«Տիգրան Հայրապետյան» մրցանակ
- հանրակրթական դպրոցի ուսուցչին` հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
- հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների սովորողին, սեբաստացի քոլեջի ուսանողին հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար․
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ
«Հասարակագիտություն» առարկան, առարկայական խնդիրների լուծումից զատ, նաև լուրջ առաքելություն ունի քաղաքացիական դաստիարակության, հասարակական-քաղաքական գիտակցության ձևավորման ու զարգացման ուղղությամբ:
Հասարակագիտությունը բացահայտում է հասարակական հարաբերությունների բարդ համակարգը, թույլ է տալիս սովորողներին յուրացնել աշխարհայեցողության և քաղաքականության տարրերը և լուծել նմանատիպ այլ խնդիրներ:
Հանրակրթական դպրոցի առջև դրված է սովորողներին համապատասխան գիտելիքներ տալու, կարողություններ ու հմտություններ զարգացնելու խնդիրը, որպեսզի քաղաքացին կարողանա լիարժեք ապրել հասարակության մեջ: Մեր կարծիքով, առանց հասարակագիտության և հասարակագիտական այլ առարկաների այդ հարցը չի լուծվի:
Իմ հոդվածը տպագրված է ներքոհիշյալ գիտահետազոտական աշխատանքում՝
Հայրապետյանական վերլուծություն
Այսպիսով, ավելին կընթերցեք կցված սահիկաշարում։ Հաշվի առնելով մրցանակի պահանջներն ու պայմաններն ու իմ կատարած աշխատանքը՝ հույս ունեմ, որ կարող եմ հավակնել «Տիգրան Հայրապետյան 2025» անվանական մրցանակին։
Արտակ Գևորգյան, պատմության և հասարակագիտության դասավանդող