Ընդհանուր սյուժեն այն մասին էր, որ Գաբո բիձեն անընդհատ բողոքվում էր, ասում, թե նոր ուսում առածները (հավանաբար՝ պատանիները, երիտասարդները) նրանց գլխին քարոզ ու գելի ավետարան են կարդում, ստիպում են անել տարատեսակ աշխատանքներ՝ գլուխ չհանելով դրանցից։ Այս ամենի թերևս ամենաստացված բնութագիրը հենց Գաբո բիձունն է՝ «ամեն բան մենակ իրենք են հասկանում, իրանցից առաջ էլ ոչ մարդիկ են եղել, ոչ բան են հասկացել»։ Եվ իրոք, պետք է պնդեմ, որ մեր այսօրվա աշխարհում այդպիսի երևույթներ նույնպես առկա են. երեխաներն իրապես փորձում են երևալ ավելի մեծ, կոպիտ ասած՝ «փորձում են իրենց տարիքից ու հասակից առաջ ընկնել»։ Ամենատհաճն այն է, որ շատ դեպքերում երիտասարդներն իրենց հենց բնութագրվածի նման էլ պահում են, այսինքն՝ մտածում են, թե միայն իրենք են ու վերջ, աշխարհը նրանց շուրջ է պտտվում։
Այս ամենից հետո Գաբո բիձեն պատմում է Դավո անունով մի կերպարի պատմությունը, ով քաղաք էր իջել՝ խոզը վաճառելու, և հետադարձի ճանապարհին նրան մի գյուղացի-վաճառական աբրեշումե ճիճուների սերմեր էր տվել, որպեսզի աճեցնի ու պահի։ Գաբո բիձեն էլ անցել էր գործի։ Թվում է՝ գոնե աշխատանքից փոքր-ինչ գլուխ հանելով՝ նա կարողացել էր սերմերը դնել տաք հողում, որոնցից էլ մի առ ժամանակ հետո դուրս էին եկել փոքրիկ սև ճիճուներ։ Գյուղացիներն իմացել էին, որ ճիճուները սնվում են թթան տերևներով։ Գաբո բիձեն էլ սարերից հավաքել էր թթան տերևները և դրել ճիճուների վրա։ Նման անմտածված քայլի պատճառով ճիճուները սատկեցին։ Գաբո բիձեն, փորձելով թաքցնել իր բաժին մեղքը, արդարացավ, թե իբր հավաբնո՞ւմ պետք է դնեին ճիճուներին, թե մի ուրիշ տեղ։
Այսպիսով, այս փոքրիկ պատմվածքն այն մասին էր, որ քսաներորդ դարում երկու սերունդների միջև «փոխհամագործակցություն» և «փոխօգնություն» չկար, կամ գրեթե չկար։ Այսինքն՝ նրանք գործում էին միմյանցից զատ։ Չնայած՝ նույնը չեմ կարող ասել քսանմեկերորդ դարի մասին, քանի որ ինքս բազմիցս նկատել եմ, թե ինչպես են երիտասարդներն ակտիվորեն օգնում ծերերին՝ անհասկանալին հասկանալի դարձնելու գործում։ Այո, պատմվածքն այն մասին է, որ ծերերը միշտ մտածում են, թե ամենամեծն (տարիքով) իրենք են, հետևաբար՝ ամենախելացին ու տեղեկացվածը նույնպես իրենք են։ Սակայն սա, իմ սուբյեկտիվ կարծիքով, մոլորություն է, քանի որ հենց մեր ներկայիս իրականության մեջ կան այնպիսի երիտասարդներ, ովքեր իրենց մտածելակերպով և խելքով մի քանի անգամ գերազանցում են ծեր սերնդի ներկայացուցիչներին (ի դեպ, վերջիններս որոշ ժամանակով դա ընդունում են, սակայն հետո շարունակում են գործել հին կերպ)։ Եվ այստեղ ես հիասթափվելու որևէ պատճառ չեմ տեսնում, ընդհակառակը, սա հպարտանալու պատճառ է։ Ծեր սերնդի ներկայացուցիչների մի փոքր մասը, իհարկե, շատ է փորձում ինքնադրսևորվել, ինքնարտահայտվել, անել այն, ինչ «նրա խելքի բանը չէ»։ Այստեղ էլ օգնության են հասնում երիտասարդները (անշուշտ, ոչ բոլորը, նրանցից շատերը ևս ունեն թերություններ), որոնք փորձում են ծեր սերնդին բացատրել նոր տեխնոլոգիաների, իրերի հանդեպ նոր վարվելակերպի և այլնի կանոնները։
«Գաբո բիձու շերամապահությունը» կարող եք ընթերցել հղմամբ.