1. Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին․ Հովսեփ Էմին>>

2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1) Նկարագրե՛ք հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին։

Հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին փոքրիշատե անկայուն էր, քանի որ վերահսկողության մոնոպոլիային տիրանալու նպատակով տարածաշրջան ներխուժած անգլիացիները քայլ առ քայլ նվազեցնում էին հայերի ազդեցությունը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական գործում։

2) Ի՞նչու հնդկահայ գաղութի ներկայացուցիչները սկսեցին գնահատել ազգային պետականության և հայրենիքի դերը։

Կարծում եմ՝ գլխավոր պատճառն այն էր, որ հնդկահայ համայնքը հասկանում էր, թե ինչպիսի մեծ վտանգ է իրենից ներկայացնում անգլիացիների ներխուժումը, և այդպես նրանք ցանկանում էին գոնե թույլ չտալ, որ իրենց հայրենիքը նույն ճակատագրին արժանանա։

3) Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի ազատագրության գործում Ռուսաստանից և Վրաստանից սպասվելիք օժանդակության հույսերը, ինչու՞ էր Հովսեփ Էմինն ընտրել այդ երկրները։

Նման որոշումը գիտակցության արդյունք է, այսինքն՝ Հովսեփ Էմինը հասկանում է, որ միակ ճանապարհը թուրքական լծից ազատվելու դա հարևանների հետ դաշինքն է կամ վերջին հաշվով համագործակցությունը։ Հարևանների շարքում բացի Վրաստանից, նաև Ռուսական կայսրությունն էր, որը քիչ թե շատ թաքցնելով փորձում էր տիրանալ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կովկասյան տարածաշրջանին։

4) Արդյո՞ք Հայաստանն ուներ իր ներսում մարդկային այնպիսի ռեսուրս, որ կարողանար ազատագրվել օտար տիրապետությունից։

Ժողովրդի գիտակցության շրջանում, ըստ վերլուծությունների, չկար համախմբածությունն ու անկախության ձգտումը։ Պետք է արձանագրել, որ հայ ժողովուրդը պատրաստ չէր նման իրադարձություններին, քանի որ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես տկար էր ու այլ պետության հովանավորության տակ գտնվող։ Այստեղ հարկ է հիշել Էմինի, որը գրեթե անտեղյակ էր տարածաշրջանի և մասնավորապես հայության իսկական դրության մասին, և Սիմեոն Երևանցի կաթողիկոսի վեճի մասին, ով կողմ էր անշուշտ խաղաղությանն ու հայկական պետականության ստեղծմանը, սակայն այն իրատեսական չէր համարում այդպիսի պայմաններում։

5) Ինչու՞ անհաջողությամբ ավարտվեց Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը։

Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը անհաջող ավարտվեց, քանի որ ձախողվեցին վրաց կայսր Հերակլ II-ի հետ բանակցությունները. չպետք է մոռանալ, որ դիվանագիտության հետ մեկտեղ ձախողման պատճառ հանդիսացավ նաև ազգի՝ պատերազմին անպատրաստակամությունը։

3. Վերլուծե՛ք
Սիմեոն Երևանցի. դավաճան թե՞ հեռատես ազգային գործիչ։

Չեմ կարծում, որ Սիմեոն Երևանցին դասվում է այն հոգևոր-քաղաքական գործիչների շարքին, որոնց կարելի է դասակարգել ծայրահեղությունից ծայրահեղություն։ Պարզապես պետք է հասկանալ, որ միայն տեղի-անտեղի պատերազմ հայտարարելով, զենք-զորք հավաքելով ու կռվելով չի, որ պետություն է ստեղծվում։ Հարկ է հաշվի առնել նաև այնպիսի ներժողովրդական հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ զորքի պատրաստվածության մակարդակը, վերջապես՝ պատերազմի և ազատագրության գիտակցությունը։ Սիմեոն Երևանցին, ըստ իս, պարզապես ճիշտ էր դատում իրավիճակը, կարողանում էր հասկանալ, թե պետք է արդյոք նոր ընդվզում, թե ոչ։ Քանզի հասկանալի էր, որ ընդվզումը պսակվելու է անհաջողությամբ նման պայմաններում։ Իհարկե ուրիշ գործոններ ևս իրենց դերակատարությունն ունեցել են, և նման վերլուծություն անելիս պետք է հարցը դիտարկել ամբողջական կոնտեքստում՝ հաշվի առնելով տարատեսակ անուղղակի ու ուղղակի կապված հանգամանքներ։ Հստակ եզրակացություն անելը չեմ կարծում, որ ճիշտ է։