Մեր օրերի իրավիճակը՝ հանդիպում — քննարկում

Նախագիծ՝ Քաղաքական քննարկում։

Մասնակիցներ՝ 8-3 դասարանի սովորողներ, 8-5 դասարանի սովորողներ։

Yerevan.Today | Մանիպուլյատիվ քաղաքականություն․ պոպուլիստական դիսկուրս․  «Լույս» հիմնադրամ

Նպատակը՝ զարգացնել սովորողի մոտ քաղաքական հայացքները, աշխարհագրական դիրքորոշումները, և հարցերի լուծումների ընկալումը, բացատրումը ու հետագա քայլերի որոշում կայացնելը։

Ընթացքը՝ Հանդիպում — քննարկումը լինելու է Ապրիլի 29-ն, ուրբաթ օրը։ Հրավիրված են լինելու երկու Միջին դպրոցի սովորողներ՝ Վարազդատ Միքայելյանը և Հրանտ Խաչատրյանը։ Երկու սովորողները ընտրված չեն պատահականության սկզբունքով։ Ընտրված են, որպես լուրջ ակնկալող, մտերիմ ու որպես փաստերի մեջ խորացող սովորողներ։

Քննարկվելու են դրված ՀՀ-ի ներկա հարցերը, ներկա իրավիճակը և դրությունը։ Քննարկելու ենք ՀՀ-ի հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության հետ։ Կարևոր կետերը, որոնք միանշանական քննարկվելու են, ստորև՝

  • Մևվլյութ Չավուշօղլույի “Գորշ գայլերի” ազգայնական շարժման ժեստը։ Ինչու՞ դա տեղի ունեցավ ոչ բռնի ու խաղաղ հայ բնակիչների ցույցի ժամանակ Մոնտեվիդոեյում՝ Ուրուգվայում։ Այդ ժեստից բխող վնասները։
  • Հայ-թուրքական հարաբերությունների մակերեսային պատկերի ձևավորում։ Հայաստանի Հանրապետության բխող շահերը, օգուտները ի միգուցե վնասները։
  • Ղարաբաղյան հիմնախնդիր։ Ղարաբաղի խաղաղ ճանապարհով հանձնումը։ Դրանից բխող շահերը։
  • Հայ-ադրբեջանական հակամարտության մակերեսային վերլուծություն, քննարկում։ Փաստերով հիմնված պատասխաններ։
  • Ադրբեջանի նախագահի կոշտ քննադատումները և դրանից բխող վնասները։
  • Հայ-ամերիկյան հարաբերություննր։ ԱՄՆ-ի լռակյաց վիճակը և դրա նպատակը։
  • Հայ-ռուսական հարաբերություններ։ Զարգացման ուղիներ։ Հեռանկարային պատկեր։
Հայաստանի հետ նոր սկիզբ». թուրքական թերթի անդրադարձը

Հետևյալ կետերը քննարկվելու են հանդիպման ժամանակ։ Արդյունքը կտեղադրվի հանդիպումից հետո։ Քննարկումը կանցնի բաց դաս ֆորմատով, քննարկման կմասնակցեն 8-5 դասարանի սովորողները, 8-3 դասարանի սովորողները։

Արդյունք՝ մենք ունեցանք շատ հետաքրքիր առկա հանդիպում։ Մեզ անսպասելի միացան մեր շատ սիրելի տնօրենն ու կազմակերպիչը և նրանք նույնպես մեծ սիրով մասնակցեցին մեր քննարկմանը։ Մենք առաջնային հերթին խոսեցինք իհարկե թուրք արտգործ նախարարի ժեստի մասին, մեզանից յուրաքանչյուրը հայտնեց իր կարծիքը։ Մենք ավելի խորաթափանց սարքեցինք մեր հանդիպումը։ Քննարկեցինք, թե արդյո՞ք դա կարող է լինել հրահրում նոր ցեղասպանության ու նոր մարտահրավերի։ Մենք քննարկեցինք, ամենքս լսեցինք բոլորի կարծիքը, իհարկե այնպես չստացվեց, որ մտքերն ու կարծիքները համընկնեն, բայց այնուամենայնիվ գտանք որոշակի գիծ, որը միավորում էր մտքերը։ Քննարկեցինք թուր նախագահի՝ Թայիփ Էրդողանի ելույթը հայերի ցեղասպանությանը նվիրված և կենտրոնացանք իր խոսքերի վրա։ Մենք ամեն բառ վերլուծեցինք և որոշեցինք, թե կա՞ այդտեղ ՀՀ-ի համար բխող շահ, թե ոչ։ Մեր հյուրը՝ Վարազդատը, շատ մեծ ուրախությամբ մասնակցեց մեր հանդիպմանը։ Նա շատ ակտիվ էր ու ամեն հարցին մեզ հաջողվեց լսել իր կարծիքը։ Ես շատ գնահատեցի իր ներկայությունը և մասնակցությունը մեր հանդիպման մեջ։ Ես կարևորում եմ, որ բոլոր միավորվեն ու քննարկեն այն, ինչ հիմա մեզ ներսից տանջում է։ Մենք քննարկեցինք հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Կենտրոնացանք հայ-վրաց հարաբերությունների վրա, խոսեցինք դրանց մասին։ Ներկայացրեցինք հայ-վրաց հարաբերական-բարեկամական կամուրջները, որոնք մեզ կապում են։ Խոսեցինք Վրաստանի մասինը ընդհանրապես։ Ամեն մեկս իր կարծիքը հայտնեց։ Մենք ունեցանք շատ հագեցած ու ակտիվ խոսակցություն-հանդիպում։ Ցանկանում են հատուկ շնորհակալությունս հայտնել հասարակագիտության իմ շատ սիրելի ուսոցչուհուն՝ Ընկեր Ռինային, մեր պատվավոր հյուրերին՝ Ռիմա Երեմյանին ու Լուսինե Բուշին, որոնք մեծ սիրով մասնակցեցին մեր հանդիպմանը։ Եվ իհարկե ամենամեծ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Վարազդատ Միքայելյանին, որը չմերժեց, եկավ ու մասնակցեց մեր առկա հանդիպմանը։

Discuss ergo Listen

Կարծում եմ շատ հետաքրքիր ու բովանդակային խոսակցություն եղավ։ Մենք խոսեցինք գրեթե ամեն ինչից։ Մենք խոսեցինք մեր ազգի մասին, խոսեցինք ադրբեջանցի ազգի մասին և իհարկե վրաց ազգի մասին։ Ինձ շատ գոհացրեց այն, որ ամեն մեկս սիրով էր մասնակցում այդ հանդիպմանը, ամեն մեկս իր կարծիքն էր հայտնում ու այն բացատրում էր։ Մենք ունեցանք շատ տարբեր կարծիքներ, միտումներ։ Զրույցը ամփոփելու համար, ես մեջբերեցի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի խոսքը։ Մեջբերում “պետք է սկսել հարևան լինել, ապրել, որպես հարևան և լինել, որպես հարևան”։ Ես ինքս շատ եմ կարևորում այս խոսքը, քանի որ հիմա այն դարաշրջանն է, երբ պետք է լինի խաղաղություն։ Այսքանը, բոլորին շնորհակալ եմ մասնակցության համար։

Պատմական նկար․․․

Թողնել մեկնաբանություն