Նախագծի նպատակն է՝

  • ուսումնասիրել ՀՀ-ում գիշերային ժամերին առկա աղմուկի տարածվածությունը՝ արդյոք այս երեվույթը մեզանում տարածված է
  • դրա պատժելիությունը
  • ՀՀ քաղաքացիների դերը և գիտակցությունը տվյալ հարցի շուրջ

Խնդիր՝

  • հասկանալ, թե օրենքով ինչպես է արգելվում այն
  • մենք ինչ իրավունքներ ունենք, երբ խախտվում է մեր անդորրը

Հայաստանի Հանրապետությունում գիշերային աղմուկը շատ տարածված երևույթ է։ Ոմանք գիշերը խնջույքներ են կազմակերպում, ոմանք՝ շինարություն, ոման պարզապես բարձր են խոսում։ Այսպիսի հեշտ ու հայտնի երևույթների շարքը կարելի է դեռ շարունակել, սակայն պետք է տարբերել աղմուկների ու այդ աղմուկներ արձակած վայրերի տարբերությունը։ Դիտարկենք սովորական բնակելի շենքն ու սրճարանը։ Բնակելի շենքի բնակիչները՝ ըստ իրենք կամքի, սովոր են քնել, երբ որ նրանք դա կցանկանան, սակայն պետք է արձանագրել, որ ոչ միշտ են հարևանները դա թույլ տալիս։ Ոորոշները շինարարություն են անում, որոշները՝ խնջույքներ են կազմակերպում, որոշները՝ պարում ու ուրախանում։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է արգելենք գիշերային աղմուկը, նախ պետք է հասկանանք, թե երբ է գիշերը սկսվում։ Մենք սովոր ենք, որ գիշերը սկսվում է այն ժամանակ, երբ երկինքը մթնում է, սակայն ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի գիշերային կյանքը սկսվում է 10-ից և ավարտվում է առավոտյան 7-ին, անկախ թե դա որ եղանակին է։ Այս ժամանակահատվածում բոլոր մարդիկ ունեն բոլոր իրավունքները քնելու ու հանգստանալու, սակայն չունեն որևէ իրավունք խանգարելու միմյանց և ուրիշերի անդորրը։ Սակայն մեզ ծանոթ են շատ դեպքեր, երբ և՛ մենք, և՛ մեր հարևանները չեն թույլ տվել քնել այդ ժամին կամ պարզապես հանգստանալ։ Այսպիսով, մենք հասկացանք, որ գիշերային կյանքի ժամանակ չի կարելի աղմուկ բարձրացնել, հայհոյել, խնջույքներ կազմակերպել /որոշ բացառություններով/, բարձր երաժշտություն լսել, որը կխանգարի և այդպես շարունակ։ Իսկ եթե որևէ ՀՀ անձ դա խախտի, ապա կպատժվի ՀՀ օրենքով սահմանված կարգով, սակայն նախազգուշացումից հետո։

Դիտարկենք մեկ ուրիշ վայր՝ սրճարան։ Սրճարանի դեպքում բոլորովին այլ պատկեր է և այլ կերպ է դրսևվորվում։ Սրճարանները հանրային վայրեր են համարվում ու եթե մենք գիշերային կյանքի ժամանակ հանդիպում ենք այնպիսի երևույթ, երբ բարձր երաժշտություն է միացրած, դա բոլորվին նորմալ է, քանի որ ՀՀ սահմանադրությունը դա թույլ է տալիս, իհարկե որոշ սահմանափակումներով։ Սրճարանների դեպքում, աղմուկ բարձրացնելը, պարելը ու ընդհանրապես անդորրը խանգարելը տևում է մինչև գիշերվա ժամը 1-2, ոչ ավել։ Եթե սրճարանները դա խախտեն, ապա նույնպես կպատժվեն ՀՀ սահմանված կարգով։ Մեկ ուրիշ իրավունքներ ունեն փաբերը և ստորգետնյա սրճարան-ոչ հանրային վայրերը։

Գիշերային ակումբում խուլիգանության համար երկու կին ու չորս տղամարդ բերման է  ենթարկվել | Radar Armenia

Փաբերը, նմանատիպ այլ սրճարանները համարվում են ոչ հանրային վայրեր, դրանք համարվում են ժամանցի վայրեր։ Ըստ ՀՀ սահմանադրության, փաբերը ոչ մի սահմանափակում չունեն և կարող են բարձր երաժշտություն միացնել մինչև առավոտ։ Ինչու՞, քանի որ փաբերը այնպես են մշակված ու կառուցված, որ նախ ստորգետնյա միջավայրում են գտնվում և երկրորդ, նրանց պատերը որևէ կերպ աղմուկը չեն թողնում, որպեսզի այն լսվի դրսում։ Սա է փաբերի առանձնահատկությունը։ Նրանք ձայնամեկուսիչ շինարարական նյութերով են պատրաստված, ուստի ձայնը մեկուսացնելով՝ չեն թողնում որպեսզի այն ներթափանցի դուրս և սրա շնորհիվ, նրանց իրավունք է տրված մինչև ուշ գիշեր ու առավոտ բարձր երաժշտություն միացնել ու աղմուկ հանել, որը որևէ կերպ դրսում կամ արտաքին միջավայրում չի արտացոլվելու։ Սա է նրանց ազատությունը։

Ընդհանրապես մարդիկ շատ են խախտում գիշերային աղմուկի մասին օրենքը։ Մարդիկ հաճախ փարթիներ ու խնջույքներ են կազմակերպում ուշ երեկոյան, այդպես մինչև առավոտ բարձր երաժշտություն են լսում ու աղմուկ են բարձրացնում ամբողջ բնակելի թաղամասով, որը իհարկե օրենքից դուրս է։ Կան ուրիշ մարդիկ, օրինակ մոտոցիկլավարները, վարորդները, որոնք նույնպես բարձր երաժշտություն են լսում և այդպես անցնելով բնակելի շենքերի մոտակայքով, խանգարում կամ խոչընդոտ են հանդիսանում մարդկանց անդորրին։ Այսպիսի պարզ ու հասարակ երևույթների շարքը կարող ենք երկար շարունակել, սակայն պետք է արձանագրել, որ գիշերային աղմուկը Հայաստանի Հանրապետությունում, մանավանդ՝ Երևանում, շատ տարածված է ու որոշ դեպքերում այն ներվում է, սակայն որոշ դեպքերում՝ պատժվում։