Ես՝ Դավիթ Մուրադյանս, որպես 2024-2025 ուսումնական տարվա հետազոտական աշխատանք ընտրել եմ «Մշակութային տարբերությունները էմոցիոնալ դրսևորումներում. հայեր» թեման։ Աշխատանքի ղեկավարն ավագ դպրոց-հետազոտական վարժարանի պատմության դասավանդող պրն. Աշոտ Տիգրանյանն է։
Աշխատանքի վերջին խմբագրումը (08.03.2025-ի դրությամբ)՝
Նախապատրաստական աշխատանք
Կառուցվածք՝ 4 գլուխ, 10+ ենթագլուխ, նախաբան, եզրակացություն ու գրականության ցանկ.
Հետազոտական աշխատանքի հիմքում ընկած են լինելու հանրապետության մասշտաբով սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Դրանց շնորհիվ մենք կփորձենք տվյալներ հավաքել հայերի նախընտրությունների, գործնական միջավայրում, անձնական կյանքում հարաբերությունների ստեղծման վերաբերյալ։ Սոցիոլոգիական հարցումը կանցկացվի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում. այդպես նաև հնարավորություն կընձեռվի իմանալու, թե տարածաշրջանների ժողովուրդների միջև ինչ նմանություններ, կամ ընդհակառակ, ինչ տարբերություններ կան։
Նպատակ՝ Սույն հետազոտությունը հետապնդում է նպատակ՝ վերհանելու հայերի շրջանում էմոցիոնալ դրսևորումների և դրանց մշակութային առանձնահատկությունների միջև առկա փոխկապակցվածությունը։ Աշխատանքը միտված է բացահայտելու, թե ինչպես են մշակութային տարբերությունները կանխորոշում հույզերի ընկալման, արտահայտման և դրանցով պայմանավորված վարքագծի ձևավորման առանձնահատկությունները։
Սովորող՝ Դավիթ Կարենի Մուրադյան, Հետազոտական վարժարան, 112 դասարան
Ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան
Գրախոս՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի ղեկավար պ. գ. դ. Միհրան Գալստյան
Ներածական մաս
Ընդունված է կարծել, որ միևնույն միջավայրի աշխատակիցներն ավելի շատ նմանություններ ունեն, քան տարբերություններ, սակայն ժամանակ առ ժամանակ այդ տարբերությունները կարող են գերակշռել։ Չնայած՝ մշակութային առանձնահատկությունները կարող են նպաստել աշխատավայրի բազմազանությանն ու դինամիկ զարգացմանը, դրանք երբեմն կարող են նաև հանգեցնել մշակութային բախումների և խնդիրների, ինչպիսիք են խտրականությունը, թշնամական միջավայրի հրահրումը և այլն։
Թեմայի արդիականությունը
«Մշակութային տարբերությունները էմոցիոնալ դրսևորումներում. հայեր» թեման առանձնանում է իր արդիականությամբ՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի գլոբալիզացիոն գործընթացները, որոնց շրջանակներում տարբեր մշակույթների միջև հաղորդակցությունը և փոխազդեցությունը դարձել են անխուսափելի։ Հայ հասարակության էմոցիոնալ դրսևորումների և դրանց մշակութային առանձնահատկությունների ուսումնասիրությունը կարևոր է՝ պահպանելու ազգային ինքնությունն ու մշակութային ինքնատիպությունը գլոբալ փոփոխությունների համատեքստում։ Բացի այդ, թեման հնարավորություն է տալիս խորացնել մեր ըմբռնումը՝ կապված հույզերի արտահայտման ձևերի և դրանց վրա ազդող մշակութային գործոնների հետ, ինչը կարող է նպաստել միջմշակութային հաղորդակցման արդյունավետության բարձրացմանը։
Աշխատանքի խնդիրները
Սույն հետազոտական աշխատանքն իր առջև մի քանի առանցքային խնդիր է դնում.
- Առանձնացնել և վերլուծել հայ ազգին ու մշակույթին բնորոշ հույզերի արտահայտման ձևերը, օրինակ՝ հայաստանյան հասարակության մեջ հաճախակի հանդիպող զգացմունքային դրսևորումները, որոնք տարբերում են դրանք այլ մշակույթներից։ Գնահատել այդ առանձնահատկությունների սոցիալական նշանակությունը՝ անդրադառնալով դրանց ազդեցությանը անձնական ու սոցիալական փոխհարաբերությունների վրա։
- Մշակութային միջավայրի ազդեցությամբ պայմանավորված՝ գնահատել, թե ինչպես է մշակութային միջավայրը ձևավորում հույզերի ընկալման, արտահայտման և վարքագծի մոդելները։ Բացահայտել, թե որքանով է մշակույթը ոչ միայն սահմանափակում, այլև խթանում կամ վերափոխում հույզերի վերաբերմունքը և դրանց արտահայտման ձևերը՝ համեմատելով հայ հասարակությունն այլ մշակույթների հետ։
- Բացահայտելով հույզերի արտահայտման նորմեր և առանձնահատկությունները՝ վերլուծել տարբեր մշակույթներում հույզերի արտահայտման տարբերությունները՝ համեմատելով հայ մշակույթը այլ ազգերի հետ։ Այս մասին ուսումնասիրությունը ներառում է հույզերի արտահայտման ավանդույթների, չափանիշների ու սահմանափակումների վերլուծություն տարբեր մշակույթներում՝ մասնավորապես հայ մշակույթում և այնպիսի մշակույթներում, որտեղ հույզերի բացահայտ արտահայտումը սովորաբար ավելի զսպված է կամ, հակառակը, բացահայտ և արտահայտիչ։
Աշխատանքի սոցիոլոգիական հարցումն՝ այստեղ
Աշխատանքի ընթացքն ամիսներով՝