված շրջանակ։ Ժեստը տարածվել է Ամերիկայում՝ 19-րդ դարի սկզբին, հիմնականում՝ մամուլի կողմից՝ բառերն ու սովորական արտահայտությունները մինչև սկզբնական տառերը նվազեցնելու համար մղվող արշավի արդյունքում: Տարբեր կարծիքներ կան, թե ինչ է նշանակում «OK» ժեստը: Մյուսներն ասում են, որ դա «նոկաուտ» բառի հականիշն է, որն անգլերենում ներկայացված է «K.O» տառերով: Գոյություն ունի մեկ այլ տեսություն, ըստ որի՝ այս հապավումը ծագում է «all Kinderhoor» անունից՝ Ամերիկայի նախագահի ծննդավայրը, ով նախընտրական քարոզարշավում որպես կարգախոս օգտագործել է այս սկզբնատառերը (OK): Ո՞ր տեսությունն է ճիշտ, մենք երբեք չենք իմանա, բայց թվում է որ շրջանն ինքնին ներկայացնում է «O» տառը «Okey» բառում: «OK»-ի իմաստը լավ հայտնի է բոլոր անգլախոս երկրներում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում, սակայն որոշ երկրներում այս ժեստը բոլորովին այլ ծագում և նշանակություն ունի: Օրինակ՝ Ֆրանսիայում դա նշանակում է «զրո» կամ «ոչինչ», Ճապոնիայում՝ «փող», իսկ միջերկրածովյան որոշ երկրներում այս ժեստն օգտագործվում է տղամարդու համասեռամոլությունը ցույց տալու համար։

Բութ մատը վեր։ Ամերիկայում, Անգլիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում բթամատը 3 նշանակություն ունի։ Այն սովորաբար օգտագործվում է ճանապարհին «քվեարկելիս», ընթացող մեքենան բռնելու փորձերի ժամանակ։ Երկրորդ իմաստը «ամեն ինչ լավ է», և երբ բութ մատը կտրուկ վեր է նետվում, այն դառնում է վիրավորական նշան, որը նշանակում է անպարկեշտ հայհոյանք կամ «նստել դրա վրա»: Որոշ երկրներում, օրինակ՝ Հունաստանում, այս ժեստը նշանակում է «լռիր», այնպես որ կարող ես պատկերացնել, թե ինչպես է ամերիկացին փորձում այս ժեստով հունական ճանապարհով բռնել անցնող մեքենան: Երբ իտալացիները հաշվում են մեկից հինգը, այս ժեստը ներկայացնում է «I» թիվը, իսկ ցուցամատը ներկայացնում է «2»: Երբ ամերիկացիներն ու բրիտանացիները հաշվում են, ցուցամատը նշանակում է «ես» իսկ միջին մատը «2» է; այս դեպքում բթամատը ներկայացնում է «5» թիվը։ Միջնադարյան ժամանակաշրջանում այս ժեստը օգտագործվել է մարտերի կամ էլ մահապատիժների ժամանակ․ երբ զորավարը բթամատը վերև է բարձրացրել, հետո՝ իջացրել, այդ ժամանակահատվածը նշանակել է «պատրաստ», այնուհետև՝ «հարձակում» կամ էլ «ենթարկել մահապատժի»։

V – աձև նշանը մատներով։ Այս նշանը շատ տարածված է Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում և վիրավորական մեկնաբանություն ունի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուինսթոն Չերչիլը հանրահռչակեց «V» նշանը՝ հաղթանակը ցույց տալու համար (բայց հենց այս իմաստը ի նկատի ունենալու համար, խոսողը պետք է հարթ կողմով ցույց տա ժեստը դիմացինին)[8]։ Եթե ​​այս ժեստի ընթացքում ձեռքը ափով շրջվում է դեպի խոսողը, ապա ժեստը վիրավորական իմաստ է ստանում՝ «լռիր»։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրների մեծ մասում V ժեստը ամեն դեպքում նշանակում է «հաղթանակ», այնպես որ, եթե անգլիացին օգտագործի այս ժեստը, որպեսզի եվրոպացուն ասի, որ լռի, նա կմտածի, թե ինչպիսի՞ հաղթանակ նկատի ուներ անգլիացին: Շատ երկրներում այս ժեստը նշանակում է նաև «2» թիվը[9]։

Ինչպե՞ս ենք մենք, հիմնականում, գնահատում մեկ այլ անձի ոչ վերբալ ազդանշանները, և ինչպե՞ս, իրականում, պետք է գնահատենք։

    Սա հմտություն է, որը գրեթե յուրաքանչյուր մարդ ցանկանում է զարգացնել։ Բոլորս էլ լինում ենք այնպիսի իրավիճակներում, երբ անհասկանալի է, թե ինչ է կանգնած զրուցակցի խոսքերի «հետևում»։ Դա սովորելու համար դուք պարզապես պետք է օրագիր պահեք, լրացնեք այն և ինքներդ ձեզ հարցեր (ներքոնշյալ) տաք յուրաքանչյուր երկխոսությունից հետո: Այս ամենը կօգնի ձեզ բարելավել ձեր ընկալումը, զգայական օրգանների գործունեությունը, հիշողությունը և ուշադրությունը: Առանձնացրել ենք որոշ կետեր, որոնցով կարելի է ընկալել դիմացինի ոչ վերբալ խոսքը․ ա/ տեսողական հաղորդակցություն․ կար այն արդյո՞ք, եթե այո, ապա որքան ինտենսիվ, բ/ դեմքի արտահայտություն․ ո՞րն էր անձի դեմքի արտահայտությունը երկխոսության մեծ մասի ընթացքում․ «դիմա՞կ» էր, հանգիստ, զգացմունքային, հետաքրքրասիրական, թե ձանձրալի, գ/ ձայնի տոնայնությունը․ ջե՞րմ էր, վստահ, հետաքրքրված, թե լարված, դ/ կեցվածքն ու ժեստերը․ զրուցակցի մարմինը հանգի՞ստ էր, լարված, թե անշարժ, ուսերը լարվա՞ծ էին, վերև բարձրացված, թե հանգիստ, ե/ հպում. ֆիզիկական շփում եղե՞լ է, որքանո՞վ էր դա տեղին այդ իրավիճակում, ձեզ արդյո՞ք անհարմար եք զգացել, զ/ լարվածություն․ արդյո՞ք մարդը հանգիստ էր, ոչ լարված, հետաքրքրված, թե չափիս դուրս դրամատիկ, է/ ժամանակի խնդիր․ արդյո՞ք ուշացում է եղել զրուցակցի պատասխանների և ոչ վերբալ ռեակցիայի միջև[10]։Այս ազդակները շատ օգտակար են, քանի որ զրույցից հետո կարող է պարզվել, որ ամեն ինչ իրականում այնպես չէ, ինչպես ասվել է։ Մեր զգայարանները կարդում են ամբողջ տեղեկատվությունը, բայց մեր գիտակցությունը չի կարողանում հետևել ամեն ինչին:

Ժեստերը ևս կարող են ստել։

Սակայն, իրականում, այնքան էլ հեշտ չէ հասկանալ ժեստերի գործածության հիմնական նպատակը։ Ժեստերի ամբողջականությունը և բառերի և մարմնի շարժումների համապատասխանությունը հաշվի առնելուց բացի, ժեստերը ճիշտ մեկնաբանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այն համատեքստը, որում «ապրում» և գործածվում են այդ ժեստերը: Եթե, օրինակ, ձմռան ցուրտ օրը կանգառում նստած մարդ տեսնեք՝ ոտքերը խաչված, ձեռքերը դրած կրծքին և գլուխը ցած, ապա դա ամենայն հավանականությամբ կնշանակի, որ նա մրսած է, և ոչ թե նրա ողջ քննադատական ​​վերաբերմունքը ինչ-որ բանի նկատմամբ։ Այնուամենայնիվ, եթե ճիշտ նույն դիրքով անձը նստի ձեր դիմաց՝ բանավեճի սեղանի շուրջ, ապա նրա ժեստերը պետք է ամենից շատ մեկնաբանվեն որպես իրավիճակի նկատմամբ բացասական կամ պաշտպանողական վերաբերմունք[11]։ Այսպիսով՝ այս գլխից մենք կարող ենք եզրակացություն անել, որ ժեստերը կարող են թե՛ պատահական, և թե՛ ղեկավարվելով դրական, թե բացասական տեղեկություն փոխանցել խոսակցին։

Գլուխ երրորդ

Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ

    Որպես կանոն, հաղորդակցական ժեստերը և դրանց առանձնահատկությունները կախված են նրանից, թե որ երկրում է մարդն ապրում։ Արևելյան երկրներում ապրող մարդիկ շատ քիչ են դեմքի արտահայտություններ օգտագործում, նրանք, ըստ էության, փակ են։ Նրանց դեմքին կա, այսպես կոչված, «դիմակ», որը ոչ մի հույզ չի արտահայտում։ Ամերիկացիները էմոցիոնալ տեսանկյունից բաց մարդիկ են։ Որպես կանոն, զրույցների ընթացքում նրանք նախընտրում են պահպանել այսպես կոչված «հարմարավետության գոտին»՝ պահելով իրենց զրուցակցից ձեռքի երկարության հեռավորության վրա, թեև որպես սիրալիրության կամ պարզապես միտքն ընդգծելու նշան կարող են դիպչել նրան։

Ոչ բանավոր հաղորդակցությունն ակտիվորեն օգտագործվում է կառավարման բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ի իհարկե քաղաքական ոլորտում։ Քաղաքական գործիչները հասկանում են իմիջի կարևորությունը հաղորդակցության արդյունավետության բարձրացման համար։ Ահա թե ինչու յուրաքանչյուր ժամանակակից քաղաքական գործիչ ունի իր իմիջմեյքերը, ով կազմակերպում և ղեկավարում է քաղաքական գործչի «կերպարը»՝ արտաքին տեսքը։ Իմիջմեյքերի կամ իմիջ ստեղծողի թիմը ներառում է ոչ վերբալ հաղորդակցության և մարմնի լեզվի մասնագետներ: Այս ամենը թույլ է տալիս քաղաքական գործչին արդյունավետ լինել և ունենալ հաջողություն իր ընտրած ընտրազանգվածի հետ։ Զարգացած ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչները վաղուց հասկացել են իմիջի և ոչ վերբալ հաղորդակցման միջոցների կարևորությունը: Բրիտանացի հայտնի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլը հիանալի հռետոր էր, ով հաջողության էր հասնում ոչ միայն պերճախոսության, այլև իր վարքագծի շնորհիվ[12]։ Ճիշտ է, որոշ ժամանակակից փորձագետների կարծիքով, նա դժվար թե հաջողության հասներ հեռուստատեսության դարաշրջանում։ Դա պայմանավորված է նրանով, որ հեռուստատեսության զարգացման հետ մեկտեղ մեծացել է նաև ոչ վերբալ հաղորդակցության դերը։

Միացյալ Նահանգները 1960 թվականի նախագահական ընտրությունների շեմին էր, և բոլոր ամերիկացիները հեռու չէին գնում իրենց հեռուստատեսային էկրաններից: Քենեդիի փաստարկները հավասարակշռված էին և օբյեկտիվ, նա վստահություն էր ներշնչում, իսկ հարմարեցված կոստյումը ընդգծում էր նրա էլեգանտությունը (իմիջը): Ասում են, որ Քենեդին հեռուստատեսային էր, և տեսախցիկն էլ էր սիրում նրան: Նիքսոնը, ընդհակառակը, քրտնած էր, գունատ ու չսափրված։ Նրա դեմքին ստուդիայի շպարի մի կաթիլ չկար, կոստյումը լավ չէր սազում։ Ենթադրվում է, որ Քեննեդիի մարմնի լեզուն ընտրություններում հաղթանակի համար կարևոր դեր էր խաղացել․ նրա կեցվածքը, դեմքի արտահայտությունները, ժեստերը այդ նախընտրական բանավեճերի ժամանակ[13]: Այսպիսով՝ նույնիսկ ԱՄՆ-ի պես գերտերությունում եղել են այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստ չեն եղել փոփոխությունների և առաջ են տարել միայն իրենց տեսական, թե գործնական գաղափարախոսությունները։

Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմմա Դեմիրճյանը, կենտկոմի առաջին քարտուղարի մտորումներն ու հուշերը իր գրքում մեջ բերելով, գրում է․ «Լեոնիդ Բրեժնևն ինձ ընդունեց շատ ողջունելի, քաղաքավարի, ջերմ ոտքի կանգնեց ու քայլեց դեպի ինձ, ջերմորեն ողջունեց և հրավիրեց նստել։ Ինքը նստեց իր աշխատանքային տեղում, ինչը նշանակում էր, որ խոսակցությունը լինելու է պաշտոնական և ոչ հավասար պայմաններում։ Նա ճաշակով էր հագնված, բաճկոնի փոխարեն «բրեժնևկա» էր հագել։ Գրասեղանը գրքերով ու թղթերով բեռնված չէր, գրելու գործիքից բացի, սեղանին մի ժամացույց կար, որի պատյանը նմանակում էր նավի նավապետի ղեկը։ Չգիտեմ՝ սա ապարատային գաղափար էր, թե՞ նման բաների հանդեպ Բրեժնևի սիրո արդյունքը, բայց դա խորհրդանշում էր կուսակցության և երկրի ղեկավարին»[14]։ Այո՛, հայոց պատմության մեջ ևս եղել են պետական գործիչներ, ովքեր գաղափար են ունեցել ոչ վերբալ հաղորդակցություններից։

Որոշ փորձագետներ քաղաքական գործընթացում ոչ վերբալ հաղորդակցությունը բաժանում են չորս նշանների համակարգերի․ ա/ օպտիկական-կինեստետիկ (ժեստեր, դեմքի արտահայտություններ), բ/ պարալինգվիստիկ, արտալեզվական (վոկալիզացիա, դադարներ), գ/ պրոքսեմիկ (հաղորդակցության տարածական կազմակերպում), դ/ տեսողական շփում (հայացքի տևողությունը և ուղղությունը):

Ժամանակակից քաղաքական գործիչները Ռուսաստանում և աշխարհում տարբեր կերպ են օգտագործում ոչ վերբալ հաղորդակցությունների միջոցները. մասնավորապես, հայտնի քաղաքական գործիչ Վ. Վ. Ժիրինովսկին ուներ խարիզմատիկ առաջնորդի կերպար, ով միշտ անմիջականորեն և ազնվորեն պաշտպանում էր ժողովրդի շահերը։ Ժիրինովսկին իր ժեստերում հաճախ ցույց էր տալիս բաց ափերը, դրանով իսկ ցույց տալով իր ազնիվ մտադրությունները։ Ժիրինովսկին միշտ լավ էր հագնվում, բայց նրա փողկապը հաճախ կապում էր ազատ ու հեշտ արձակվող հանգույցով, ինչը խոսում էր նրա՝ որպես ժողովրդի, ոչ թե բյուրոկրատական ​​շրջանակների ներկայացուցչի մասին։ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին օգտագործում էր վոկալիզացիաներ և ինտոնացիայի որոշակի տեսակներ։ Ընդդիմախոսների հետ բանավեճերի ու վեճերի ժամանակ նա հաճախ օգտագործում էր մեղադրական և հաստատական ​​ինտոնացիա, ինչը ցույց էր տալիս, որ նա ակնհայտորեն վստահ էր իր խոսքերի ճշմարտացիության մեջ։ Հաճախ նա կոտրվում էր բղավելով, իսկ երիտասարդ տարիներին հարձակվել և առարկաներ է նետել: Սա, մեր կարծիքով, հիստերիայի դրսևորում չէր, դա արվել էր միտումնավոր, քանի որ հասարակության որոշակի հատված տպավորված էր Ժիրինովսկու նման կերպարով։ Այս պատկերը մատնանշում էր մի հասարակ մարդու, ով հոգնել էր քաղաքական ինտրիգներից, և իր աչքերում «ճշմարտությունն էր կտրում»[15]։

Միջազգային քաղաքականության մեջ նմանատիպ շատ օրինակներ կան։ Ծանոթանալով այդ օրինակներին՝ մենք հասկանում ենք, թե ինչպիսի պրիմիտիվ արտահայտություններ կարող են կիրառվել պրոֆեսիոնալ քաղաքական և պետական գործիչների կողմից՝ հասարակությանը կամ հակառակորդներին շփոթեցնելու համար։ Սակայն մենք չպետք է մոռանանք, որ մեզնից յուրաքանչյուրը նախ և առաջ կենսաբանական էակ է, որն օժտված է բնազդներով։ Ոմանց շարժումները՝ պայմանավորված որևէ փոփոխություններով (լինի դա տերիտորիայի, հանկարծակի ձայնի, հոտի և այլնի) կարող են պարզապես լինել բնազդի արտահայտում, այլ ոչ թե ոչ վերբալ հաղորդակցության ուրույն օրինակ։ Ուստի՝ նմանատիպ գիտությունն պահանջում է առանձնահատուկ ուշադրություն դետալներին, նրանց հերթականությանն ու հաջորդականությանը։

Ամփոփում։ Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ բազմազան է և ամեն տեղ հանդիպում է։ Վերոնշյալում բերվեցին օրինակներ՝ ցույց տալու, թե ինչպես են համաշխարհային պետական և քաղաքական գործիչները «հաստատվել» կամ ավելի ճիշտ՝ «հարմարվել» քաղաքական ոչ վերբալ հաղորդակցության աշխարհում՝ թերևս այնտեղ նոր մուտք գործելով և նոր քայլեր անելով։ Սա, անշուշտ, վերջը չէ։ Հաջորդիվ մենք ծանոթանալու ենք ոչ վերբալ հաղորդակցությանն արդեն գործնական տեսանկյունից՝ համաշխարհային քաղաքական գործիչների կողմից կիրառվող ոչ վերբալ հաղորդակցության արտահայտման օրինակներն ուսումնասիրելով։


[1] Ոչ վերբալ հաղորդակցման գործնական ձեռնարկ, էջ 4, պարբ. 4

[2] Ոչ վերբալ հաղորդակցություն․ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

[3] Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցություն. Ինգա Հարությունյան | Արթուր Ավթանդիլյան | Բուն TV

[4] Кинесика — средство общения. Что относится к кинесике | livemotivation.online

[5] Ոչ վերբալ հաղորդակցման գործնական ձեռնարկ, էջ 5, պարբ.

[6] Невербальная коммуникация | 4brain.ru

[7] Կինեսիկա։ Ժեստերը և նրանց վերծանումը | sevakakumb.do.am

[8] Վիկտորիա (ժեստ) | Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

[9] Алан Пиз. Язык телодвижений (эл. ст. 5-6)

[10] Невербальная коммуникация | 4brain.ru

[11] Алан Пиз. Язык телодвижений (эл. ст. 9)

[12] Роль невербального общения в политическом взаимодействии. (эл. стр. 1, 2)

[13] Невербальное общение в политике: Никсон и Кеннеди. Psy.wikireading.ru

[14] Римма Демирчян: Память (стр. 88, обзац 4)

[15] Роль невербального общения в политическом взаимодействии. (эл. стр. 2, обзац 3)

Գործնական աշխատանքներ Word ձևաչափով․