«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն տարի, ուսումնական օրացույցով հաստատված, անցկացվում են «Սիրադեղյանական օրեր»՝ նվիրված հասարակական-քաղաքական գործիչ, գրող, քաղաքացի Վանո Սիրադեղյանին։
Հանդիպման տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին, ժամը՝ 11։55, վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահում։ Հանդիպելու ենք «Վանո Սիրադեղյան» հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանի հետ։

Հանդիպման օրակարգային հարցերն են․ Վանո Սիրադեղյանը ժամանակակից արձակագիր, ընթերցումներ, Սիրադեղյանի գրականությունն ու մերօրյա իրականությունը․ սովորողների կարծիքները, Սիրադեղյանի մտքերից։
Ավելին ընթերցե՛ք Մարգարիտ Սարգսյանի բլոգում․․․
Հոդվածների վերլուծություններ՝
- «Ազգային-ազատագրական պայքարը մնաց 20-րդ դարում» Վանո Սիրադեղյան
- «Գնաց՝ չհասկացվելու պատրաստ» Վանո Սիրադեղյան
- «Քանի դեռ Հայաստանը դիմանում է» Վանո Սիրադեղյան
- «Խաչակրաց բանակին սպասելիս» Վանո Սիրադեղյան
- «Կռվից դուրս գալ փոքր կորուստներով» Վանո Սիրադեղյան
Վանո Սիրադեղյանը հայտնի չէ միայն իր մարգարեական հոդվածներով, որոնց մեջ նկարագրված իրողությունները տարիներ, նույնիսկ՝ տասնամյակներ հետո ի կատար են ածվել։ Պետական և քաղաքական գործչին մենք նաև ճանաչում ենք իր պատմվածքներով և մտքերով։ Փորձելով վերլուծել և զուգահեռներ տանել պատմվածքների և հոդվածների միջև՝ ակամա-կամա նաև գտնում ենք տարբերություններ, որոնք, ըստ երևույթի, ոչ քիչ են, ոչ՝ շատ։
Վանո Սիրադեղյանի մտքերի վերլուծություն
Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքի վերլուծություն