Դիֆտերիա
Դիֆտերիան վարակային հիվանդությունն է,որն առաջանում է Քորինաբակտերիայի շնորհիվ։Ախտանիշներն ու ախտանշանները կարող են դրսևորվել թեթև ու ծանր աստիճաններով
Սովորաբար ախտանիշները ի հայտ են գալիս վարակվելուց 2–5 օր հետո, առաջանում են աստիճանաբար, սկսվում են կոկորդի ցավով ու տենդով։ Ծանր դեպքերում կոկորդում առաջանում է մոխրագույն կամ սպիտակ փառ։ Այն կարող է փակել շնչառական ուղիները և առաջացնել հաչացող հազ, ինչպես կրուպի դեպքում։ Պարանոցը կարող է մասնակի փքվել ավշային հանգույցների մեծացման պատճառով։ Գոյություն ունի նաև դիֆթերիայի տեսակ, որն ախտահարում է մաշկը, աչքերը և յլ կարևոր օրգաններ։ Կարող է առաջացնել հետևյալ բարդությունները․ սրտամկանի բորբոքում(միոկարդիտ), նյարդերի բորբոքում, երիկամի հետ կապված խնդիրներ և արյունահոսություն՝ թրոմբոցիտների քանակի քչացման պատճառով։ Միոկարդիտը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարման, իսկ նյարդաբորբը՝ պարալիզի։
Օդակաթիլային սուր վարակիչ հիվանդություն է, որով ավելի հաճախ հիվանդանում են երեխաները։ Ընթանում է վերին շնչական ուղիների ֆիբրոզ ախտահարումներով, ինտոքսիկացիայով։ Ախտաբանական պրոցեսն ընդգրկում է քիթը, ըմպանը, փափուկ քիմքը և այլ օրգաններ։ Դիֆթերիան մարդկությանը հայտնի է եղել անհիշելի ժամանակներից, զանազան անուններով սիրիական խոց, եգիպտական հիվանդություն, ըմպանի ժանտախտային խոց և այլն։ XYII — XYIII դարերում դիֆթերիայի ծանր համաճարակներ են արձանագրվել Արևմտյան Եվրոպայում Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Գերմանիայում և այլուր։ XYIII դարի երկրորդ կեսերին այն լայն տարածում է գտել Հյուսիսային Ամերիակայում։
Վարակի աղբյուրը
Հիվանդ մարդիկ և վարակակիրներն են։ Դիֆթերիան մարդուն հատուկ ինֆեկցիա է։ ճիշտ է, լաբորատոր պայմաններում հիվանդանում են նաև կենդանիները, սակայն դրանք երբեք չեն վերարտադրում մարդու դիֆթերիայի կլինիկական երևույթները և համաճարակաբանական տեսակետից ոչ մի նշանակություն չունեն։ Դիֆթերիայի կլինիկական երևույթները բազմազան են։ Դրանց ժամանակ այս հիվանդությանը բնորոշ բկանցքի, փափուկ քիմքի, քթի, ըմպանի ախտահարումներից բացի, երբեմն պրոցեսի մեջ ընդգրկվում են կոկորդի, շնչափողի, բրոնխների լորձաթաղանթները, անգամ աչքը և այլ կարևոր օրգաններ։

Դիֆթերիան հիմնականում տարածվում է անմիջական շփման միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով։ Կարող է տարածվել նաև ախտահարված առարկաների միջոցով։ Որոշ վարակակիրների մոտ հնարավոր է ախտանիշների բացակայություն, բայց նրանք կարող են վարակել մյուսներին։C. diphtheriae -ի երեք հիմնական տեսակները առաջացնում են տարբեր ծանրության աստիճանի հիվանդություններ։ Ախտանիշները պայմանավորված են էկզոտոքսիններով, որոնք բակտերիաների կողմից արտադրվող թույներ են։ Ախտորոշումը հաճախ կատարվում է կոկորդում մանրէաբանական կուլտուրայի հստատմամբ։ Նախորդ վարակը չի կարող պաշտպանել կրկին վարակվելուց։
Դիֆթերիաի դեմ պատվաստանյութը համարվում է բավականին արդյունավետ միջոց կանխարգելման համար և հասանելի է մի քանի ձևով։ Ներարկվում է եռակի կամ քառակի դեղաչափով՝ փայտացման և կապույտ հազի պատվաստանյութերի հետ միասին մանուկ հասակում։ Հաջորդ պատվաստումը դիֆթերիայի և փայտացման դեմ առաջարկվում է կատարել յուրաքանչյուր տաս տարին մեկ։ Պաշտպանվածությունը հնարավոր է ստուգել՝ պարզելով արյան մեջ անատոքսինի աստիճանը։ Դիֆթերիան հնարավոր է բուժել էրիթրոմիցին կամ բենզիլպենիցիլին հակաբիոտիկներով։ Այս հակաբիոտիկները հնարավոր է օգտագործել նաև կանխարգելման նպատակով։ Ծանր դեպքերում շնչառական ուղիները բացելու նպատակով կատարվում է շնչափողահատում(տրախեոտոմիա)։
Ախտանիշներ
Ախտանշանները ի հայտ են գալիս վարակվելուց 2–5 օր հետո։ Ախտանիշներն ներառում են տենդ(38 °C կամ բարձր), ցնցում, հոգնածություն, ցիանոզ, ցավ կոկորդում, ձայնի խռպոտություն, հազ, գլխացավ, կլման դժվարացում և ցավի առկայություն, դժվարացած ու հաճախացած շնչառություն, վատ հոտ և արյունահոսություն քթից, լիմֆադենոպաթիա։ Երկուսից երեք օրվա ընթացքում դիֆթերիան ախտահարում է շնչառական համակարգի առողջ հյուսվածքները։ Մահացած հյուսվածքը կազմում է հաստ, մոխրագույն ծածկույթ, որը կարող է կուտակվել կոկորդում կամ քթի մեջ։ Այն կարող է ծածկել քթի հյուսվածքները, նշագեղձերը, ձայնաճեղքը, կոկորդը և առաջացնել շնչառության և կլման դժվարացում։ Ախտանիշները ընդգրկում են նաև առիթմիան, սրտամկանաբորբ, և նյարդերի պարալիչ։
ՆՇԱՆՆԵՐԸ
- մարմնի ջերմաստիճանի գգալի բարձրացում,
- գորշասպիտակավուն փառ բերանի խոռոչի, շնչուղիների կամ այլ օրգանների լորձաթաղանթների վրա,
- շնչառական ուղիների և պարանոցի շրջանում արտահայտված այտուց, որը կարող է հանգեցնել շնչուղիների փակման և շնչառության խիստ դժվարացման,
- ցավի գրեթե լրիվ բացակայություն այտուցված օրգաններում,
- ձայնի խռպոտում՝ ընդհուպ մինչև կորուստ,
- հազ,
- աղմկոտ շնչառություն,
- շնչահեղձության նոպաներ,
- կլման դժվարացում։
Մարդուց մարդ փոխանցումը
Մարդուց մարդուն փոխանցման հիմնական եղանակը օդայինն է, երբ վարակված մարդը փռշտում կամ փսխում է։ Շփումը ցանկացած տիպի վնասված մաշկի հետ նույնպես կարող է բերել վարակի փոխանցման, բայց շատ հազվադեպ դեպքերում։ Հնարավոր է նաև անուղղակի վարակում։ Եթե վարակված մարդը դիպչում է ինչ որ մակերեսի կամ առարկայի, բակտերիաները կարող են մնալ այդտեղ և պահել իրենց կենսունակությունը։ Բացի այդ, որոշ տվյալներ ցույց են տալիս, որ դիֆթերիան կարող է լինել զոոնոզ(փոխանցվում է կենդանիներից), բայց սա դեռ պետք է ապացուցել։
Ախտորոշում
Ախտորոշումը հիմնված է ինչպես լաբորատոր, այնպես էլ կլինիկական չափանիշների վրա(ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի):
Բուժում
Հիվանդությունը հնարավոր է վերահսկել, բայց ծանր դեպքերում պարանոցային ավշահանգույցները կարող են մեծանալ, իսկ կլումը և շնչառությունը դժվարանալ։ Նմանատիպ բարդություններով հիվանդները անհապաղ պետք է դիմեն բժշկի, քանի որ բրոնխների անանցանելիությունը կարող է ինտուբացիայի կամ շնչափողահատման(տրախետոմիայի) պատճառ հանդիսանալ։ Սրտի ռիթմի խանգարումները կարող են ի հայտ գալ հիվանդության սկզբնական շրջանում կամ մի քանի շաբաթ անց, և կարող են հանգեցնել սրտային անբավարարության զարգացման։ Դիֆթերիան կարող է նաև առաջացնել աչքի, պարանոցի, կոկորդի կամ շնչառական մկանների պարալիչ։ Ծանր աստիճանի հիվանդները տեղափոխվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ հիվանդին ներարկվում է դիֆթերիայի դեմ հակաթույն։ Այն պարունակում է հակամարմիններ, որոնք անջատվել են դիֆթերիայի տոքսինով վարակված ձիու արյան շիճուկից։ Քանի որ հակաթույնը չի կարող չեզոքացնել արդեն մկանների հետ կապված դիֆթերիայի տոքսինը, դրա ներարկաման ձգձգումները մեծացնում է մահվան ռիսկը։ Այս դեպքերում հակաթույնի ներարկումը կատարվում է ախտանիշներից ելնելով և պետք չէ սպսել ախտորոշման լաբորատոր հաստատմանը։

Մի փոքր մաս պատմությունից
1613 թվականին Իսպանիայում դիտվել է դիֆթերիայի բռնկում։ Այդ տարին հայտնի է որպես խեղդամահությունների տարի(El Año de los Garrotillos)։
1735 թվականին այն տարածվեց Նոր Անգլիայում։
Մինչ 1826 թվականը ամբողջ աշխարհում այն հայտնի էր տարբեր անուններով։ Անգլիայում, այն հայտնի էր որպես Բուլոյնի ցավոտ կոկորդ, քանի որ այն տարածվել էր Ֆրանսիայից: 1826 թվականին Պիեր Բրետոննոն հիվանդությունը անվանեց դիֆթերիա, նկարագրելով կոկորդում առաջացած փոփոխությունները։
1856 թվականին Վիկտոր Ֆուրժոն նկարագրել է Կալիֆորնիայում բռնկված համաճարակը։
1878 թվականին Վիկտորիա թագուհու աղջիկ՝ արքայադուստր Ալիսան և նրա ընտանիքը վարակվեցին դիֆթերիայով, ինչի արդյունքում մահացան Մարիայի երկու արքայադուստրերը, Ռեյնը և հենց ինքը արքայադուստր Ալիսան։
1883 թվականին գերմանացի էդվին Կլեբսը հայտնաբերել է դիֆթերիայի հարուցչին և անվանել Կլեբս-Լյոֆֆլերի բակտերիա։ Այդ բակտերիայի քորոցանման ձևը օգնեց Էդվինի տարբերել այն մյուս բակտերիաներից։ Ժամանակին հարուցիչը անվանել են Microsporon diphtheriticum, Bacillus diphtheriae և Mycobacterium diphtheriae։ Ներկայումս օգտագործվում է Corynebacterium diphtheriae անունը։
Կայքեր,որոնցից օգտվել եմ
Ես իմ միտքը ասեմ։Իհարկե Դիֆթերիան շատ վտանգավոր հիվանդություն է,բայց կա ախտորոշում և բուժում։Մեր բժիշկները ամեն ինչ արել են և ստեղծել են այս հիվանդության ինֆեկցիայի բուժման դեղահաբը։Մեր բժիշկները ամեն ինչ ճիշտ են արել,և հիմա բոլորը հիվանդ չեն,եթե իհարկե հիվանդ էին։Խոզի,թռչնի,կորոնավիրուսային ինֆեկցիանրը նույնպես շատ արագ կարող են տարածվել։Իսկ այս պահին կորոնավիրուսն է տիրում։Դիֆթերիան հանդիպվում է շատ անհաճախ դեպքերում,և դա շատ լավ է։Իսկ հիմա պետք է պայքարել կորոնավիրուսի դեմ։Մենք յանպայման կհաղթենք։Պետք է շատ զգույշ լիել և շատ չշփվել մարդկանց հետ։Շատ ախտանիշներ կան,բայց կորոնավիրուսինը շատ հաճախակի են։Պետք է շատ ուտել ճիշտ բաներ՝բանջարեղեն,մրգեր և այլն․․․Եվ պետք է չմոռանալ անձնական պաշտպանման մասին։Դիմակի և ձեռնոցի։Այսքանը․․․․