Հիասքանչ ու հնամենի Ստամբուլը հրավիրում է հանգստանալ Բոսֆորի ափերին։ Թուրքական ափերը, որոնք ողողում են չորս ծովերը պատրաստ են հանգիստ առաջարկել ցանկացած ճաշակի ու դրամապանակի համար։ Թուրքիայի զբոսաշրջության գրավչության հետևում թաքնված են շատ բարդ պրոցեսներ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության ներքո, երկիրը ավելի շատ է շեղվում բռնապետության կողմը։ 2018-ի հունիսին նա հաղթեց ինքնակոչ արտահերթ նախագահական ընտրություններում և երկրորդ անգամ դարձավ նախագահ։ «Այս ընտրությունների հաղթողը ժողովրդվարությունն է և մեր ազգը։ Ընտրությունների հաղթող է հանդիսանում մեր քաղաքացիների ավելի քան 80 միլիոն մարդուց՝ յուրաքանչյուրը» — ասում էր Էրդողանը։ Թուրքական ժողովրդվարությունը ունի յուրահատուկ համ։ Նվեր՝ հին ու նոր նախագահի համար դարձավ կառավարական հրամանագիրը, ըստ որի աշխատանքից ազատվեցին ավելի քան 18․000 ծառայողներ, դադարեցվեցին 12 հասարակական կազմակերպությունների, երեք օրաթերթի ու մեկ հեռուստաալիքի գործունեությունները։ Նրանց գլխավոր մեղքը պետության ղեկավարի քննադատությունների կասկածն էր։ «Էրդողանը իսկական քաղաքական գիշատիչ է, նրա մոտ ամենալավ զարգացած քաղաքական ինտուիցիան է՝ հասկանել ու խուսափել ռիսկից։ Դրա հետ մեկ տեղ նա ունի լավ ինքնապահպանման բնազդ և կարողանում է ընդառաջ գնալ ամեն մեկին»։ Այս բոլոր գիտելիքները օգնեցին նրան անցնել դժվար ճանապարհ՝ գաճաճ ընդդիմադիր քաղաքական գործչից մինչև ամեն ինչի հիմնադիր։ Այսօր նրանից շատ բան է կախված ոչ միայն իր երկրում։ Էրդողանը, կարելի է ասել, դարձել է արևելյան տարածաշրջանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, ինչպես նաև անկախ խաղացող համաշխարհային ասպարեզում։
Առաջին աշխարհամարտի պարտությունից հետո, թուրքերը հայտնվեցին անկողմնորոշված ապագայի առջև։ Իսկ Օսմանյան կայսրությունը անցկացնում էր իր վերջին օրերը։ Երկիրը ընկավ արտաքին օկուպացիայի տակ։ Սուլթանները համաձայնվել էին մնալ նոր իշխանության խամաճիկները։ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը ղեկավարեց Անկախության պատերազմը։ Վետերանը կարծում էր, թե ճգնաժամը հաղթահարելու և թուրք ժողովրդի նախկին փառքը վերադարձնելու հնարավորությունը միայն զարգացման արևմտյան մոդելին միանալու շնորհիվ կլինի։ Հաղթանակից հետո նա դրեց թուրքական ժողովրդավարության հիմքերը, որը պետք է շիներ նոր պետություն՝ արևմուտքի կանոններով։ Իսլամական խալիֆատի լիկվիդացումի հաջորդ քայլը կառավարության կոչերն ու զրկումներն էին հոգևորականությունից։ Քեմալը կարծում էր, որ պահպանողականները առաջընթացի գլխավոր պատնեշներն էին և ընդհակառակը, թե քաղաքացիական հասարակության Պրոմեթևսի դերը պետք էր ապահովել։ Հասարակության վերին շերտերը ստեղծեցին մտավորականության նոր խավ, որոնցից կախված էր երկիրը մինչև 20-ական թվականները։
1994 թվականին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթեց իսլամական պարտիայի ներկայացուցիչը։ Չնայած այդ ժամանակվա քաղաքական գործչի նրա երիտասարդ տարիքին՝ 40-ամյա Էրդողանը հավաքեց ձայների մեծ մասը։ Նրան աջակցեց մետրոպոլիսի հիմնական ու հասարակ բնակչությունը։ «Այս երկրում միայն եզակիներն են շատ արագ ու անխիղճ հարստանում» — ասում էր Էրդողանը ընտրությունների քարոզարշավներին։ Էրդողանի ընտանիքը հասարակ ընտանիք է։ Նա ծնվել է Ստամբուլի պահպանողական ու շատ աղքատիկ զանգվածում։ Կասըմ փաշա-ն քաղաքի մի հատված է, որի բնակչության մեծ մասը այն ժամանակ քրիստոնյաներ էին, որոնք վազում էին քաղաքներ՝ լավ կյանքի համար։ Այստեղ էր ապագա նախագահի առաջին աշխատանքը։ Երիտասարդ տարիքում նա վաճառում էր նամակներ, իսկ ազատ ժամանակը անցկացնում էր մզկիթի ու ֆուտբոլային դաշտերի «մեջտեղում»։ «Դպրոցից վերադառնալուց հետո, նա սիրում էր նստել նավակ, հեռանալ ափից ու սկսել պարապել-խոսալ երևակայելի ժողովրդի հետ»։ — ասում էր հոգեբան Քեմալ Դյունդարը։
Փոփոխությունների սկզբից, որոնք տեղափոխեցին ստատուս-քվոն, երևում էր Էրդողանի հաղթանակը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ իսլամիստները, որոնց կողմից նա առաջադրվել էր, եկան «Մեծ քաղաքականություն»։ «Այդ ժամանակվանից ամեն ինչ փոխվեց։ Ստամբուլը՝ Էրդողանից առաջ և հետո, բաժանում է տիեզերական հեռավորություն։ Նախկինում քաղաքի իշխանությունները չէին կարողանում զբաղվել պաշտոնյաների վճարումների հետ։ Խողովակներում չկար խմելու ջուր։ Աղբը չէին տանում և տհաճ հոտ էր տիրում Ստամբուլի փողոցներում։ Էրդողանը վճռեց ջրի հարցը, ներկայացրեց փողոցների ժամանակակից մաքրման աշխատանքները և կենտրոնացված աղբի տեղահանումը։ Նրան հաջողվեց «չկեղտոտվել» կոռուպցիայում» — ասում էր Էրդողանի նախկին օգնական Հուսեյն Բեսլին։ Մեծ փոփոխությունները հայտնի դարձրեցին Էրդողանին ամբողջ երկրում․․․
Սակայն երեք տարի անց, նա հայտնվեց ճաղերի հետևում։ Զինծառայողների ու կրոնական պահպանողականների 1997-ի կոնֆլիկտը վերածվեց քաղաքական հեղաշրջման։ Նոր իշխանությունը սկսեց նախկին իսլամիստների համախոհների մաքրման գործերը։ Ստամբուլի քաղաքապետին մեղադրեցին ատելության խոսքի և հակակառավարական գործունեության համար։ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից ազատվելու պատրվակ դարձան նրա կրոնական խոսքերը։ Էրդողանը դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման։ 4 ամիս անց նա դուրս եկավ համաներման շնորհիվ, բայց ձեռք բերեց ավելի շատ ամբիցիաներ ու ատելություն զինծառայողների նկատմամբ։ «Բանտում նա հասկացավ, որ էլ շանս չունի հասնել իշխանության, եթե չհրաժարվի պահպանողական քաղաքականությունից, որոնք ամեն կերպ մերժում էին որևէ կապը արևմուտքի հետ» — ասում էր Կադրե Գյուրսելը՝ նախկին ընդդիմադիր թերթի՝ «Cumhuriyet»-ի լրագրողը։ Դրա պատճառով, ազատություն դուրս գալուց հետո, Էրդողանը ստեղծեց իր կուսակցությունը։ AKP-ն մոտ էր գերմանական կամ էլ իտալական քաղաքական ժողովրդավարական անալոգներին, որոնք ունեին լիբերալ օրակարգ և եվրոպական գաղափար։ Թուրքիան ստացավ նոր քաղաքական ուժ, որն ալտերնատիվ էր ինչպես պրոարևմտյան զինծառայողների, այդպես էլ պահպանողական իսլամիստների համար։ Դրա ստեղծումից մեկ տարի հետո, 2002-ին Էրդողանը հաղթեց ընտրությունները և առաջին անգամ ստացավ Թուրքիայի բարձր պաշտոններից՝ վարչապետի պաշտոնը։
Էրդողանի հաջողությունը մեծ մասով կախված էր ամենաազդեցիկ թուրքի՝ Ֆեթուլլահ Գյուլենի աջակցությամբ։ Ինքը, իհարկե իննսունականներին գնացել էր Միացյալ Նահանգներ, բայց թողել էր աջակիցների ու համախոհների հսկայական ցանց իշխանության տարբեր խավերում։ Ռեջեփին խորհրդականներ և օգնականներ էր տրամադրել պաշտոնյաների, իրավաբանների և լրագրողների շարքերում։ AKP-ի հաղթանակը հնարավոր եղավ միայն Գյուլենի հետ կապված լրատվամիջոցների կատաղի աջակցության շնորհիվ։ «Նա շատ հավակնոտ էր, իսկ ես հարգում եմ հավակնությունը։ Էրդողանը դիմել է իր կուսակցության համար խորհուրդների խնդրանքներով։ Բայց իրականում նա ցանկանում էր իր կողմ տանել մեր աջակիցներին ու համախոհներին։ Ես խորհուրդ տվեցի նրան լինել շատ ուշադիր և կոնֆլիկտ չանել զինծառայողների հետ» — ասում էր Ֆեթուլլահ Գյուլենը։

Գյուլենիստները օգնեցին Էրդողանին սարքել կուսակցություն ու կառուցել հարաբերություններ Եվրոպայի հետ։ 2000-ականների սկզբին Թուրքիան խորը ճգնաժամի մեջ էր։ Գլխավոր կուսակցությունը «ուտում էր» կոռուպցիան, տնտեսությունը «գետնի վրա էր» ինֆլացիայի պատճառով, իսկ տնտեսությունը «ջրի երեսին» էր մնում վարկերի շնորհիվ։ Վարչապետն ասաց, որ ճգնաժամը կարելի է հաղթահարել Եվրոպայի հետ սերտ հարաբերություններ կառուցելով։ «Սա կարևոր պահ է, սրանք քառասուն տարվա ջանքերի պտուղներն են, սա նոր սկիզբ է» — ասում էր այդ ժամանակվա վարչապետ Էրդողանը։
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն ուղեկցվել են բազմաթիվ ֆինանսական աջակցության ծրագրերով, որոնք հնարավորություն են տվել բարելավել տնտեսությունը և դուրս գալ ճգնաժամից։ Իշխանության գլխի եվրոպական միտումները կարողացան օգնել խուսափել զինծառայողների քննադատություններից, որովհետև այդ գործընթացը համընկավ զինծառայողների՝ աշխարհիկ պետության զարգացման ներդրման մտքերի հետ։ Սա որոշակի ժամանակ տվեց Էրդողանին ամրապնդելու իր դիրքերը, սատարելու իշխանությունը։ Հետագա՝ 2007-ի ընտրություններին հակառակորդներին նոկաուտներ տալու հնարավորություններ ընձեռեց։ Տասնյակ-հարյուր սպաներ մեղադրվեցին հեղաշրջում կազմակերպելու միտումներով։ Գյուլենի մոտիկ դատավորները օգնեցին նստեցնել զինծառայողներին բանտեր։ «Զինծառայողների ձերբակալումները, այդ թվում գլխավոր շտաբի ղեկավարի՝ Իլքար Բազբուկի, Էրդողանի դեմ սպառնալիքներ ու մեղադրանքներ հնչեցնելու պատճառով էին» — ասում էր Ֆեթուլլահ Գյուլենը՝ Թուրքիայի ամենաազդեցիկ մարդը։ Զինծառայողների կողմից սպառնալիքների լիկվիդացումով, Էրդողանը ցույց տվեց իր իսկական դեմքը, սկսվեց թուրքական ժողովրդավարության փլուզման գործընթացը։ Անհարմար գործիչներին հանում էին իշխանական կուսակցությունից, քննադատության համար փակվում էին ԶԼՄ-ները, իսկ ցույցերը ոստիկանությունը անխղճորեն ցրում էր։ Շատ հրատարակություններ դարձան Էրդողանի կողմից վերահսկվող, լրագրողները կարող էին միայն գովաբանել նրան։ «Այսքան վատ չէր եղել նույնիսկ ռազմական իրավիճակների ժամանակ» — ասում էր Հասան Քեմալը՝ լրագրողներից մեկը։
2009 թվականին տնտեսական սամիտի ժամանակ, ամբողջ աշխարհը տեսավ իրական Էրդողանին։ Նա աշնորհք կերպով ընդհատեց հաղորդավարին, որպեսզի արտահայտի Պաղեստինին աջակցող իր խոսքը։ «Իսրայելը գանգստեր պետություն է, ես էլ եմ շնորհակալ։ Իսրայելցի վարչապետին դուք լսում էիք 25 րոպե, իսկ ես կարող եմ խոսել միայն 12։ Սա ի՞նչ է։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ հետ ամեն ինչ պարզ է։ Վերջ, այլևս չեմ վերադառնա այստեղ» — ասաց Էրդողանը սամիտի ժամանակ և հեռացավ դահլիճից։ Իր վճռականությունը նա հետո հստակեցրեց Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ժամանակ։ 2015 թվականին թուրքերը «սրբեցին Մոսկվայի քիթը», կրակ բացելով Սու-24-ի լկտի ռուսների ուղղությամբ։ Իսկ 2016-ին Էրդողանը գերազանցեց Ռուսաստանի ղեկավարին։ Իմանալով, որ Վլադիմիր Պուտինը միշտ ուշանում է հանդիպումներից, թուրք գործիչը ամեն ինչ դասավորեց այնպես, որ բոլոր տեսախցիկները ուղղված էին խոժոռ Պուտինի հայացքին, որը կարծես թե, առաջին անգամ էր սպասում իր գործընկերոջը։ Նա շատ հեշտորեն տեղափոխում էր Կրեմլի ղեկավարին մի կողմից՝ մյուս կողմ, կարծես թե նա խաղալիք լիներ։ Ուժեղ առաջնորդի կերպարում ևս մեկ կարևոր ժեստ դարձան հասարակ ձեռքսեղմումները։ Երբ զանգվածային լրատվամիջոցները նկատեցին, որ Միացյալ Նահանգների Սպիտակ տան ղեկավարը ձեռքսեղման ժամանակ դեպի իրեն է քաշում իր գործընկերներին, նրանք դասավորեցին այնպես, որ թվա, թե Էրդողանը միակ ղեկավարն է, ով հասկացավ Դոնալդ Թրամփի այդ ժեստերը և գերազանցեց նրան այդ գործում։

2013-ից հետո, ավտորիտար միտումները Էրդողանի մոտ սրվեցին՝ եվրոինտեգրման ճգնաժամի պատճառով։ «Իշխանությունները սկսեցին խառնվել քաղաքացիների սեփական գործերի մեջ։ Էրդողանն էր որոշում, թե մենք որտեղ և ինչպես պետք է հանգստանայինք։ Ինչ պետք է ուտեինք ու խմեինք» — ասում էր հոգեբան Քեմալ Դյունդարը։ Այնուհետև Ստամբուլի Գեզի այգում գտնվող վրանային քաղաքը, երկրում ժողովրդավարության մերժումը, եվրոինտեգրման քաղաքականության կրճատումը շրջադարձային կետ էին Էրդողանի երկարամյա գործընկերոջ՝ Ֆեթուլլահ Գյուլենի միջև, որն օգնեց նրան քաղաքական կարիերա սարքել: «Մի թուրքական առակում ասվում է, երբ գնչուն դառնում է թագավոր, սկզբից սպանում է իր հորը, որպեսզի ցույց տա, թե ինչի է նա ընդունակ» — պատմում էր Ֆեթուլլահ Գյուլենը։
2013-ին, հակակոռուպցիոն դատախազ-գյուլենիսնտները անցկացրեցին Էրդողանին մոտիկ հարյուրավոր մարդկանց ու աջակիցների ձերբակալումներ։ Ձեռնաշղթաներ հագցրեցին նույնիսկ նրա որդու ձեռքերին։ Սա իրական թեժ պայքարի սկիզբն էր Գյուլենի ու Էրդողանի միջև։ Նրա հիմնական նպատակն էր պետական հեղաշրջումը 2016-ին։ Ոչ միայն իշխանությունը, այլև Թայիփի կյանքն էր մազից կախված այդ ժամանակ։ Անհրաժեշտ էր աջակիցներ հավաքել դուրս գալով ուղիղ եթեր հեռախոսով թաքստոցից։ Էրդողանը Գյուլենին անվանեց ապստամբների ղեկավար։ Եվ բողոքի ճնշումներից հետո սկսեց «որսը» քննադատողների ու գյուլենիսնտների հետևից։ 10․000-ից ավել զինծառայողներ հայտնվեցին ճաղերի հետևում։ Տաս հազարավոր մարդիկ հեռացվեցին իրենց աշխատանքներից, ուսումնական ու պետական հաստատություններից, համալսարաններից, դպրոցներից։ «Մենք կտարածենք ամբողջ աշխարհով մեկ մի տեսանյութ, որպեսզի ցույց տանք, որ սա մահափորձ էր, իսկ Թուրքիայում կարգի վերականգնում է, այլ ոչ թե ահաբեկչություն։ Էրդողանը բռնապետ չէ՛, այլ ազգային նախագահ» — ասում էր նախագահ Էրդողանը։ Խոսքը գնում էր Աթաթյուրքի օդանավակայանում տեսախցիկների նկարահանված ֆրագմենտների մասին։ Տեսանյութում կարելի է տեսնել Էրդողանի քաղաքացիական աջակիցների բռնությունները ապստամբած զինծառայողների կողմից։
15 տարի իշխանության գլխում լինելու ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխեց Թուրքիայի կերպարը։ Ստամբուլը դարձավ արևելյան ու արևմտյան քաղաքակրթությունների ու մշակույթների նշանավոր հատման կետը։ Անկարան հարստացավ երկնաքերերով, ճանապարհների որակները ավելի լավացան, զարգացավ զբոսաշրջության մասին կարևոր ենթակառուցվածքը։ Իր համար նա սարքեց վիթխարի պաշտոնական դղյակ 300 միլիոն եվրոյով հենց մայրաքաղաքի կենտրոնում։ Հայրենի Ստամբուլի զանգվածում՝ Կասըմ փաշայում կառուցեց իր անունով ֆուտբոլային մարզադաշտ, որի անունը նաև կրում էր ինքնաանվան ակումբը։
«Սա եսակենտրոն մարդ է, թվում է, թե նա ամեն ինչ գիտի, նա չի սիրում է և չի դիմանում քննադատություններին, որոնց համար անցյալում կարող էր նաև բռնություն կիրառել» — ասում էր լրագրող Հասան Քեմալը։ Բայց բացի սրանցից, կարելի է նաև տեսնել դրական փոփոխություններ։ Երկիրը խորհրդարանականից վերածվեց նախագահական պետության։ Էրդողանը ամբողջ իշխանությունը հավաքել է իր ձեռքում։ Նա ինքնուրույն է նշանակում նախարարներին, իրավապահ մարմինների գլուխներին, ինչպես նաև կարող է խառնվել կամ միջամտել դատական համակարգին։ Իշխանության քննադատության համար կարելի է ոչ միայն թռնել աշխատանքից, այլև չորս տարի ճաղերի հետևում մնալ։ 2016-ի անհաջող հեղաշրջման փորձից հետո, երկրով անցավ մաքրման ցունամի։ Արտակարգ դրության ժամանակ, որը տևել էր երկու տարի, քաղաքական հայացքների պատճառով բանտ էին ուղարկվել 106 հազար քաղաքացիական անձ։ 150-ը ստացան ցմահ ազատազրկում։ 177 հազար զինծառայողներ ու իրավապահ մարմիններ հեռացվեցին իրենց աշխատանքներից։ Իշխանությունները փակեցին 200 թերթ ու ամսագիր և մոտավորապես 3․000 ուսումնական հաստատություն։ Իշխանությունը փակեց 100 հազար կայքեր և ցրեց 19 միավորներ։ Անհավատարմությունը Էրդողանի նկատմամբ դարձավ մի մեծ շքեղություն, որը կարող էին իրենց թույլ տալ միայն քաղաքական փախստականները արտասահմանում, ինչպես օրինակ Գյուլենը։
Մի քանի տարի առաջ Ռեջեփ Էրդողանը հրամանով բացվեց Մեհմեթ II նվաճողի թանգարանը, որն իր ժամանակին գրավեց Կոստանդնուպոլիսը և վերանվանեց այն Ստամբուլ։ Նախկին Օսմանյան կայսրության հաջողությունների հետ կապը դարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ևս մեկ հատկանիշ, ով ավելի ու ավելի է նմանվում սուլթանի, քան թե ժամանակակից եվրոպական պետության նախագահի։