«Տիգրան Հայրապետյան» մրցանակ
- հանրակրթական դպրոցի ուսուցչին` հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
- հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների սովորողին, սեբաստացի քոլեջի ուսանողին հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար․
Աշխատանքի նպատակ (թեմայի ընտրության կարևորություն)
Ես ընտրել եմ ազգային փոքրամասնությունների թեման, որովհետև նրանք կարևոր դեր են խաղում հասարակության մշակութային բազմազանության մեջ։ Նրանց լեզուն, ավանդույթները և պատմությունը հարստացնում են երկիրն, բայց նրանք հաճախ բախվում են խտրականության և սոցիալական խնդիրների։ Այս թեման ուսումնասիրելով՝ հնարավոր է նպաստել հանդուրժողականության, փոխըմբռնման և նրանց իրավունքների պաշտպանությանը։ Իմ նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը և ընդգծել նրանց դերը հասարակության մեջ։
Հայրապետյանական իմ առաջին վերլուծությունը
Երրորդ Աշխարհամարտի Մատույցներում
Գերմանիան այն բացառիկ երկրներից է, որն իր ազդեցությունն է ունեցել աշխարհի պատմության, մշակույթի, տնտեսության և գիտության վրա։ Դարերի ընթացքում այն դարձել է եվրոպական քաղաքակրթության կենտրոններից մեկը՝ նվիրելով աշխարհին մեծ մտածողներ, գիտնականներ, արվեստագետներ և նորարարներ։ Գերմանիան հարուստ մշակութային ժառանգություն ունի՝ սկսած Բախի երաժշտությունից մինչև Գյոթեի և Կանտի փիլիսոփայությունը։
Կարելի է արդյոք ասել, որ Գերմանիայի ազգային միտքը չի հետապնդում Արևելյան Պրուսիայի, Սիլեզիայի և գերմանական համարվող այլ տարածքների վերամիավորման նպատակը։ Ավելին, բոլոր հիմքերը կան կարծելու, որ օրըստօրե հարստացող և ամրապնդվող գերմանական ներուժը դրդելու է այդ երկրի քաղաքական մտքին վերածնելու գերմանական Մեծ միության և, ինչու ոչ, նաև Հռոմեական Սրբազան կայսրության գաղափարները։ Կարելի է հուսալ նաև, որ ազգային նկրտումների իրականացման ճանապարհին հարավսլավական ողբերգությունը կլինի միակ բացառությունը, երբ գերմանական դիվանագիտության ջանքերը թեկուզ և իրենց կամքից ան կախ հանգեցրին արյունահեղության։
Թվարկված հոդվածներից մեկում նշվում է, որ Գերմանացիներին երբեմն անվանում են <<ուշացած>> ժողովուրդ և այնպես չէ, որ այս բառակապակցության մեջ ճշմարտացիություն չկա. բայց այս հարցը ունի իր հակառակ կողմը, որն անտեսվել է։
Իմ կատարած աշխատանքի վառ ապացույցներն են՝
- «ՀՀ ազգային փոքրամասնությունները» թեմայով հանրապետական աշխատարանը Գյումրիում
- «Շանթ» հեռուստաընկերության հաղորդումը
Այսպիսով, ավելին կընթերցեք կցված սահիկաշարում։ Հաշվի առնելով մրցանակի պահանջներն ու պայմաններն ու իմ կատարած աշխատանքը՝ հույս ունեմ, որ կարող եմ հավակնել «Տիգրան Հայրապետյան 2025» անվանական մրցանակին։
Աշիկ Պեպանյան