1. Բնակչության թիվը

Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին ըստ բնակչության թվի զբաղեցնում է ամբողջ աշխարհում 137-րդ, իսկ Լաոսը՝ 105-րդ հորիզոնականը, 2.963.243 և 7.275.560 համապատասխանաբար բնակչությամբ։ Լաոսն ու Հայաստանը բնակչության թվով շատ մեծ տարբերություն ունեն։ Լաոսի բնակչությունը 4․312․317 միլիոնով ավելի շատ է, քան Հայաստանի բնակչությունը։

1.1 Սեռատարիքային սանդղակ

Տեսնում ենք, որ ներկա պահին Լաոսի բնակչության ամենամեծ տոկոսն են զբաղեցնում 0-4 ու 5-9 տարիքի ներկայացուցիչները։ Սրանից կարող ենք ենթադրել, որ Լաոսի ծնելիության թվանիշը շատ մեծ է, քանի որ ինչքան մեծանում է ծնելիության թիվը, այդքան իջնում է միջին տարիքը։ Միջին տեղերում են զբաղեցնում 15-19 ու 35-39 տարիքի ներկայացուցիչները։ Սրանից կարող ենք ենթադրել, որ Լաոսը ունի ընդունակ աշխատուժ։

Այս սանդղակը ցույց է տալիս, որ Լաոսի բնակչությունը սկսած 1950 թվականից սկսել է բավականին աճ գրանցել և մինչև 2060 թիվը ըստ վիճակագրության, բնակչությունը աճելու է։ 1950 թվականին Լաոսի բնակչությունը կազմում էր մոտավորապես 1.6 միլիոն մարդ, սակայն 50-60 տարի անց այդ թիվը գերազանցեց 7 միլիոնը։

Սա ՀՀ-ի վիճակագրությունն է, տեսնում ենք, որ համեմատ Լաոսի ՀՀ-ի ամենաշատ թվաքանակով մարդիկ ըստ տարիքը տատանվում են 30-34 մինչև 35-39 սահմաններում։ Այսինքն ՀՀ-ի բնակչությունը լավ ունակ է աշխատելու ի համեմատ Լաոսի, որի բնակչության ամենամեծ մասը կազմում են երեխաները, որոնց տարիքը չի գերազանցում 4-ը։ Սա նշանակում է, որ Լաոսի աշխատուժը այնքան լավ զարգացած չէ, ինչպես Հայաստանինը /սա միայն ըստ տարիքի սանդղակի/։

Իսկ սա բնակչության աճի վիճակագրությունն է։ Տեսնում ենք հակառակ պատկերը։ Լաոսի բնակչությունը գնալով աճում է, իսկ Հայաստանինը՝ նվազում։ Այս վիճակագրությունը իհարկե հաշվի չի առնում ներգաղթածների թիվը, որոնք այս տարի շատ-շատ էին։ Սակայն ըստ վիճակագրության ՀՀ-ի բնակչությունը աստիճանաբար կիջնի, սակայն 1950-1990 թվական այն աճում էր։

2. Տարեկան փոփոխություն

Լաոսի բնակչության տարեկան աճը կազմում է 1.48%, իսկ Հայաստանինը՝ 0.19%։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, քանի որ սրանով է պայմանավորված միջին տարիքը, ամենամեծ թվաքանակը ըստ տարիքի ներկայացուցիչների։

3. Թվաքանակի տարեկան փոփոխություն

Լաոսի բնակչության թվաքանակի տարեկան փոփոխությունը հիմնված է նախորդ կետի տոկոսների վրա։ Տարեկան թվով փոփոխությունը կազմում է 105.000-107.000 մարդ, իսկ Հայաստանի բնակչության թվաքանակի տարեկան փոփոխությունը՝ 5.500-5.600 մարդ։

4. Խտություն (մ/կմ2)

Երկու երկրների խտությունները խիստ տարբերվում են։ Լաոսինը կազմում է 32, իսկ Հայաստանինը՝ 104 մարդ։ Սա նշանակում է, որ կմ2 տարածքում ապրում է 32, 104 մարդ համապատասխանաբար։ Իհարկե սա որոշակի թյուրիմացություն է, քանի որ քաղաքներում ավելի շատ է խտությունը, քան գյուղերում, կամ արվարձաններում։ Այս վիճակագրությունը կազմված է ըստ երկրի տարածքի՝ մաշտաբի։

5. Տարածք (կմ2)

Իհարկե խտությունը պայմանավորված է երկրի տարածի չափսերով։ Լաոսի տարածքը կազմում է 230.800 կմ2, իսկ Հայաստանինը՝ 28.470 կմ2։ Սա նշանակում է, որ Հայաստանը, գրեթե 8 անգամ փոքր է Լաոսից, սակայն բնակչության թվով 2.5 անգամ։

6. Միգրանտներ

Միգրանտների առումով, Հայաստանը ըստ ցուցանիշների տարբերվում է։ Լաոսն ու Հայաստանը պակաս են գրանցում։ Սա նշանակում է, որ տարեկան Հայաստանից ու Լաոսից ավելի շատ արտագաղթում են, քան ներգաղթում։ Սակայն պետք է հաշվի առնենք այն, որ վերջին ամիսներում, շաբաթներում Հայաստան է ժամանել մոտավորապես 100.000 մարդ, որը շատ մեծ ցուցանիշ է Հայաստանի համար։ Նույնիսկ տարեկան այդքան մարդ չի եկել, քան մի քանի ամիսների ընթացքում։ Սակայն միևնույնն է, Լաոսի բնակչությունը չի նվազում, քանի որ նրա տարեկան աճը շատ մեծ է։

7. Միջինում ամեն ընտանիքում երեխաների քանակը

Լաոսում միջինում ամեն ընտանիքի երեխաների քանակը կազմում է 2.7 կամ 3 հոգի, իսկ Հայաստանի ցուցանիշը՝ 1.8- է, սա նշանակում է, որ Հայաստանում միջինում ամեն ընտանիքում ապրում է 1-2 երեխա, իսկ Լաոսում՝ 2-3: Սա իհարկե պայմանավորված է միջին տարիքի ու ամենամեծ թվով տարիքի ներկայացուցիչների ցուցանիշներով։

8. Միջին տարիք

Լաոսի բնակչության միջին տարիքը կազմում է 24 տարեկան, իսկ Հայաստանինը՝ 35։ Սա նշանակում է, որ Լաոսն ունի ավելի երիտասարդ բնակչություն /ըստ միջին տարիքի/, քան Հայաստանը։

9. Ուրբանիզացման մակարդակը

Ուրբանիզացման մակարդակը ամենակարևոր ցուցանիշներից մեկն է։ Լաոսի ուրբան բնակչությունը կազմում է 36% , իսկ Հայաստանինը՝ 63%։ Սա նշանակում է, որ Հայաստանի բնակչության կեսից ավելին կենտրոնացած է սպասարկման ոլորտի ու արդյունաբերության ոլորտների վրա, որը շատ կարևոր է։ Իսկ Լաոսի գրեթե 1/3 մասն է ընդամենը բնակչություն հաստատել քաղաքներում։ Սրանով ջրի երես են գալիս միջին տարիքի, ծնելիության բարձր ցուցանիշը թվերի բացատրությունները։ Չէ, որ գյուղերում ավելի շատ են երեխաները ծնվում։

10. Բնակչությունն՝ աշխարհի մաշտաբով

Երկու երկրների տոկոսային թվերն էլ շատ փոքր են՝ աշխարհի մաշտաբով։ Լաոսինը կազմում է 0.09%, իսկ Հայաստանի բնակչությունը աշխարհի մաշտաբով՝ 0.04%։