Եթե բանագող մը ըլլայի, պետք չպիտի զգայի այս քանի մը բացատրողական տողերը գրելու և ձայն չհանած՝ պիտի որդեգրեի այն նամակներու ծրարը որ դիպվածին մեկ քմահաճույքովը ձեռքս հասավ և զոր «Բյուզանդիոն»–ի միջոցով կ’ուզեմ պարբերաբար հաղորդել հասարակության։
Տասներկուքի չափ են այն նամակներն և տարվան մը միջոցին գրված։ Բնագրին մեջ լեզուն կովկասահայ բարբառին ավելի կը մոտենա և գրեթե կը նույնանա անոր հետ, սակայն ես հարկ համարեցի, ընթերցողներու դյուրության համար, մեր աշխարհաբարին վերածել կարելի եղածին չափ։ Արդեն գրողը աշլամա ռուսահայ մըն է՝ ծնած ըլլալով Թուրքիո մեջ։
Եթե բանագող լինեի, չպիտի զգայի այս մի քանի բացատրողական տողերը գրելու և ձայն չհանած՝ պիտի որդեգրեի այն նամակների ծրարը, որն մեկ դիպվածին քմահաճույքով ձեռքս հասավ և զոր «Բյուզանդիոն»–ի միջոցով ուզում էի պարբերաբար հաղորդել հասարակության։
Այդ տարվա ընթացքում տասներկուսի չափ նամակներ էին գրվել։ Բնագրի միջի լեզուն կովկասահայ բարբառին էր նմնավում, և գրեթե նույնանում էր նրա հետ, սակայն ես հարկ համարեցի, ընթերցողների դյուրության համար, եղածի չափը մեր աշխարհաբարին վերածել։ Արդեն գրողը աշլամա ռուսահայ էր՝ ծնված լինելով Թուրքիայում։
——————————————————————————————
Եթե այս նամակները իբրև երգիծական գրվածք մը կարդացվին հանցանքը ապահովաբար գրողինը չէ. քանզի բո՛ւն հեղինակը ամրակուռ սկզբունքներով շաղախված, թունդ հավատացյալ հայ ընկերվարական հեղափոխական մըն է, լրջության ծայրագույն սահմաններն հասած ու հոն պատնիշացած։
Նամակները ուղղված կ’երևան կեդրոնական մարմնի մը, որուն կողմե ղրկված կը թվի նամակագիրը, իր առաքելական պաշտոնը կատարելու համար։
Չմոռնամ շնորհակալություններս հայտնել ԵՐՕՏ-ին, որ հանձն առավ այդ նամակներն ընդօրինակել, բնագիրները խնամով իր տեղը վերադարձնելե առաջ։
Եթե այս նամակները իբրև երգիծական գրվածք կարդացվեր, հանցաբքը ապահոբավար գրողինը չէր լինի, որովհետև բուն հեղինակը ամրակուռ սկզբունքներով շաղախված, թունդ հավատացյալ հայ ընկերվարական մի հեղափոխական է, լրջության ծայրագույն սահմաններին հասած ու այնտեղ պատնեշացել էր։
Նամակները ուղղված էին կենտրոնական մարմնին, որի մի կողմում ուղարկված նամակագիրներն են՝ իր առաքելական պաշտոնը կատարելու համար։
Չմոռանամ շնորհակալություններս հայտնել ԵՐՕՏ-ին, որ հանձն առավ այդ նամակները ընդօրինակել, բնագրերը խնամքով իր տեղը վեադարձնել։
Երվանդ Օտյան