Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):
Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝ նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:
Երբ մարդիկ քարոզ են անում, վանականներ ու հոգևորներ են դառնում, նրանք արդեն “հոգևորաց” են մտնում այդ գործունեության մեջ, բայց վանահայրը ինքը իրենով էր մարմնավորում այդ կերպարը։ Վանականը՝ Աստծուն քարոզողը, այդպես պետք է լինի։ Վանահոր կերպարը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի իսկական հոգևորականը։ Նա ճարտարապետ էր, փիլիսոփա, բայց երբ նա տարիք առավ, այլևս չկարողացավ աշխատել։ Նա բազում շենքեր, վանքեր ու շինություններ էր սարքում, ինչպես և Աստված՝ մեր երկիրը։ Այդ կերպարը մարմնավորում էր Աստծուն, նրա իդեալական կերպարը։ Պապիկ, մորուքով, ճարտարապետ, գյուտարար, փիլիսոփա, խելացի և այլն․․․։ Հենց այս և ուրիշ բառերով կարելի է նկարագրել Աստծուն։ Իմ կարծիքով նա իր ճարտարագիտությամբ, փիլիսոփայությամբ ու մտածելակերպով նմանացնում է այն մարդուն, այն հրաշքին, որը ստեղծել է մեզ, կերտել ու կառուցել է մեզանից յուրաքանչյուրին։ Իմ կարծիքով Աստված այստեղ ներկայացված է հենց վանականի կերպարանքով։ Ինչպես վանահայրը, այդպես էլ Աստված, չեմ կարող ասել, որ ծերացել է, նա միշտ մեր կողքին է եղել ու լինելու է մեր կողքին։ Աստված նույնպես կառուցեց այս երկիրը և թողեց, որ իր գործը շարունակեն մարդիկ։ Իսկ վանականը իր կառուցումը թողեց կարևոր պատճառներով, որպեսզի տեսնի, թե ինչպես են աշխատում մյուսները։ Բայց վանականը իր “կառուցումը” շարունակեց վանքում, ստիպելվ մարդկանց “կառուցել”։
Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:
Կառուցում է աշխարհը և աշխատանք շինողական․․․ Կառուցում է քաղաքը, կառուցում՝ խոսքը, կառուցում՝ միտք․․․ Բնությունը կաշխատի, կկառուցի ծառ, մրջյունը՝ շինարար։ Դուք էլ եղեք կառուցող և շինարար, որպես երկրի մարդիկ, սիրեք աշխատանքը, քանզի կառուցումը և աշխատանքը սուրբ են։ Թող չքվի բռնությունը, կորչեն գահը և թագավորությունը և մնա շինարարը։
Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:
Իմ կարծիքով այդ “կառուցելը” վեր է դասվում, քանի որ դա սուրբ գործ է նշվում։ Աշխատելը, տանջվելը, կառուցելը մարդկային գործունեություններից մեկն են։ Մարդ աշխատում է, կառուցում է այն, ինչ ցանկանում է։ Կառուցող մարդը կարող է կառուցել ոչ միայն շենք, շինություն, այլ նաև կարող է կառուցել վերացական երևույթներ՝ կյանք, ընկերություն, ուրախություն, երջանկություն և ինչու չէ հարստություն։ Մարդը միշտ կառուցում է։ Կառուցում է նորմալ հարաբերություններ, կառուցում է խելքից դուրս կառույցներ և դրանով ինքնազարգանում է։ Կառուցումը իմ կարծիքով ինքնազարգացման նախնական փուլն է։ Ես ինձ համարում եմ կառուցող, քանի որ ես նույնպես ցանկանում եմ բոլորի հետ “կառուցել” նորմալ ու ընկերական հարաբերություններ, փորձում եմ “կառուցել” իմ ապագան աշխատելով այն մասնագիտությամբ, որը ինձ կօգնի ապագայում։ Աշխատում եմ “կառուցել” այս երկիրը։ Նույնիսկ աղբ հավաքելը, որը մեր շրջապատում ծիծաղելի է թվում, կարող է շատ մեծ նշանակություն ունենալ։ Ես ձգտում եմ, որպեսզի բոլորը դառնան “կառուցող”, ոչ թե “քանդող”։ Փորձում եմ “կառուցել” ինձ, հաշվի առնելով իմ թերությունները, առավելությունները։ Ես փորձում եմ քար առ քար, աղյուս առ աղյուս կառուցել ինձ, սարքել ինձ կառույց, որը կդիմանա և՛ վտանգին և՛ չարին։