Օպտիկական խաբկանքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աչքերը չեն կարողանում արագորեն յուրացնել այն տեղեկությունը, որը նրանք տեսել են։ Լինում են դեպքեր, երբ աչքերի տեսած ու վերլուծած տեղեկությունը ուղեղին փոխանցելու ժամանակ աղավաղվում է, և մենք ստանում ենք «խառնաշփոթ» մի պատկեր։ Եկեք, տեսնենք, թե ի՞նչ է օպտիկական խաբկանքը, ե՞րբ է այն առաջանում։ Թարգմանությունները՝ ստորև
Առաջին թարգմանությունը՝
(140) Почему работают оптические иллюзии? [AsapSCIENCE] — YouTube
Աչքերը ձեզ օգնում են տեսնել աշխարհը, սակայն ոչ այս կետը։ Ոչ, դա ճիշտ է, փակեք ձեր ձախ աչքը, նայեք խաչին և սկսեք դանդաղորեն մոտիկանալ կամ էլ հեռվանալ էկրանից։ Կետը կանհետանա, և այն կհայտնվի այսպես ասած «կույր գոտիում»։ Ցանցաթաղանթի բջիջները փոխակերպում են լույսերը ազդանշանների և փոխանցում են դրանք ուղեղին։ Բայց մեկ տեղում, դրանք չկան, դա այն տեղն է, որտեղ աչքերը միանում են նյարդերին ու անոթներին։ Մենք չեն ընկալում լույսը, որը ընկել է այդ հատվածում։ Հենց դա է կոչվում «կույր կետ»։ Եթե տանենք ուղիղ և նորից փակենք ձախ աչքը, ապա ուղեղը ինքնըստինքյան կպատկերի նկարի բացակայող մասը, և մենք կտեսնենք շարունակական ձգվող ուղիղը՝ «կույր կետի» փոխարեն։ Այդ նույն պատճառով, այս նկարում հնարավոր չէ տեսնել բոլոր 12 կետերը։ Փորձեք։ Դուք երևի թե կտեսնեք 3-4 կետ, որոնք կգտնվեն այն մասում, որտեղ որ դուք նայում եք։ Մենք հստակ տեսնում ենք 1 կետ, իսկ մնացած կետերը պղտորվում են ծայրամասերում կամ էլ անհետանում են։ Ուղեղին մնում է միայն «վերակառուցել» պատկերը։ Ուղեղը տեսնում է միայն մոխրագույն պատկեր, և մտածում է, որ ամբողջ պատկերը միագույն է և այդ իսկ պատճառով արհամարհում է մնացած սև կետերը, մինչ այն ժամանակ, երբ դուք կնայեք կետերից որևէ մեկի վրա։

Այս երկու ուղղանկյունները թարթում են տարբեր ժամանակներում։ Իսկ հիմա՞։ Մեծամասնությանը կթվա, թե դրանք սինխրոնացվել են, սակայն դա այդպես չէ։ Եթե ավելի խիտ մոտեցնենք կողային ուղղանկյունները, այն ուղղանկյունները, որոնք գտնվում են կենտրոնում, նորից կսկսեն թարթել տարբեր ժամանակներում։ Շրջապատող երևույթները ազդում են մեր զգացողության վրա, թե մենք ինչպես դրանք կտեսնենք և կզգանք, երբեմն աղավաղելով մեր տեսողությունը։ Չհամոզվեցի՞ք։ Նայեք այս թարթող քառակուսիներին։ Երևի թե դուք չեք էլ նկատել, որ կենտրոնում գտնվող քառակուսին ընդհանրապես իր գույնը չի փոխում և չի թարթում։ Եթե հանենք հետևի քառակուսին, ապա պարզ կդառնա, որ կենտրոնի քառակուսին երբեք էլ իր գույնը չէր փոխել։ Իսկ հիմա կարդացեք քառակուսու մեջ գրված նախադասությունը։ Դուք չնկատեցի՞ք ավելորդ բառը։ Մենք ոչ միշտ ենք նկատում այդպիսի թերություններ ու սխալներ։

Նախադասության իմաստը նույնն է մնում, սակայն ուղեղի համար ավելի կարևոր է յուրացնել արագ, քան թե լինել համոզված, որ ամեն ինչ անթերի է գրված։ Նույն պատճառով ձեր մոտ կստացվի ընթերցել այն, ինչը որ գրված է հետևյալ կերպ։

Նայեք էկրանի կենտրոնի կետին։ Երբ պատկերը մնում է իր տեղում, գույները թարթում են շատ արագ։ Բայց երբ պատկերը սկսի արագ պտտվել, թարթումը կարծես թե կորչում է, կամ էլ դանդաղում է։
Ուղեղն ու աչքերը զարգացել են, որպեսզի տեսնեն, բայց զգացողությունը մեծամասամբ կախված է փորձից, հիշողությունից ու սպասելիքներից։ Հենց այդ պատճառով խաբկանքները աշխատում են։ Մյուս կողմից էլ պետք է կարողանա արագ յուրացնել տեղեկությունները, առանց համոզվելու, որ ամեն ինչ ճիշտ է ու աղավաղված չէ։ Առանց այս հատկության, ձեր ուղեղը «կտաքանար»։ Այդպիսի ընկալումը թույլ է տալիս ավելի արագ արձագանքել և ընդունել գիտակից կամ էլ անգիտակից որոշումներ, որը շատ «մարդկային է»։ Եթե երկար նայենք կենտրոնի կետին, ապա ուղեղը կսկսի «չտեսնել» նրա շուրջը գտնվող օղակը։ Ուղեղը մտածում է, եթե տեղեկությունը չի փոխվում, ապա այն կարևոր էլ չէ և կարելի է նրան «չտեսնել»։
Թարգմանությունս — https://www.youtube.com/watch?v=vMK-qihQDyw&t=8s