«Ոչ խաղաղ պատմություն» նախագծային աշխատանքի ամփոփում

Մարտի 6-ին հետազոտական վարժարանի Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայում տեղի ունեցավ պատմության ընտրությամբ խմբի (ուսուցիչ՝ Սամվել Թամազյան) սովորողների «Ոչ խաղաղ պատմություն» նախագծային աշխատանքների ներկայացումը, որին մասնակցում էին ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչները, 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ խումբը և այլ հետաքրքրված անձինք։

Ներկայացման ընթացակարգին, սովորողների պատրաստած պրեզենտացիաներին, ինչպես նաև կատարած նյութերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ.

Ներկայացման գլխավոր պրեզենտացիան

Սկզբից մի խումբ սովորողներ, ի դեմս՝ Հասմիկ Վարդերեսյանի, Լևոն Ծատուրյանի, Դավիթ Մուրադյանի և Միքայել Շվագիրի համառոտ ներկայացրին նախագծի նպատակները, խնդիրները, ընթացքն ու ակնկալվող արդյունքները, որից հետո նախագծային խմբի յուրաքանչյուր սովորող ներկայացրեց իր աշխատանքը։

Սովորողները ներկայացան՝ ըստ ներքոհիշյալ հերթականության.

  • Նանե Մարտիրոսյան
  • Գոհար Բարսեղյան
  • Էմիլ Հարությունյան
  • Լևոն Ծատուրյան
  • Դավիթ Մուրադյան
  • Աշոտ Զոզանյան
  • Միքայել Շվագիր
  • Հասմիկ Վարդերեսյան

Պետք է ընդգծեմ, որ յուրաքանչյուր սովորողի աշխատանքն առանձնահատուկ կարևոր էր ու արժանի բավարար ուշադրության, քանի որ հաշվի էին առնվել այն կարևոր սկզբունքներն ու մոտեցումները, որոնք գրված էին ընթացակարգում և նպատակներում, այն է՝ ներկայացնել ճակատամարտերի ընթացքը և հետևանքները բազմաբովանդակ ու բազմատեսանկյուն։ Նման աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք զարգացնել և խորացնել մեր գիտելիքները պատմության բնագավառում, ինչպես նաև ձեռք բերեցինք հմտություն դժվար և թվացյալ անհաղթահարելի ճակատամարտերում վարելու ճիշտ և՛ ռազմավարություն, և՛ մարտավարություն։ Աշխատանքները և ընդհանուր նախագիծը, անշուշտ, ստացված չէին լինի առանց անհրաժեշտ աջակցության, որը մեզ ցուցաբերեց մեր ուսուցիչը՝ ընկեր Սամվելը՝ օգնելով կողմնորոշվել թե՛ ճակատամարտերի ընտրության, թե՛ դրանց քայլերի վերլուծման հարցում։

Չնայած որ աշխատանքը պահանջում էր բազմատեսանկյուն մոտեցում և վերլուծում, մեր աշխատանքային խմբի սովորող Նանե Մարտիրոսյանը փորձեց նախագիծը դիտարկել այլ տեսանկյունից, ինչի արդյունքում նրա կատարած աշխատանքը տարբերվեց մեծամասնության կողմից արվածներից, սակայն մեկտեղ այն դարձավ նախագծի կատարման ալտերնատիվ տարբերակ։

Այսպիսով, նախագծի ամփոփումն անցավ հետաքրքիր, սովորողները ներկայացրին դեկտեմբերից մինչև մարտ կատարված և ամփոփված իրենց աշխատանքները, որից հետո հնչեցին առաջարկներ, որոշ հարցեր։ Հատուկ շնորհակալություն ընկեր Սամվելին և ընկեր Լիլիթին՝ անգնահատելի աջակցության համար։

Թողնել մեկնաբանություն