Դեկտեմբերի 14
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
- հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ, անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
- ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
- երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես, միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
- զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն
- սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, մինչև, անգամ, մինչև իսկ և այլն.
- սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
- ցուցական՝ ահա, ահավասիկ.
- կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
- զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին, անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինակում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբերականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։
Գործնական աշխատանք
Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Հաստատական — անշուշտ, արդարև, անպատճառ, անպայման, իսկապես, հիրավի, իրոք, անկասկած, հիրավի․
Ժխտական — ո՛չ, չէ՛․
Երկբայական — գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, մի՞թե, արդյոք, կարծես թե․
Զգացական — բարեբախտաբար, երանի, ցավոք․
Սաստկական — նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ․
Սահմանափակման — գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե, միայն․
Ցուցական — ահավասիկ, ահա․
Կամային — հապա, մի․
Զիջական — ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ․