Ինքնառաջադրում

«Վանո Սիրադեղյան»՝

կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։

Համոզված եմ, որ իմ կատարած աշխատանքների արդյունքում կարող եմ հավակնել «Վանո Սիրադեղյան» մրցանակին։ Այժմ համառոտ կատարած աշխատանքներս ներկայացնեմ։

Վանո Սիրադեղյան — վերլուծություն

Մեր օրերի իրավիճակը — հանդիպում-քննարկում

Ռուս-ուկրաինական հակամարտության սեփական վերլուծությունը

Ուսումնասիրություն տարածաշրջանի լեզվաընտանիքների, ինչպես նաև քաղաքականության հետ — հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք — Թուրքիայի բնակչության կարծիքը Հայաստանի վերաբերյալ — աշխատանք

Ֆիլմի դիտում Ադրբեջանի մասին — վերլուծություն

Նոր Հնդկաստանի մասին թարգմանական աշխատանք — նախագիծ

Կորեական թերակզու պատմությունը — սեփական կարծիքն ու վերլուծությունը

Արցախա-ադրբեջանական հակամարտության սեփական վերլուծությունը

Արցախ աշխարհ — հետազոտական ու թարգմանական նախագիծ

Կոնդ — մշակության ու պատմական համայնք — հետազոտական աշխատանք

Կարծրատիպեր տարբեր երկրների մասին — թարգմանություն

Հետաքրքիր փաստեր Թուրքիայի մասին — թարգմանա-հետազոտական աշխատանք

Հետաքրքիր փաստեր Ադրբեջանի մասին — թարգմանա-հետազոտական աշխատանք

Ընտանիք, ազգ, մշակույթ — նախագիծ

Ազատությունն ինձ համար — նախագիծ

Ի՞նչ կլիներ, եթե Չինաստանը գոյություն չունենար — նախագիծ

Ի՞նչ կլիներ, եթե ԱՄՆ-ն գոյություն չունենար — նախագիծ

Գրքի ամփոփում՝ Ջո Բայդեն — նախագիծ

Հանրային-հասարակական աուդիտ — ամփոփում

Հայկական հերոսամարտեր — նախագիծ

Երկարատև ոչ ավարտված նախասիրությունների բացահայտման հանրային թեստ — նախագիծ

Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորումը — տեսանյութ

Կիլիկիա՝ ավատատիրական պետություն — տեսանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մեր ժամանակների կայսրություն — տեսանյութ

Երկու ուսումնական շրջանների ընթացքում կատարել եմ բազում նախագծեր, որոնք եղել են, թե՛ բնագիտական, թե՛ հասարակական։ Ընտրել եմ լավագույն ստացված աշխատանքները, որոնք առընչվում են թե՛ քաղաքականության, թե՛ մշակույթի, թե՛ ազգի և թե՛ հասարակության հետ։ Դասընթացների ու տան պայմաններում դիտել եմ հետաքրքրաշարժ տեսանյութեր և կարծիքս եմ հայտնել դրանց վերաբերյալ։ Կատարել եմ բազում հետազոտական աշխատանքներ քաղաքական առումներով և քաղաքական գաղափարներով։ Թարգմանությունն ու հետազոտությունը կարևորագույն ճյուղերից երկուսն են, որոնց միջոցով կարողացել եմ կատարել վերոհիշյալ նախագծերը։ Հուսամ բավարար քանակի ու ծավալի աշխատանք եմ կատարել, սակայն այս քանակով չեմ բավարարվելու և դեռ շարունակելու եմ ուսումնասիրությունները ու հետազոտությունները։ Նաև, հարկ եմ համարում նշել, որ մասնակցել եմ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կազմակերպած մրցույթին՝ “Կովկասը ոսպնյակի միջով” և որպես հաշվետվություն ներկայացրել եմ ներքոհիշյալ տեքստը, որը նույնպես քաղաքական առընչություն ունի, թե՛ Հայաստանի և թե՛ վերջինիս հարևանների հետ։

Ամենից շատ հետաքրքրված եմ եղել մեր հարևանների պատմությամբ, մշակույթով, քաղաքական ու հասարակական կյանքով, ինչպես նաև Հայաստանի հետ նրանց հարաբերություններով։ Սակայն նաև ասիական ու եվրոպական երկրներով նույնպես հետաքրքրվել եմ, նշել եմ մեդիափաթեթում և վերլուծել եմ դրանք՝ որպես հոդված, որպես նախագիծ։ Ուսումնասիրություններ եմ կատարել նաև հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետության մասին և ամենից շատ փորձել եմ ինձ տրամադրել հայրենիքի մասին կատարածս աշխատություններին ու հետազոտություններին։

Կատարել եմ շատ վերլուծություններ, ամփոփումներ ու հաշվետվություններ։ Կազմակերպել եմ հանդիպումներ, թե՛ դասերի ժամանակ, թե՛ դասերից դուրս։

Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողությու՛ն․․․Թող հաղթի ուժեղագույնը․․․

9-5 դասարանի սովորող, «Վանո Սիրադեղյան» անվանական մրցանակի թեկնածու՝ Դավիթ Մուրադյան

1 thoughts on “Ինքնառաջադրում

Թողնել մեկնաբանություն