«Նախասիրությունների բացահայտում» նախագծի զարգացման նոր փուլ

«Նախասիրությունների բացահայտում» նախագիծը թևակոխում է նոր փուլ։ Մենք սկսում ենք լիովին նոր զարգացում, լիովին նոր փուլ՝ պահպանելով նախագծի իմաստն ու ընթացքը։ «Նախասիրությունների բացահայտում» թեստը ինքն իրենով արդեն մշակված էր, սակայն մեծամասամբ չէր համապատասխանում մեր ժամանակակից սովորողների ու երեխաների նախասիրություններին։ Անցկացնելով թեստավորման փուլը, մենք եկանք այն եզրակացության, որ պետք է որոշակի ձևով փոփոխել այդ թեստն և նրա բաժինները։ Մենք մի քանի փուլ անցկացնելուց, ավարտելուց և մշակելուց հետո որոշեցինք, որ նախագիծը ստացված է, սակայն անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ մտցնել այդ թեստի, սխեմաների մեջ։ Եվ ահա մենք մեր նոր աշխատանքային խմբի ու Պ․ Տիգրանյանի հետ եկանք նույն հայտարարի և շաբաթ օրը՝ քննարկման ժամանակ, մենք այն մշակեցինք։ Որոշ հարցեր պահանջում էին անհապաղ մշակում, փոփոխում, որոշները՝ կրճատում, որոշները ընդհանրապես պետք էր հանել։ Քննարկելուց հետո մենք կազմեցինք և՛ թեստը, և՛ թեստի առաջին փուլի սխեման։ Սխեման իրենից ներկայացնում է առարկաների ցուցակ, որոնց համապատասխան հարցեր են դրված, որոնց շնորհիվ մենք կկարողանանք հետագայում «բացահայտել» նախասիրությունները։

Ինչու՞ մենք այն փոխեցինք։ Որովհետև, կային առարկաներ, որոնց պայմանականորեն ասենք բաժիններ, որոնց ենթաբաժինները, այսինքն այդ առարկայի ճյուղերը քաոսային կերպով էին դասակարգվում։ Մեկ բաժին ուներ տասը բաժին, մյուսը՝ յոթ, մյուսը՝ վեց, իսկ վերջինը՝ երկու և այսպես շարունակ։ Այսպես դժվար էր աշխատելն ու ստուգելը։ Մեզ շփոթման մեջ էր գցում նաև այն, որ մենք չէինք կարող հստակ (գոնե հարաբերական) ասել, թե որ առարկայով են սովորողները ավելի շատ հետաքրքրված, քանի որ ենթաբաժինների քանակները իրար հավասար չէին։ Ուստի մենք դա փոխեցինք, որոշ բաժինների ենթաբաժինները հանելով, որոշները ավելացնելով, մյուսներինը՝ մշակելով, մենք կարողացանք ստեղծել մի հստակ ցուցակ, որի ամեն բաժին /առարկա/ իր մեջ էր ներառում հինգ ենթաբաժին։ Մենք որոշեցինք կանգ առնել հինգ ենթաբաժինների վրա, քանի որ ավել ենթաբաժին, ոչ բոլոր առարկաները կարող էին ընդունել, իսկ պակաս ենթաբաժին, հստակ չէր կարող բացահայտել արդյունքները։ Ուստի մենք սկսեցինք «վերակառուցումն» ու «վերամշակումը»։ Փուլի հարցերն ու սխեմաները ստեղծված են, մեզ առջևում սպասում են թեստավորումն ու վերլուծությունը։ 

Հին տարբերակը՝

Նոր տարբերակը՝

Նոր տարբերակի հարցերը՝

Թողնել մեկնաբանություն