Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, հասարակագիտական մասնախմբի հետ համագործակցությամբ, նախատեսված է հանդիպում-քննարկում YereMUN (Yerevan Model United Nations) հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ։
Հանդիպման օր՝ մարտի 6 (հինգշաբթի)
Ժամ՝ 13:00-14:00
Վայր՝ Հետազոտական վարժարանի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի քաղաքագիտությամբ և դիվանագիտությամբ հետաքրքրված սովորողներ, հասարակագետներ, այլ շահագրգիռ անձինք
Հանդիպման թեմաներ՝
- «YereMUN կազմակերպության գործունեությունը, ծրագրերը»
- «Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունները ներկայիս աշխարհակարգում»
- «Դիվանագիտությունը երիտասարդի աչքերով»
Նպատակներ՝
- Զարգացնել մասնակիցների տեսական և գործնական գիտելիքները դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում, ավելի լավ պատկերացում կազմել գործընթացների, գործիքակազմերի և մեխանիզմների վերաբերյալ,
- Զարգացնել սովորողների մոտ դիվանագիտության՝ որպես գիտության վերաբերյալ ընկալումները, պատկերացումները, ներկայացնել, թե ինչպիսի աշխատանք է իրենից ներկայացնում դիվանագետ լինելը,
- Ձեռք բերել համագործակցություն YereMUN ասոցիացիայի հետ՝ հետագա համատեղ նախաձեռնություններ կյանքի կոչելու համար,
- Ներկայացնել YereMUN 2025 կազմակերպվելիք կոնֆերանսի մանրամասներն ու գրանցման ընթացակարգերը։
Ուսումնասիրման նյութեր՝
- YereMUN հասարակական կազմակերպություն
- YereMUN կազմակերպության ինստագրամյան էջ
- YereMUN կազմակերպության պաշտոնական կայք
- YereMUN 2024: international conference launches at YSU
- YereMUN 2024 համաժողովը ՀՀ-ում. ամփոփում
Հանդիպման օրակարգ՝
| 5 րոպե | Բացման խոսք, հյուր(եր)ի ներկայացում (Դավիթ Մուրադյան, Վարդան Կարապետյան) |
| 20 րոպե | «Դիվանագիտությունը երիտասարդի աչքերով և YereMUN կազմակերպության դերը` որպես խթան» թեմայով բանախոսություն |
| 20 րոպե | «Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունները ներկայիս աշխարհակարգում» թեմայով դասախոսություն, արձանագրված հաջողությունների ներկայացում |
| 10 րոպե | Հարցուպատասխան |
| 5 րոպե | Փակման խոսք, համագործակցության պլանավորում |
Մասնակիցներ՝
- Արտաշեսյան Եվա՝ 9-րդ դաս․
- Մուրադյան Դավիթ՝ 9-րդ դաս․
- Գրիգորյան Ալեքսանդրա՝ 9-րդ դաս․
- Գրիգորյան Վահե՝ 10-րդ դաս․
- Մանուկյան Ալբերտ՝ 10-րդ դաս․
- Մուրադյան Դավիթ՝ 11-րդ դաս․
- Հարությունյան Էմիլ՝ 11-րդ դաս․
- Թովմասյան Անահիտ՝ 11-րդ դաս․
- Գրիգորյան Անիտա՝ 11-րդ դաս․
- Շվագիր Միքայել՝ 11-րդ դաս․
- Շահնազարյան Արփի՝ 11-րդ դաս․
- Գրիգորյան Կամո՝ 11-րդ դաս․
- Խաչատրյան Գոռ՝ 11-րդ դաս․
- Առուստամյան Մանե՝ 12-րդ դաս․
- Թորոսյան Լաուրա՝ 12-րդ դաս․
- Սիրեկանյան Հասմիկ՝ Քոլեջի ուսանող
- Ղահրամանյան Նվարդ՝ Քոլեջի ուսանող
- Արզումանյան Սոնա՝ Քոլեջի ուսանող
- Աղեկյան Հրաչյա՝ Քոլեջի ուսանող
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի, Դավիթ Մուրադյանի
Լուսաբանումը՝ մասնակից սովորողների