Առաջադրանք՝
- Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
Հասարակական կազմակերպությունը պետության ու կառավարության ներգրավվածությունից զերծ, ոչ առևտրային ու շահույթ չհետապնդող միավորում է։ Կազմավորվում է քաղաքացիների կողմից, ծառայում է մարդկանց։ Հասարակական կազմակերպությունները կամ ՀԿ-ները չեն ֆինանսավորվում կամ էլ որևէ կերպ չեն ապահովվում պետության կամ կառավարության կողմից։ Ստեղծվել են հատուկ հանրությանը օգուտ տալու համար։
- Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը
Պետական կազմակերպությունները իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ չհետապնդող առևտրային կազմակերպություններ են, որոնք ստեղծվում են հումանիտար բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։
- Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
Անհատ ձեռնարկատերը այն ֆիզիկական անձն է, որը իրավունք ունի առանց իրավաբանական անձի գրանցման ծավալել գործունեություն և հետապնդել շահույթ ինքնուրույն կրելով սեփական ռիսկերը։ Օրինակ կարող են հանդիսանալ գեղեցկության սրահները, որոնք ունենում են մինչև 10 հոգի գրանցված աշխատող, ծավալում են գործունեություն և վճարում են հարկեր։ Անհատ ձեռնարկատերերը հետապնդում են շահույթ աշխատանք կատարելուց, տարատեսակ ծառայություններ մատուցելուց, ապրանքներ վաճառելուց։
- Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
Այո, ՍՊԸ-ն իրավաբանական անձ է, քանի որ այն գրանցված է հարկային դաշտում, ունի սեփական կնիքն ու կոդը։ ՍՊԸ-ն առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է։ Իրավաբանական անձինք, ՍՊԸ-ները ունեն սեփական գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու են այդ գույքով։ Իրավաբանական անձինք, ՍՊԸ-ները շահույթ հետապնդող կառույցներ են։
Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի Գլուխ 5-ի հոդվածները
Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝
Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը
1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:
2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:
3. Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից: