Ասում են տեսնելը նշանակում է հավատալ, բայց արդյո՞ք իրականում այդպես է։
Օպտիկական խաբկանքները ունեն մեր ուղեղին խաբելու շլացուցիչ հատկություն։ Գույների համակցությունները, գույները կամ հատուկ նախշերը ստիպում են մեզ տեսնել մի բան, որը չկա։ Այսօր մենք կանցկացնենք ձեր ուղեղի թեստ-դրայվ, որպեսզի իմանանք, աշխատու՞մ են արդյոք այս խաբկանքները։
Եթե նայեք այս պատկերին, ապա կտեսնենք շարժվող քառակուսի, որը, կարծես թե, փոխում է ստվերը՝ գույնը։ Ինչպիսի՞ գույներ եք դուք տեսնում՝ բաց, ապա մուգ։ Ոչ, քառակուսու գույնը ընդհանրապես չի փոխվում։ Այս խաբկանքի հեղինակն է ճապոնացի նկարիչ ու հոգեբան Ակիյոսի Կիտաոկան։ Ըստ նրա խոսքերի, դուք կարող եք տեսնել, թե ինչպես է ձեր սեփական ուղեղը փոխում իր գուշակությունները պատկերի գույնի նկատմամբ։ Խաբկանքի գույնը մեր ուղեղի կողմից հատուկ ստեղծված խաբկանք է։ Գույնը ստեղծվում է տեսողական համակարգում։ Այն, ինչ մեր աչքերը ընդունում են, որպես կապույտ գույն, դա ալիքի երկարությունն է, որը արտացոլվում է որպես կապույտ։ Նյարդաբանները պնդում են, որ ուղեղի 50%-ը ներգրավված է տեսողության գործընթացում։ Տեսողության գործընթացում ներգրավված տեսողական ազդանշանները մտնում են ուղեղի ավելի քան 30 շրջաններ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է գույնի, շարժման, խորության և ձևի մշակման իր գործառույթը: Այս բոլոր ինֆորմացիաները միավորվում են և ահա մենք կարողանում ենք տարբերել գույնն ու ձևը։ Գիտնականները մինչև հիմա չեն հասկանում, թե դա ինչպես է կատարվում, մենք էլ չենք հասկանում, ուստի շարունակենք մեր խաբկանքները։

Եկեք նայենք այս աստիճաններին, նրանք շատ հասարակ տեսք ունեն։ Եկեք գլխիվայր պտտենք այս նկարը։ Այն դեռևս աստիճան է ցույց տալիս, բայց աջից-ձախ գնալու փոխարեն, այն ընթանում է ձախից-աջ։ Մի՛ թարթեք։ Եթե թարթեք, խաբկանքը կկորչի և դուք կտեսնեք օրիգինալ նկարը։ Կարծես, ուղեղս հոգնել է։ Այս պատկերը հայտնի է որպես Շյորդերի աստիճան, որը ստեղծվել էր Հենրիխ Շյորդերի կողմից 1858 թվականին։ Այն շատ պարզ է, սակայն բացահայտում է մեր ուղեղի հիմնական մեխանիզմը։ Եկեք հասկանանք, թե ինչու՞ է այդպես։ Եթե դուք բաժանեք աստիճանները մասերի ու բեկորների, ապա կտեսնեք, որ պատկերը հարթ է։ Իսկ ուղեղը դա հասկանում է որպես եռաչափ պատկեր, սակայն սա պարզապես լույսի ու ստվերների կոմբինացիա է։ Սա նշանակում է, որ եռաչափությունը ինքն իրեն արդեն օպտիկական խաբկանք է։ Մեր ուղեղը այն հասկանում է և փորձում է ընդգրկել նկարի մեջ այն, ինչն արդեն նա գիտի։ Նա այդպես տեսնում է ստվերը երկչափ պատկերում և հասկանում է խորությունը։ Ուստի նա պարզապես պատրաստում է ոչ իրական օբյեկտի հեռանկար մեր աչքերի դիմաց, իսկ մենք այն ըմբռնում ու հասկանում ենք, որպես եռաչափ հեռանկար։ 2020 թվականին ճապոնացի մաթեմատիկոս Կակիչի Սուգիխառան բրդեց այս խաբկանքը մեկ քայլ առաջ։ Եկե՛ք տեսնենք։ Առաջին հայացքից, թվում է, որ այն սովորական աստիճան է։ Բայց հիմա տեղադրենք որևէ առարկա աստիճանի վերևում և շրջենք նկարը 180 աստիճանով։ Ես չեմ հավատում սեփական աչքերիս։ Առարկան, որը վերևում էր, կարծես թե աստիճանների ներքևում հայտնվեց։ Զարմանալի չէ, որ այս աշխատությունը հաղթեց «2020 լավագույն օպտիկական խաբկանք» մրցույթում։ Ըստ Սուգիխառայի խոսքերի, մենք հետևում ենք, թե ինչպես է մեր ուղեղը ստում մեզ, ստիպելով տեսնել անիրական առարկաներ։ Խաբկանքի հիմքում է ընկած մի հեշտ հնարք։ Աստիճանները իրականում չկան։ Սա պարզապես երկչափ նկար է ստվերներով ու անկյուններով, որոնք ստում են ուղեղին։ Երկչափ պատկերները տպագրվել են հիմնական եռաչափ կառուցվածքը «սոսնձելու» համար, բայց իրականում աստիճանները խորություն չունեն, միմիայն խաբկանք։ Ահա՜ այսպես։

Նայեք այս պատկերին և ասեք, թե քանի հատ բար կարող եք հաշվել։ Այս խաբկանքը շփոթեցրեց ողջ համացանցը։ Մարդիկ հաշվեցին մինչև 11 բար, ոմանք 7-8։ Ըստ պատկերի հեղինակի խոսքերի, կան 6 ամբողջովին բարեր։ Փորձեք հաշվել ներքևից-վերև և կտեսնեք, որ վերևի բարերը իրական են։ Բայց երբ դուք հասնեք 6-երորդին, դուք կշփոթվեք, որովհետև վերջին երկու բարերը ամբողջովին չեն, և երբ դուք փորձում եք դրանք հաշվել, նրանք կարծես թե շատանում են ու դժվարացնում են ձեր աշխատանքը։ Եթե դուք կուրսորով տանեք յոթերորդ ու ութերորդ բարերի վրայով, կտեսնեք, որ դրանք թերի են, դրանք ավելացվել են հատուկ ձեզ շփոթեցնելու համար։

Կարող եք արդյո՞ք կողմնորոշվել, մուգ կապույտ գծերը զուգահեռ են միմյանց, թե թեք ե՞ն։ Նրանք սխալ տեսք ունեն։ Այդ դասական խաբկանքը առաջին անգամ նկարագրվել է ավելի քան 100 տարի առաջ, բայց միայն 20-րդ դարի 70-ական թվականներին, այն կարողացավ ստանալ իր անվանումը՝ «Սրճարանի պատի խաբկանք»։ Մի տղա Ստիվ Սիմփսեն անունով, նկատեց այսպիսի երևույթ Բրիստոլի սրճարաններից մեկի պատի վրա։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է այն աշխատում։ Սկզբից մի քիչ կլղոզենք պատկերը, մի քիչ էլ, ահա այսպես։ Հիմա դուք կարող եք տեսնել, որ մուգ-կապույտ գծերը իրար զուգահեռ են։ Եթե ավելի ուշադիր նայենք, ապա սև-սպիտակ տուֆիկները լայն գծերի խաչմերուկներում են։ Ահա ինչն է դարձնում այս խաբկանքը իրական։ Բացի այդ, մուգ-կապույտ գծերի ներսում կոր տարրերը ուժեղացնում են էֆեկտը, թե ինչու, մենք կտեսնենք ավելի ուշ։

Շարժվենք առաջ։ Նայեք այս սև ուղղանկյունուն, որը հատվում է ուղղահայաց սպիտակ գծերով։ Եթե ուշադիր նայեք, կնկատեք, որ ցանցի խաչմերուկում գտնվող սպիտակ կետերը փոխում են իրենց գույները սպիտակից-մոխրագույն և ետ։ Երբ կենտրոնանում ենք կոնկրետ կետերի վրա, տեսնում ենք որ դրանք սպիտակ են։ Բայց հենց որ ձեր ուշադրությունը ցրվի, կետը նորից կդառնա մոխրագույն։ Սա Գերմանի վանդակի խաբկանք, հետաքրքիր է, այնպե՞ս չէ։ Մենք կարող ենք ուժեղացնել այս խաբկանքը, ավելացնելով սպիտակ կետեր գծերի խաչմերուկներում։ Բոլոր կետերը գտնվում են սև ֆոնի մակերեսի վրա։ Եթե դուք նայեք պատկերին երկար ժամանակ, կտեսնեք, որ խաչմերուկներում հայտնվում են սև կետեր՝ ստեղծելով թարթող էֆեկտ։ Սա կոչվում է միաժամանակյա գունային հակադրության խաբկանք։ Մի պահ դուք ընդունում եք կետերը որպես սպիտակ և միաժամանակ տեսնում եք դրանք որպես սև։ Ինչու՞ են մեր զգացումների օրգանները մեզ ստում՝ ստիպելով տեսնել մոխրագույն կամ սև՝ սպիտակի փոխարեն։ Այս խաբկանքը ցույց է տալիս մարդու ընկալման ամենակարևոր սկզբունքներից մեկը՝ միշտ չէ, որ տեսնում ես իրերն այնպես, ինչպես իրականում են։ Մեր աչքերի ցանցաթաղանթի բջիջներում նրանք գործում են լույսի ընկալիչների պես, երբ միայն մեկ ընկալիչ է լուսավորված, այն ավելի շատ լույս է ստանում, քան երբ իր գործընկերներն են լուսավորված, ինչը թույլ չի տալիս հարևան ընկալիչներին աշխատել։ Գերմանի ցանցի խաբկանքում սպիտակ գծերը տեղակայված են այնպես, որ հատման վայրերում լույսը ավելի շատ է, քան գծերի երկայնքով, ուստի գունային ընկալիչների ընկալումը արգելակվում է և ավելի մուգ բծեր են դուրս բերվում:

Մյուս խաբկանքը կոչվում է «Պակմենի պատրանք», և ահա կտեսնեք, թե ինչու։ Նայեք կենտրոնի խաչին 5 վայրկյան։ Թվում է, թե պատկերը գտնվում է շարժման մեջ։ Նաև դուք կարող եք տեսնել, թե ինչպես են մանուշակագույն շրջանների մեջտեղներում երբեմն-երբեմն հայտնվում կանաչներ։ Սա թույլ է տալիս մեզ տեսնել երկու խաբկանք միաժամանակ։ Եթե նույնիսկ թվում է, որ պատկերը գտնվում է անդադար շարժման մեջ, ոչինչ այստեղ չի շարժվում։ Այս երևույթը հայտնի է որպես «ֆի-ֆենոմեն»։ Անշարժ օբյեկտները գտնվում են իրար կողք-կողքի և լուսավորվում են մեկը մյուսի հետևից, ստեղծելով շարժման խաբկանք։ Հիմա նորից նայեք պատկերի կենտրոնին։ Այս երկրորդ խաբկանքը կոչվում է «Ձևերից հետո»։ Սա հայտնվում է այն ժամանակ, երբ ուղեղը փորձում է մի բանը փոխարինել ուրիշով, և այդ ժամանակ առաջինը կորչում է։ Բայց ինչու՞ է շրջանը կանաչ։ Որովհետև կանաչը մանուշակագույնի լրացուցիչ գույն է։

Եթե մենք փոխենք շրջանների գույները կապույտ, ապա մեջտեղներում կհայտնվեն դեղին շրջաններ։ Ինչու դեղին, քանի որ դա կապույտի լրացուցիչ գույն է։ Հետաքրքիր է, չէ՞։