Ողջույն, Ես Մուրադյան Դավիթն եմ։ Ծնվել եմ 2008 թվականի ապրիլի 3-ին, Երևանում։ Մինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տեղափոխվելը սովորել եմ «Մակսեդան» դպրոցում, որը գտնվում է Արցախի փողոցում։ Միշտ առանձնացել եմ յուրահատուկ մոտեցմամբ, ուսման մեջ առաջխաղացմամբ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տեղափոխվել եմ 2020 թվականի հունվար ամսին։ Պետք է նշեմ, որ իմ տեղափոխվելու պատճառներից էին ուսման բարելավումը, նոր շրջապատի և ընկերների ձեռքբերումը, ինքնաարտահայտվելու կարողության և ունակության խթանումը։
Հետազոտելու և տարատեսակ նյութեր, գրականություն ուսումնասիրելու, նախագծեր իրակացնելու [1, 2, 3, 4, 5] իմ ցանկությամբ և կարողությամբ, ինչպես նաև ուսուցիչների անգնահատելի օժանդակությամբ պայմանավորված՝ կրթահամալիրում անցկացվող անվանական մրցանակների նախագծային շաբաթների ընթացքում 2022 թվականին կարողացել եմ նվաճել «Վանո Սիրադեղյան», 2023-ին՝ «Տիգրան Հայրապետյան», և բավականին վերջերս՝ նոյեմբեր ամսին, նվաճել եմ «Սիրադեղյան» հիմնադրամի կողմից առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերած սովորողներին շնորհվող մրցանակ։
Կից կարող եք տեսնել անվանական մրցանակների համար ներկայացված փաթեթները. «Վանո Սիրադեղյան 2022» անվանական մրցանակի փաթեթ, «Տիգրան Հայրապետյան 2023 անվանական մրցանակի փաթեթ
Բարձր մակարդակի աշխատասիրության և աշխատանքի նվիրվածության շնորհիվ՝ հնարավորություն եմ ունեցել մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպած խորհրդարանական լսումներին, ինչպես նաև 2023 թվականի ամռանը՝ «Ամառային դպրոց» ծրագրին, որի շրջանակներում կարողացել եմ հանդիպել հայաստանյան պաշտոնյաների և ղեկավարների հետ և ուղղել նրանց ինձ հուզող հարցերը։
Խորհրդարանական լսումներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում
Մոտիվացիոն նամակ․ «Ինչու՞ հենց ես պետք է մասնակցեմ «Ամառային դպրոցին»»
Իմ մասնակցությունը Ազգային ժողովի «Ամառային դպրոցին»
ՀՀ Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի ամփոփում
Արդեն 4 տարի է, ինչ հաճախում եմ Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» ակումբը։ Պարբերաբար անցկացվող տեսական և գործնական դասընթացների արդյունքում ստացել եմ բազում գիտելիքներ, խթանել եմ սերն ու նվիրվածությունը դեպի հայրենիք, դեպի Հայաստան, արժանացել եմ կրտսեր սերժանտ, այնուհետև՝ սերժանտ կոչմանը։ Այսքանն իմ մասին, շնորհակալ եմ …








