Ձմեռ պապ 2025

«Ձմեռ պապ 2025» մրցանակին ներկայացվող պահանջներ։ Մրցանակը տրվում է․

  • Կրթահամալիրի աշխատողին, սովորողին, նախագծային խմբին՝ 2024թ․-ին, 2025թ․-ին ճամբարային-ստուգատեսային շրջանում կատարված  նախագծի (նախագծերի) համար, որտեղ ակնհայտ են հեղինակային-ծրագրային մոտեցումները, արդյունքները, այլոց կողմից կիրառելիությունը։
  • Հայտի ձևաթղթում պետք է առկա լինեն բլոգի պահանջված հղումները։
  • Նախագիծը պետք է մանրամասն նկարագրված լինի, ներկայացված լինի իր բոլոր բաղադրիչներով, ակնհայտ արդյունքներով:
  • Ներկայացվող նախագիծն այլ անվանակարգերով մրցանակ չի կարող ստացած լինել:

Հակակոռուպցիան իրազեկման շաբաթվա կատարված աշխատանքներ

«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթվա» ընթացքում կատարված աշխատանքները, հանդիպումները նպաստում են հասարակության մեջ կոռուպցիայի և դրա կանխարգելման մասին իրազեկման մակարդակի բարձրացմանը, ապահովում են գործնական գիտելիքների փոխանցում՝ աջակցելով երիտասարդներին ու հասարակությանը հասկանալ կոռուպցիայի մեխանիզմները և այն կանխելու ուղիները։ Մասնակցելով ձեռնարկի շնորհանդեսին՝ մենք կարողացել ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ՝ սեբաստացի սաների ներգրավվածությունը նման պետական կարևորության միջոցառումներում զարգացնելու տեսքով։ Ինչպես բոլորիս հայտնի է՝ կոռուպցիայի դեմ պայքարը ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևոր մասն է։

Նախաձեռնությունը խթանել է հասարակության և մասնագետների միջև բաց երկխոսությունը, որը հետագայում կարող է հանգեցնել քաղաքականությունների բարելավմանը, ինչպես նաև խթանել պետություն-հասարակություն կապը։ Իմ աշխատանքի, հաշվետվությունների նորարարական մոտեցումն է այն, որ խնդիրները քննարկվում են ոչ միայն վերևից վար, այլ նաև ներքևից վեր՝ ներգրավելով համայնքային և երիտասարդական շերտերին։ Այս համատեքստում պետք է ընդգծել համայնքային մասնակցությունը և տարբեր մեթոդների կիրարկումը՝ ինչպիսիք են աշխատարանները, հանրային քննարկումները, կամ նախագծերը, որոնք ուղղված են կոռուպցիայի ազդեցության նվազեցմանը։

  1. Հանդիպում-քննարկում ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ. ամփոփում
  2. «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսի ամփոփում
  3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետի հետ հանդիպման-քննարկման ամփոփում
  4. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման ամփոփում
  5. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ամփոփում
  6. ՀՀ օրենքը կոռուպցիայի մասին և կոռուպցիոն հանցագործությունների ցանկ
  7. Կոռուպցիայի դիմակազերծումը. արդյո՞ք հաղթանակը հնարավոր է. հետազոտություն