

Վերլուծություն՝
Լեռները՝ որպես հաղթանդամ վեր խոյացած հերոսներ։ Հեղինակը այնքան սիրուն, այնքան վեհ ու դիմացկուն բառերով ու հատկանիշներով է բնութագրում լեռներին, որ իմ մեջ զարթնում է հայրենասիրական ոգին։ Հեղինակը ցանկանում է ասել, որ լեռները համեմատաբար անապատի ավելի լավ ու օգտակար տեղանք են։ Ու դրա համար օրինակ է բերում ուղտերին, որոնք դես ու դեն փնտրելով ջուր, սատկում են անապատում։ Նույնն էլ կարելի է ասել մարդկանց մասին։ Անապատները դիտարկվուն եմ որպես դատարկություն, իսկ լեռները բացի այն, որ մեզ ջուր են տալիս խմելու, նաև նոր տեսարաններ են բացում, որը հեղինակը ցանկանում է փոխանցել։ Իմ կարծիքով հեղինակը պատահական չի ընտրել Հայաստանի լեռները, քանի որ այդ լեռները ամենահաճախ հանդիպվողն են մեր երկրում, բայց դրանց մասին քիչ ստեղծագործություններ կան։ Նա սարերը դիտարկում է, որպես ծերունիներ, որոնք դարեդար ապրելով, սերունդներ փոխելով, դեռ կանգուն են մնացել։ Սա հավերժության նշանն է։ Ընդհանրապես, բնության մասին բանաստեղծությունները շատ հանգիստ են գրվում։ Հեղինակները փորձում են այնպես բնութագրել Հայց բնական աշխարհը, ինչքան որ դա հնարավոր լինի բնութագրել մարդկային տեսքով։ Դավթյանը, իր հերթին, հայկական լեռները շատ վեհ, վեհափառ ու փառապանծ է ներկայացնում, թե իբրև իրանք անհաղթելիներ են։ Նա ներկայացնում է, որ անցող-դարձողը ծարավում է, չոքում է իր դեմ, խոնարհվում է լեռների դեմ, բայց միևնույնն է լեռները՝ որպես անհաղթելի էակներ, մնում ու մնում են կանգուն, ուշադրություն չդարձնելով տարբեր փորձություններին։ Դավթյանի բնությունը, ու ուրիշ հեղինակների բնությունը տարբեր են․․․