Սովորողների առաջադրած խնդիրներ

Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Անուն-Դավիթ

Ազգանուն-Մուրադյան

Դասարան-7-5

Դպրոց-<<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիր,Միջին դպրոց

Էլեկտրոնային հասցե-muradyandavit@mskh.am

1.Դատարկ վանդակում ի՞նչ թվանշան տեղադրենք, որ ստացվի ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует

Պատ․27+1993=2020

(Նարե Հովհաննիսյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան)

2. Նայելով նկարին՝ գտեք օրինաչափությունը և գրեք հարցականի փոխարեն բաց թողնված թիվը:

Подпись отсутствует

7*4-9=28-9=19

9*3-6=27-6=21

8*5-12=28

Պատ․21

(Եվա Խաչատրյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան)

3.Հեծանվորդն անցավ ճանապարհի 1/5 մասը։ Ճանապարհի ո՞ր տոկոսը մնաց անցնելու։

1/5 մաստ հավասար է 20 տոկոսի։100-20 տոկոս ստացվում է 80 տոկոսը։

Պատ․80%-ը։

(Տիգրան Մարջանյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան)

4.Աննան մրգահյութ պատրաստելու համար վերցրեց տանձ, խնձոր և սալոր 2կգ 400գրամ ընդհանուր զանգվածով։ Աննան քանի՞ գրամ խնձոր օգտագործեց մրգահյութի համար, եթե նրա վերցրած տանձի, խնձորի, սալորի զանգվածները հարաբերում էին, ինչպես 6: 5: 4:

Լուծում՝

6+5+4=15 մաս

2կգ 400գր=2400գր

2400/15=160գր

160*6=960 գ

160*5=800 գ

160*4=640 գ

960+800+640=2400

Պատ․Տանձ-960 գրամ,խնձոր-800 գրամ,սալոր-640 գրամ

(Դիաննա Հովհաննիսյան, 6-րդ դասարան, Միջին դպրոց, հեռավար սովորող)

5. Սեդայի, Լիայի, Աննայի և Դավթի տարիքների գումարը փոքր է նրանց հայրիկի տարիքից։ Հայտնի է, որ նրանցից մեկը 11 տարեկան է, մյուսը՝ 8, երրորդը՝ 6 և չորրորդը՝ 4, իսկ հայրիկը 40 տարեկան է։ Ամենաքիչը քանի՞ տարի հետո երեխաների տարիքների գումարը մեծ կլինի հայրիկի տարիքից:

Լուծում՝

11+8+6+4=29

Ամեն տարի +4

40-29=11

3*4=12,որը մեծ է 11-ից

Պատ․3 տարուց

(Սեդա Ստեփանյան, Միջին դպրոց, 7-րդ դասարան)

7. 169 հատ թվերի և՛ գումարը, և՛ արտադրյալը 203 է: Գտեք այդ թվերից ամենամեծը:

203 բաժանենք արտադրիչների,եղավ 7 և 29

Կստացվի 7 և 29,167 հատ 1 թիվ։

7+29+167*1=203

Ամենամեծն էլ 29-ը

Պատ․29-ը

(Իռեն Կարապետյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան)

8.2020 թիվը բաժանել են երկու հաջորդական թվերից յուրաքանչյուրի վրա: Այդ թվերից փոքրին բաժանելիս մնացորդում ստացվել է 18, իսկ մեծին բաժանելիս՝ 19: Գտեք այդ թվերը:

2020/m=?.18

2020/m+1=?.19

m=?

2020 վերլուծենք արտադրիչների ստացվում է 2,5,2,101

Կստացվի միայն 4-ով,որովհետև պետք է հավասար լինի 2*2։

2020/(4+18)=2020/22=91.18

2020/(4+19)=2020/23=87.19

22 և 23 հաջորդող թվեր են

Պատ․91․18,87․19

(Ամալյա Զաքարյան, Ավագ դպրոց, 9-րդ դասարան)

9. 5*4* թվի աստղանիշերի փոխարեն գրեք այնպիսի թվանշաններ, որ ստացված քառանիշ թիվը բաժանվի 36-ի: Քանի՞ հնարավոր տարբերակ կա:

36 պետք է բաժանվի 9 և 4-ի։

4- բաժանվելու համար,պետք է վերջին թվանշանը լինի կամ 0,4 կամ 8։Իսկ 9-ի,պետք է վերջին թվանշանների գումարը բաժանվի։

5+4+0=9,կլինի 2 տարբերակ համ 0 համ 9-ը

5+4+4=13-մեկ տարբերակ

5+4+8=17,մեկ տարբերակ

Պատ․Եղավ 4 տարբերակ(2+1+1)

(Անի Հարությունյան, Ավագ դպրոց, 9-րդ դասարան)

10.Ֆուտբոլային գնդակը կարված է 32 կտորից՝ սպիտակ վեցանկյուններից և սև հնգանկյուններից: Սև կտորներից յուրաքանչյուրն ունի սահման միայն սպիտակ կտորների հետ, իսկ սպիտակներից յուրաքանչյուրն ունի սահման ճիշտ 3 սև և ճիշտ 3 սպիտակ կտորների հետ (տես նկարը): Քանի՞ սպիտակ վեցանկյուն կտորներից էր կազմված գնդակը:

Подпись отсутствует

Եթե ամեն սև վեցանկյուն ունի իր շրջապատում 5 սպիտակ կտոր,ապա ստացվում է սա․

Ամեն սպիտակն ունի 3 սև և 3 սպիտակ կտոր շրջապատում։

Կստացվի այսպես ասաց ծաղիկ,սպիտակ և սև կտորներով։Ստացվում է 5 ծաղիկ։Ամեն ծաղիկ ներառում է 5 սպիտակ և մեկ սև կտոր։Ծայրերից և մեջտեղներից հաշվելով ստացվեց։Ամեն երեք հատ սևի մեջտեղը կա 1 սպիտակ։Ստացվեց 12 սև կտոր,20 սպիտակ։Այսքանը․․․